Շաբաթվա վերջին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-8 աստիճանով
ՀասարակությունԵրևանում ապրիլի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի երեկոյան հնարավոր է, 19-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-18մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում ապրիլի 17-ին 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 18-ի ցերեկն առանձին շրջաններում, 19-21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Ապրիլի 20- 21-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը կլինեն թաց ձյան տեսքով։
Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-ի ցերեկային ժամերին կբարձրանա ևս 2-4 աստիճանով, ապրիլի 17-19-ին գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-8 աստիճանով։