Հայերեն


«Մոմենտներ կան, վաղը-մյուս օրը ինստիտուտում չեմ լինի». սպանվածի խոսքերը՝ դեպքից առաջ

Հասարակություն

Առաջին / Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը:

Հիշեցնենք՝ կուրսանտներ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին, Վաչե Սահակյանին ու Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրված այն բանի համար, որ 2015 թվականի հունվարի 29-ի գիշերը՝ ժամը 2-ից 3-ի սահմաններում, գումարտակի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին: Սպանությունից հետո տուժողի մարմինը կախվել է մարզահրապարակի պտտաձողից՝ ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար…

Արգելանքի տակ չգտնվող հինգերորդ ամբաստանյալը՝ Վարազդատ Սաֆարյանը, ով սպանության դրվագով չի մեղադրվում, մեղադրվում է Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի կանոնները խախտելու, տարբեր դրվագներով կուրսանտներ Տիգրան Մանասերյանին ու Արտուշ Սիմոնյանին ծեծի ենթարկելու համար:

Կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվող չորս ամբաստանյալներից երկուսը՝ Վաչե Սահակյանն ու Մովսես Ազարյանը մեղադրվում են նաև տուժող Հարություն Ալեքսանյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ծեծելու համար:

Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում:

Դատական նիստը կես ժամ ուշացումով սկսվեց՝ ամբաստանյալներին ուշ դատարան հասցնելու, ինչպես նաև տեխնիկական պատճառներով:

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի հատկապես այս՝ 1-ին դահլիճն է հատկացվել «Սասնա ծռերի» գործով դատական նիստերն անցկացնելու համար: Եվ տեղնուտեղը, շուտափույթ կերպով դատարանի այս դահլիճը վերակառուցվել, վերածվել է ապակեպատ դահլիճի՝ դատավարության կողմերի ու դահլիճի միջև դրվել է ապակե անջրպետ, որն արդեն մեզ ծանոթ է Շենգավիթի դատարանից:

Այսօր տեխնիկական խնդիրներ էին փորձում լուծել, մասնավորապես՝ ամենացավոտ խնդիրը՝ դահլիճում ձայնի լսելիության խնդիրը, որը ապահովված չէր:

Կուրսանտի սպանության գործով նախագահող Դավիթ Հարությունյանը դատական քննության հրապարակայնությունն ու թափանցիկությունը միշտ է ապահովել, այժմ էլ նա լրագրողներին ու հանրությանը թույլ տվեց տեղ զբաղեցնել ապակեպատ դահլիճի ներսի հատվածում ու նիստը լսել լիարժեք կերպով:

Դատարան էր ներկայացել վկա կուրսանտ Արշակ Մ.-ն:

Նա հայտնեց, որ «լրիվ ուրիշ» դասակից էր, բայց Հայկազ Բարսեղյանի հետ եղել է մտերիմ, ընկերական հարաբերությունների մեջ: Նա քնել է միջանցքի հակառակ ծայրում գտնվող՝ թիվ 422 ննջարանում, որտեղ ամբաստանյալներից ոչ մեկը չէր քնում:

Վկան 2015 թվականի հունվարի 28-29-ի գիշերը պառկել է քնելու, ոչ մի աղմուկ չի լսել, առավոտյան արթնացել է «վերկաց» հրամանի հետ:

Միջանցքում խառնաշփոթ իրավիճակ է տեսել և իմացել է, որ Հայկազ Բարսեղյանը չկա, «նրա տեղերը սաղ արյուն ա»:

Մյուսների հետ վկան էլ է իջել՝ տարածքում Հայկազին փնտրելու: Եվ մյուսների հետ տեսել է, որ Հայկազը կախված է պտտաձողից. «Ոտի մատների ծերերը կպած էին գետնին… Որքանով գիտեմ՝ Հայկազը այդ պտտաձողի վրա կախվել, ձգումներ անել չէր կարողանում…»:

Վկան ասաց, որ սպանության համար մեղադրվող չորս ամբաստանյալները ջոկի հրամանատարներ էին, այդ պատճառով՝ ամեն բան իրենք էին կազմակերպում, եթե նրանք չկազմակերպեին, ուրիշը նրանց տեղը չէր անի…

