Հայերեն


Կատարվել են Ղարաբաղի փոքր ավիացիայի առաջին քայլերը. ազատ թռիչք (տեսանյութ)

Հասարակություն

News.am / Սպիտակ փոքր օդանավը վեր է խոյանում եւ սլանում Ստեփանակերտի օդանավակայանի շենքի վրայով: Ոչ հեռվում ճախրում է շարժիչային պարապլանի նարնջագույն թեւը: Հեռվից թվում է, թե երկնքում բզզացող վառ թիթեռներ են թռվռում: Հունիսի 17-ին Լեռնային Ղարաբաղում առաջին անգամ անցկացվեց «Արցախ էյր ֆեստ» օդային փառատոնը (ֆոտոռեպորտաժ):

Վառ գունագեղ տեսարան, որի հյուրերը կարողացան ոչ միայն հետեւել հեքիաթային ներկայացմանը, այլեւ անմիջական մասնակցություն ունենալ, որը կազմակերպել էին Արցախի Էկոնոմիկայի նախարարությունը եւ «Յելլ էքստրիմ պարկը»: Փառատոնի հիմնական նպատակը տուրիզմի ոլորտի զարգացմանը նպաստելն էր, Արցախի փոքր ավիացիայի պոտենցիալի մասին իրազեկվածության մեծացումը, երիտասարդների ներգրավումը եւ բիզնես նախագծերի նկատմամբ հետաքրքրության խթանումը:

 

Ինչպես խոստացվել էր, Ստեփանակերտի երկինք բարձրացան թեթեւշարժիչային երկտեղանոց օդանավ, երկտեղանոց շարժիչային պարապլան եւ օդապարիկ: Թռչել ցանկացողների հերթագայության պակաս իսկապես չկար: Ուշագրավ է, որ փառատոնի հյուրերի թվում մեծ թվով արտասահմանցի զբոսաշրջիկներ կային, ըստ որում՝ աշխարհագրությունն ընդգրկում էր Ճապոնիայից միչեւ ԱՄՆ:

 

Շոուի մասնակիցների հատուկ հետաքրքրությունն առաջացրեց օդանավով թռիչքը: Նախկին ռազմական օդաչու Սամվել Թավադյանը, որը նստեց երկտեղանի օդանավի ղեկին, ցուցադրեց ոչ մեծ (ուղեւորների հարմարավետության նկատառումներով) պիլոտաժի պատկերներ: Ամերիկյան արտադրության CH 701 օդանավը՝ սպիտակ կարմիր եզրավորմամբ թեւերով եւ Արցախի դրոշով «խոյասլաց» սավառնում էր օդանավակայանի վրա, անցնում դաշտերի վրա խուզող թռիչքի, ճոճում թեւերը, նմանակում խոչընդոտից «խուսափում»:

NEWS.am-ի հետ զրույցում օդաչուն նշեց, որ արցախցի երիտասարդների շրջանում փոքր ավիացիայի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա: «Անցյալ տարի իրականացվել են նախապատրաստական թռիչքներ: Այս տարի արդեն սկսել են թռչել»,- նշեց Սամվել Թավադյանը: Օդաչուն արտասահմանցի զբոսաշրջիկների մեծ թիվ արձանագրեց, որոնք հետաքրքրություն են արտահայտում Արցախի երկնքում տուրիստական թռիչքների նկատմամբ: Թռիչքներն իրականացվում են Ստեփանակերտ-Շուշի-Ստեփանակերտ երթուղով (առանց Շուշիում վայրէջք կատարելու) եւ կոչվում են «Ազատ թռիչք ազատ Արցախի վրա»: «Թռիչքներն առայժմ միայն տուրիստական են, ապագայում հույս ունենք նաեւ ուսումնական թռիչքներ սկսել»,- ասաց Թավադյանը, որի ընտանիքում արդեն երկրորդ սերունդն է նախապատվությունը երկնքին տալիս՝ որդին ռազմական օդաչու է դառնալու:

 

Փառատոնի հյուրերը հնարավորություն ունեցան փորձելու ղարաբաղյան խոհանոցի ճաշատեսակները: Հատկապես արտասահմանցի հյուրերը նախապատվությունը տվեցին ղարաբաղյան ավանդական ժենգյալով հացին:

 

Փառատոնի երկրորդ կեսին ելույթ ունեցան Puzzle's 5 peaces խումբը (Իջեւանից), տեղական «Շուշվա Բենդ» եւ Երեւանից «Նեմրա» խմբերը: Փառատոնի համերգային մասը կրճատվեց Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման եւ 4 հայ զինծառայողների զոհվելու պատճառով:

«Հնարավոր է, որ սահմանի այն կողմում մեզ լսում են, եւ այնտեղ կհասկանան, որ խաղաղ մարդկանց վրա հարձակվելը վատ է»,- նշեց «Շուշվա Բենդի» մենակատարը: Ելույթի լեյտմոտիվը դարձավ ղարաբաղցիների ոգու եւ կամքի ամրության պահպանումը:

 

Մինչեւ ուշ երեկո Ստեփանակերտի օդանավակայանի երկնքում նկատելի էր լուսարձակող բազմագույն օդապարիկը եւ լսվում էր շարժիչների աղմուկը:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված