ՀՀ-ն կանգնած է մարտահրավերների առաջ, պետք է Սամվել Կարապետյանի նման առաջնորդ․ Նարեկ Կարապետյան
Մեր երկրին պետք է Սամվել Կարապետյանի նման առաջնորդ։ Տնտեսական առումով մեր երկիրը ունի մեծ մարտահրավերներ, իր կապերով ու հնարավորություններով միայն նա կարող է ապահովել մեր երկրի բարեկեցությունը։ Անգամ անցնել կալանքի միջով, բայց տանել բեռը։ Այդ մասին Արմենիա Հ/Ը-ի եթերում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։