Առավել մտերիմ էին Վաչե Սահակյանն ու Մովսես Ազարյանը՝ նրանք մինչև ինստիտուտ ընդունվելն էլ իրար հետ էին սովորել:

Արշակ Մ.-ն ասաց, որ ամբաստանյալների կողմից մյուս կուրսանտների նկատմամբ բռնության գործադրման, նրանց ծաղրուծանակի ենթարկելու դեպքեր չի հիշում:

Տուժող Հայկազ Բարսեղյանի մասին վկան ասաց, որ Հայկազը լավ էր սովորում. «Չեմ կարծում, որ ինքն իրեն տենց վնաս տար՝ նրա մարդ-տեսակից ելնելով եմ այդպես կարծում…»:

Ըստ վկայի՝ Հայկազը լավ տրամադրությամբ, հումորով, սովորական տղա էր, փնթփնթան չէր… Վերջին շրջանում նրա մոտ տրամադրության անկում չի նկատել…

Վկան հիշեց՝ երբ Հայկազը նոր էր ընդունվել ռազմական ինստիտուտ, ցանկանում էր դուրս գալ, բայց հետո դրա վերաբերյալ բան չի ասել…

Վկան հիմնականում ասում էր, թե դեպքի հետ կապված իրադարձությունները լավ չի հիշում, դեպքի օրվա ցերեկը ճաշարանում Հայկազ Բարսեղյանի ու Կարեն Բ.-ի կոնֆլիկտի մասին էլ շատ հպանցիկ ասաց. «Չգիտեմ՝ Կարենը ինչ ձև ա կերել, Հայկազը դիտողություն ա արել, հետո վիճել են: Չգիտեմ՝ վեճն ով է սկսել, ինչպես է ընթացել…»:

Վկա Արշակ Մ.-ն հայտնեց, որ ինքը, լինելով Հայկազի ընկերը, դեպքի օրը Հայկազի հետ կոնֆլիկտ ունեցել է, երբ Օպերայում տեղի ունեցած տոնական համերգից ավտոբուսով վերադառնում էին ինստիտուտ: Այդ կոնֆլիկտի համար ինքն արդեն դատվել ու պայմանական դատապարտության է ենթարկվել:

Ավտոբուսում Հայկազի կողքին նստած Տիգրան Դ.-ն թափ է տվել համազգեստը, Հայկազը հարցրել է՝ երեխայի փսխո՞ւքն ես թափ տալիս՝ այդ օրը ավելի վաղ Տիգրանի շորերի վրա մի երեխա փսխել էր: Հայկազը, ըստ վկայի, ծաղրական արտահայտություն է արել, ինքը Հայկազին դիտողություն է արել՝ ասել է՝ մի՛ ասա: Ինքն ու Հայկազը վիճել են, բայց ավտոբուսում վեճը չշարունակելու համար որոշել են պարզաբանողական խոսակցությունը ավելի ուշ՝ ինստիտուտում շարունակել:

Ավելի ուշ Հայկազը մտել է վկայի ննջարան, որ խոսեն, վկան ասել է՝ հետո կխոսենք: Հայկազն էլ ասել է՝ վաղը-մյուս օրը 90 տոկոսով այստեղ չեմ լինելու:

Վկան ասաց, թե ինքը Հայկազին հարցեր չի տվել, թե ի՞նչ է նշանակում նրա ասածը:

Վկան դատարանում հաճախ էր կրկնում, թե չի հիշում, դեպքից հետո երկար ժամանակ է անցել… Նրա նախաքննական ու դատաքննական ցուցմունքների մեջ էլ որոշակի հակասություններ էին առաջացել, և մեղադրողի ու տուժող կողմի միջնորդությամբ դատարանը հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքը՝ տրված՝ 2015 թվականի փետրվարի 13-ին:

Նախաքննական ցուցմունքում վկան բնութագրել էր ոչ միայն Հայկազ Բարսեղյանին, այլև սպանության համար մեղադրվող կուրսանտներին:

