Հայերեն


Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ճիշտ է՝ ԵՄ-ն հետևողականորեն ձգտում է հասնել Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխությանը, այդուամենայնիվ, կան մի շարք կարևոր խնդիրներ, որոնք պարզապես անտեսել հնարավոր չէ: Եվրոպական երկրների ղեկավարների, ինչպես նաև եվրոպացի այլ քաղաքական գործիչների համար այլևս գաղտնիք չէ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի վարկանիշի աղետալի անկումը։ Ըստ այդմ, Փաշինյանին աջակցելու հարցը լուրջ քննարկումների տեղիք է տալիս։

Նախ՝ Վիկտոր Օրբանի հետ կապված սկանդալներից հետո եվրոպական էլիտաները զգուշանում են՝ չցանկանալով կրկնել Թրամփի գործոնի հետ կապված սխալները, երբ չափազանցված միակողմանի աջակցությունը հանգեցնում է քաղաքական հակազդեցության։ Մյուս կողմից՝ եվրոպական առաջնորդները հասկանում են, որ Փաշինյանին սատարելով՝ իրենք կարող են կորցնել իրենց իսկ երկրների հայ համայնքների վստահությունը, իսկ խոսքը բավական լուրջ ընտրազանգվածի մասին է։ Չմոռանանք, որ Սփյուռքի մեծ մասը դեմ է Փաշինյանի քաղաքականությանը, առավել ևս Հայ եկեղեցուն հայտարարած պատերազմին:

Վերջապես՝ Արևմուտքը չի կարող անընդհատ աչք փակել Հայաստանում հակաժողովրդավարական գործընթացների վրա, այդ թվում՝ իրավապահ համակարգի՝ որպես քաղաքական գործիք կիրառելու, քաղաքական ձերբակալությունների ու կալանավորումների վրա: Ի դեպ, այստեղ անկարևոր չէ նշել, որ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի վերջին նամակն ու հայտարարությունները լայն արձագանք գտան միջազգային հանրության շրջանում ու ևս մեկ անգամ սևեռեցին ուշադրությունը երկրում տիրող իրավական կամայականությունների վրա։

Այսինքն, Երևանում մայիսի 4-5-ին կայանալիք գագաթաժողովն իրականում կարող է մի շարք հարցերի պատասխաններ տալ. մասնավորաբար՝ արդյո՞ք Եվրոպան կկարողանա «օգնել» գործող իշխանությանն առաջիկա ընտրություններում, թե՞ այն կդառնա վերջին կաթիլը, որը կհամոզի հայ հասարակությանը և միջազգային գործընկերներին, որ Հայաստանը դարձել է զոհասեղան՝ մեծ աշխարհաքաղաքական խաղում։

Նույնիսկ արևմտյան քաղաքական գործիչներն են նկատում, որ ԵՄ-ի ճնշումները Հայաստանի վրա՝ փոխելու Հայաստանի աշխարհաքաղաքական վեկտորը, կարող է աղետալի լինել մեր երկրի տնտեսության համար: Մասնավորաբար, գերմանացի փորձագետ, Բունդեսթագի պատգամավոր, դոկտոր Ռայներ Ռոտֆուսը նախազգուշացնում է. «Այս բեմադրությունը փորձ է՝ ստիպելու Հայաստանին հարել ԵՄ աշխարհաքաղաքական կուրսին։ Նա, ով ուժի ցուցադրություն է իրականացնում ճակատագրական ընտրություններից առաջ, զբաղված է միջամտությամբ, այլ ոչ թե գործընկերությամբ»,- նշում է Ռոտֆուսը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այն, ինչ այսօր տեղի էր ունենում ԱԺ-ում ոչ այլ ինչ էր, ՍՄՍ-ով ՖԱՍ հրաման. Արման Աբովյան ԱՄՆ Սենատի հանրապետականները սատարում են Թրամփի՝ Իսրայելին զենքի վաճառքի որոշումը. ReutersՓոփոխությունը այսպես է գալու. «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից Ռոբերտ Ամստերդամ․ Հայաստանում ժողովրդավարությունը վտանգված է ոչ թե դրսից, այլ՝ ներսիցՊատերազմը սկսվել է շատ վաղուց և երբեք էլ չի ավարտվել․ Ավետիք ՉալաբյանՓաշինյանը նոր դավադրություն է պատրաստում արդարադատության համակարգի դեմ Կին կալանավորողների և մարդկանց գլխին սարքողների տեղը ՀՀ-ն կունենա բազմազավակ ընտանիքներին քաջալերող առաջնորդ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանին քվե չէին տվել՝ մեր եկեղեցուն և ինքնությանը պատերազմ հայտարարելու համար․ Արեգ ՍավգուլյանՔաղաքական ուժերը պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն արցախցիների իրավունքների հարցում․ Աննա ԿոստանյանԵվրամիությունը նոր առաքելություն է ուղարկում՝ ընդդեմ Ռուսաստանի Սամվել Կարապետյանը ո՛չ կաշառք բաժանող է, ո՛չ նման խոստում տվող, ո՛չ էլ այդ կերպ համակիր հավաքող է Փաշինյանի ու TRIPP-ի ճակատագրերը խիստ շաղկապված են Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում Եվրախորհրդարանի այս պատվիրակությունների հետ սկսված շփումները կշարունակվեն, կմշակվեն և կիրականացվեն մի շարք համատեղ ծրագրերԵրկրում հանցագործություններն աճում են, իսկ իրավապահները կենտրոնացած են ընդդիմադիրներին ճնշելու վրա. Գ. Մելոյան «ՀայաՔվեն» ունի մեծ ինտելեկտուալ ներուժ և վերլուծական միտք․ Ատոմ ՄխիթարյանՖասթ Բանկը դարձել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և համակիրների ձերբակալությունները գնահատում ենք որպես ուղիղ քաղաքական հետապնդում. խոսնակ «Ուժեղ Հայաստանին» չգրանցելը նշանակում է կասկածի տակ դնել ընտրությունները. Դավիթ Ղազինյան Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության կին թեկնածու և մեր համակիրները. Գոհար Մելոյան Այս պահին «Ուժեղ Հայաստան»-ի 14 անդամ բերման են ենթարկվել. Յուրա Իվանյան Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Leasing Expo-ում ԱրարատԲանկի հատուկ առաջարկը գրավել է հաճախորդների մեծ հետաքրքրությունը Ոչ թե զարդարանքի համար. Ինչի՞ համար են արևային վահանակների սպիտակ գծերը Ադրբեջանը Հայաստանի հետ խոսում է ուժի և թելադրանքի լեզվով․ Ավետիք ՔերոբյանԵրկրի իշխանությունը կենտրոնացել է մի խաբեբայի ձեռքում. Հրայր Կամենդատյան Հպարտ ենք, որ Սամվել Կարապետյանը Ադրբեջանի թիրախում է․ որևէ անհատ այնքան չի նպաստել Հայաստանի բարեկեցությանն ու պաշտպանությանը, որքան նա. Նարեկ Կարապետյան ՌԴ տիեզերական կարողությունների նման աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի անվտանգային, կոմունիկացիոն, նաև այլ բնույթի ռազմավարական նպատակների համար. Ա. ԶաքարյանՌուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Կրթությունն ու գիտությունը երկրի զարգացման առաջնահերթ ուղղություն համարելով՝ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ հետևողականորեն աջակցել է ոլորտինՀին «բախման» նոր նրբերանգները. «Փաստ» Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ» «Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ» Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Էներգետիկ անցումը դառնում է համակարգված. դերակատարները միավորվում են մեկ հարթակում. «Փաստ» Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ» Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ» Փաշինյանի վտանգավոր խաղը․ Օրբանի սխալի կրկնությո՞ւն «Արկածախնդրության» ծանրագույն հետևանքները. այսպիսի՞ «ապագա» ենք պատկերացնում. «Փաստ» Իրավապահները հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակnցներ արձակողին ու դեպքի մասնակիցներինԻսրայելի պաշտպանության բանակը վերջին 24 ժամում hարվածել է Հեզբnլլաhի ավելի քան 200 օբյեկտիԿիրանցի աշակերտները Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ խաղում, խաղաղությունը սա է. Նիկոլ ՓաշինյանՊեկինը Իրանին զենք չի տրամադրել. Սի Ծինփինի պատասխանը՝ Դոնալդ Թրամփի նամակինԲրիտանիան Ուկրաինային կմատակարարի 120 հազար ԱԹՍ Ավելի վատ լինել չի կարող. Զելենսկին՝ Ուկրաինայում Patriot-ի hրթիռների դեֆիցիտի մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ Արայիկ Հարությունյան, ի՞նչ մարզական հետագիծ ունես․ Իվետա Տոնոյան Մենք արժանի էինք կիսաեզրափակչին․ երիտասարդ թիմ ունենք և շարունակելու ենք կատարելագործվել․ ՖլիկԱՄՆ-ը մոտ է Իրանի դեմ գործողության ավարտին. Թրամփ
Ամենադիտված