«Բարձրաձայնեք ձեր սիրո մասին ամեն օր ու քանի կա դրա հնարավորությունը՝ պինդ գրկեք նրանց»․ Սոֆի Մխեյան
Life«Հարյուրավոր ռիլեր ու լուսանկարներ կան համացանցում այս երգի հնչյունների ներքո: Շատ շնորհակալ եմ ու առաջարկում եմ շարունակել ողողել համացանցը ձեր հոլովակներով, ու պարտադիր նշեք ինձ, որպեսզի տեսնեմ բոլորիդ: Իսկ ես էլի ուզում եմ սեր խոստովանել հորս: Պետք չէ սպասել առիթի: Բարձրաձայնեք ձեր սիրո մասին ամեն օր ու քանի կա դրա հնարավորությունը՝ պինդ գրկեք նրանց:
Քեզ սիրու՜մ եմ պապ,
Ես աշխարհի չափ,
Ու չափում աշխարհը քեզնով»,- ինստագրամյան իր էջում գրել է երգչուհի Սոֆի Մխեյանն ու հայրիկի հետ լուսանկար հրապարակել։