Մասնավորապես՝ Գնել Թևոսյանի մասին գրել էր. «Գնելը իրենից գոհ տղա է, քիթը՝ բարձր», նա շաբաթ-կիրակի տուն էր գնում, պատահում էր՝ տուն էր գնում նաև աշխատանքային օրերին: Հայկազ Բարսեղյանը Գնելի հետ ոչ մի առնչություն չէր ուզում ունենալ՝ ըստ վկա Արշակ Մ.-ի:

Ըստ վկայի՝ մարտկոցի որոշումներն ընդունել են հիմնականում Վաչե Սահակյանն ու Մովսես Ազարյանը: Վաչեն բարձր դիրք էր գրավում մարտկոցում, նա մարտկոցի ավագն էր: Մովսեսը, ըստ վկայի, «կեղտոտ բնավորություն ուներ»՝ կարող էր ոտ գցել, վայր գցել կուրսանտին ու ծիծաղել նրա վրա: Մովսեսը Վաչեի ձեռքի տակ իրեն լավ էր զգում…

Նորիկ Սահակյանը, ըստ վկայի, «սպորտսմեն էր, լավ լեզու ուներ, նույնպես բարձր դիրք էր գրավում մարտկոցում…»:

Ըստ վկայի՝ այս քառյակին բոլորը չէ, որ անվերապահորեն ենթարկվում էին, օրինակ՝ ինքը, Հայկազ Բարսեղյանը ու էլի մի քանիսը թույլ չէին տալիս, որ նրանք սխալ բաներ կարգադրեն իրենց…

Վկան նախաքննական ցուցմունքում ավելի մանրամասն էր անդրադարձել Հայկազ Բարսեղյանի ու Կարեն Բ.-ի կոնֆլիկտին, նշել էր, որ Կարենը, ճիշտ է, ջոկի հրամանատար էր, բայց չէր կարողանում ծառայությունը կազմակերպել, նա փնթի էր, ինչի համար Հայկազը նրան դիտողություններ էր անում: Վաչեն հաճախ էր միջամտում նրանց կոնֆլիկտներին ու վերջ էր դնում խոսակցություններին:

Մասնավորապես՝ դեպքին նախորդող ցերեկը՝ ճաշարանում, երբ Հայկազի ու Կարեն Բ.-ի միջև վերջինիս անշնորհք ուտելու հետ կապված վիճաբանություն էր եղել, սկզբում նրանց սեղանին էր մոտեցել Մովսես Ազարյանը, ասել էր՝ ձեններդ կտրեք: Հետո մոտեցել էր Վաչե Սահակյանը, ասել էր՝ սուս մնացեք: Հետո Վաչեն Հայկազին ասել էր՝ քեզ դուր չի՞ գալիս Կարենի ուտելը, սեղանդ փոխի… Իսկ հետո Վաչեն Հայկազին ասել էր՝ դուրդ չի գալիս, … էղիր ինստիտուտից…

Վկան նշել էր, որ Գնել Թևոսյանը մյուսների հետ Օպերայի տոնական համերգին ներկա չէր:

Երբ համերգից վերադառնում էին ինստիտուտ, ինքը Հայկազի հետ վիճաբանության ժամանակ նրան «ոչխար» է ասել, Հայկազն էլ իրեն է անվանել «ոչխար»: Ինքը Հայկազին ասել է՝ արդեն էդքան աճե՞լ ես, որ ինձ էդպիսի բան ասես… Փոխադարձաբար հայհոյել են իրար: Ինքը Հայկազին ասել է, որ նրան բան ունի հիշեցնելու, բայց ավելի լավ է հետո խոսեն:

Այդ վիճաբանությունը լսել է ավտոբուսում գտնվող կապիտան Ավետիսյանը ու երկուսին դիմելով՝ հարցրել է՝ ո՞ր մեկդ փչացավ: Հայկազն էլ ասել է՝ ոչ մեկս, կատակ էինք անում:

Իսկ ավելի ուշ, երբ Հայկազը մտել է վկայի ննջարան՝ ավտոբուսի խոսակցությունը վերջացնելու և հարցրել է Արշակին՝ ի՞նչ պիտի հիշեցներ, Արշակն ասել է՝ թող մնա, առավոտը կխոսենք: Հայկազն էլ ասել է, թե ինքը վաղը-մյուս օրը արդեն ինստիտուտում չի լինի: Վկան հարցրել է՝ խի՞, ո՞նց: Հայկազը պատասխանել է՝ մոմենտներ կան, 90 տոկոսով էստեղ չեմ լինի…

