Հայերեն


Քանի դեռ նախագահը չի ասել` Հովիկ ջան, սիրուն չի…

Քաղաքականություն

Lurer.com-ը գրում է․

ՀՀ կառավարությունում ՊԵԿ-ի կամ նրա նախագահ Հովհաննես Հովսեփյանի հետ չունե՞ն, հակառակը` առանձնակի, հովանավորչական վերաբերմո՞ւնք է, թե՞…
ՀՀ կառավարության կայքի «Առընթեր մարմիններ» բաժնից այսօր փորձեցինք այցելել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կայք: Ի զարմանս մեզ, հայտնաբերեցինք, որ դա անհնար է, քանի որ կառավարության կայքի պատասխանատուները չեն բարեհաճել իրենց մոտ զետեղել ՊԵԿ-ի պաշտոնական կայքի հղումը, ավելին` չեն հրապարակել նաև ՊԵԿ-ի հասցեն, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն: Չե՞ք հավատում… Համեցեք` տեսեք:
Մտածեցինք` գուցե կառավարությանն առընթեր մյուս մարմինների պարագայու՞մ էլ նույն կերպ են վարվել: Հատ-հատ բոլորինը (Ազգային անվտանգության ծառայություն, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե, Պետական գույքի կառավարման վարչություն, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն) ստուգեցինք, չէ, բոլորի ամեն ինչն էլ տեղը տեղին նշված էր, միակ բացառությունը Պետական եկամուտների կոմիտեն կամ կոմիտեի էջն էր:
էստեղ մի գլուխկոտրուկ առաջացավ. լավ, բա Պետական եկամուտների կոմիտեի համապատասխան տվյալներն ինչո՞ւ չկան… Տնաշեններն ինչո՞ւ են զլացել հրապարակել, ի՞նչն է պատճառը` ՊԵԿ-ի համեմատաբար նորանշանակ նախագահ Հովհաննես Հովսեփյանի հետ չունե՞ն, բոլորը կարևոր են, ՊԵԿ-ը կարևոր չէ՞, կառավարության տեսանկյունից բոլորը պետք է թափանցիկ լինեն, բայց ո՞չ ՊԵԿ-ը… Թե՞ ՊԵԿ-ի կայք մտնողը տնտեսական ակտիվության նվազման, տրանսֆերտների կրճատման, կապիտալի արտահոսքի պարագայում այնտեղ տեղեկության հանդիպելով անցնող 8 ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ, մոտ 2 մլրդ դրամով հարկային հավաքագրումների գերազանցման մասին, կարող է հանկարծ վատանալ, հետևաբար ի՞նչ կարիք կա ակամայից մարդու ինֆարկտի կամ ինսուլտի պատճառ դառնալ, այսինքն`որտեղից ուզում են մտնեն, ինչպես ուզում են մտնեն ՊԵԿ-ի կայք, թող կառավարության կայքից չմտնեն:
ՊԵԿ-ի հեռախոսահամարը, հասցեն և էլեկտրոնային փոստի հասցեն չհրապարակելով էլ գուցե խնայե՞լ են նրան` իմանալով, թե բողոքները որքան շատ են, օրական մոտավորապես քանի մարդ է զանգահարելու, գնալու, էլ. փոստով բողոքի նամակ գրելու, մի խոսքով, «գժվեցնելու» պարոն Հովսեփյանի ղեկավարած այդ հաստատության աշխատակիցներին: Բա մեղք չե՞ն, հո օտար չե՞ն, ի վերջո, կառավարությանն առընթեր մարմնի աշխատակիցներ են, հետո՞ ինչ, որ այլ շենքում են նստած…
Չէ, այս ենթադրություններից ոչ մեկի հարցում էլ վստահ չենք, ՀՀ կառավարությունում այնպիսի բարդ մտածողության տեր մարդիկ կան, որ մեր երևակայությունը չի բավարարի նրանց մտքինը հասկանալու համար: Հը՞, գուցե ընթերցողնե՞րն օգնեն` հասկանալու, թե կառավարությունում ինչու են ջոկողություն դրել, կամ գուցե կառավարությունը հենց ինքն իր թանկագին ժամանակից մի փոքր հատկացնի, մի քանի տողանոց պարզաբանում գրի, բացատրի, թե բանն ինչումն է, քանի դեռ ՀՀ նախագահը չի նկատել ու ասել` ախր, Հովիկ ջան, սիրուն չէ…

Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԱվետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԻրանը hարվածել է Հորդանանի բազայnւմ ԱՄՆ ռազմաoդային nւժերի մի քանի ինքնաթիռի Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Երիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանՄեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՄենք չենք ապրում իրավական պետությունում, այստեղ ամեն ինչ որոշում է գործադիրը. Մենուա ՍողոմոնյանՄինչև 25% idcoin՝ Flyone-ից ավիատոմսեր գնելիս. Idram&IDBankԿոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգումՊատերազմը մղվում է ոչ միայն ֆիզիկական խրամատներում, այլև մարդկանց ուղեղներում․ Ավետիք ՉալաբյանMining Innovation Summit՝ SeasideStartup Summit Armenia 2026-ի շրջանակում Կուրթան. խնդիրներից դեպի լուծումներ․ Նարեկ Կարապետյան Քոչարյանի նոր մեկնաբանությունը վերակենդանացնում է 2008-ի իշխանության փոխանցման քննարկումները․ Հենրիխ Դանիելյան Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը Ավետիք Չալաբյանի համար իր երկրում ապրելն ու այն շենացնելը միշտ եղել է մարտահրավեր. Անահիտ ԱդամյանԱԹՍ-ների դերը նորօրյա պատերազմներում. ի՞նչ դասեր պետք է քաղենք․ Հրայր ԿամենդատյանԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցում
Ամենադիտված