ՈՒԵՖԱ-ի ակումբային վարկանշային աղյուսակը նոր առաջատար ունի
ՍպորտՄյունխենի «Բավարիան» վերջին հինգ տարիների ՈւԵՖԱ-ի ակումբային վարկանիշային աղյուսակում շրջանցել է Մադրիդի «Ռեալին» այն բանից հետո, երբ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում պայքարից դուրս թողեց «սերուցքայիններին»։
Այժմ գերմանական գրանդը գլխավորում է աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 146,5 միավոր։ «Արքայական ակումբը» նահանջել է երկրորդ հորիզոնական (144,5 միավոր)։ Լավագույն եռյակը եզրափակում է անգլիական «Լիվերպուլը» (130 միավոր)։
Հիշեցնենք, որ երկու հանդիպումների ընդհանուր արդյունքում «Բավարիան» հաղթել էր «Ռեալին» 6։4 հաշվով։
Կիսաեզրափակիչ փուլում մյունխենյան ակումբի մրցակիցը կլինի ՊՍԺ-ն, որն ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը (126,5 միավոր)։ Փարիզյան ակումբը հանդիսանում է Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը:
Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 28-ին Փարիզում, իսկ պատասխան խաղը՝ մայիսի 6-ին Մյունխենում։