Այդ ժամանակ Վաչե Սահակյանը միջանցքից ձայն է տվել Հայկազին. «Հայկա՛զ… Ա՛յ Հայկազ…»:

Հայկազը հարցրել է՝ հը:

Վաչեն նրան կանչել է՝ արի…

Հայկազը դուրս է եկել Արշակի ննջարանից ու գնացել է Վաչեի կանչելով:

Քիչ անց, երբ կուրսնատները հեռուստացույց էին դիտում, Արշակը նկատել է, որ թիվ 408 ննջարանից դուրս եկան Վաչեն, Մովսեսը, Տիգրանը և ուրիշ կուրսնատներ: Վկան չի հարցրել, թե ի՞նչ է կատարվել 408 ննջարանում:

Հաջորդ առավոտյան, երբ գտել են Հայկազին՝ պտտաձողից կախված, Նորիկ Սահակյանը հարցրել է՝ ո՞վ ի՞նչ գիտի Հայկազի մասին: Արշակը հայտնել է, որ նախորդ օրը Հայկազն իրեն ասել է՝ վաղը 90 տոկոսով ինստիտուտում չեմ լինելու: Նորիկը խորհուրդ է տվել Արշակին՝ եթե քեզ հարցնեն Հայկազի մասին, էդ կասես… Իրոք, երբ վկային հարցրել են, նա հայտնել է Հայկազի խոսքերը…

Վկան հայտնել էր, թե իրենց վեճի ժամանակ երբ Հայկազին ասել էր, թե բան ունի հիշեցնելու, պիտի հիշեցներ, որ Վաչեն նրան բազմիցս հայհոյանք է տվել, նա չի պատասխանել, այդ դեպքում իր հայհոյանքին ինչո՞ւ պատասխանեց…

Վկան դատարանում հարցերին պատասխանելով՝ ասաց, թե Հայկազ Բարսեղյանը Վաչեին՝ որպես մարտկոցի ավագի, հավանում էր, մի քանի անգամ նրան գովել է իր մոտ…

Վկան ասաց՝ երբ Հայկազն իրեն հայտնել է, թե վաղը-մյուս օրը 90 տոկոսով «հելնելու է» ինստիտուտից, ինքը հասկացել է, որ նա դուրս էր գալու ինստիտուտից, էլ չէր սովորելու, այլ ենթադրություն չի արել Հայկազի խոսքերից…

Այս վկայի հարցաքննությունն էլ ավարտվեց:

Նախագահողը հիշեցրեց՝ եթե կողմերը միջնորդություններ ունեն ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքներից մի քանիսը վաղեմության ժամկետներն անցնելու հետ կապված՝ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, կարող են անել:

Պաշտպանական կողմը նման միջնորդություններ չուներ:

Նախագահողը նկատեց, որ ամբաստանյալները համաձայն չեն վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հետ, հետևաբար դատարանն իր նախաձեռնությամբ այդ հարցին չի անդրադառնա:

Նախագահողը հրապարակեց նաև ոստիկանության պատասխանը՝ ՍԷԿՏ համակարգով կատարված ստուգման վերաբերյալ. այս գործով կարևոր վկա Սամվել Ս.-ն Հայաստան է մուտք գործել 2014 թվականի հուլիսի 27-ին: 2017 թվականի մարտի 30-ին Սամվել Ս.-ն Բավրայի անցակետով հատել է ՀՀ սահմանը, բայց 2 րոպե անց նորից վերադարձել է Հայաստան: Ապրիլի 1-ին Սամվել Ս.-ն Բավրայի անցակետով հատել է ՀՀ սահմանը ու մեկնել է Հայաստանից…

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 26 –ին:

Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. ՀարցումԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանԼինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էՎենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինը Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Uպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾՀրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշինՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ 100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում QS World University Rankings 2027․ Հայաստանի բարձրագույն կրթության ահազանգը․ Արմեն ՄանվելյանՄերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՍտորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Հորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ ԹրամփԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբում
Ամենադիտված