Հայերեն


Թուրքիան խոստովանում է իր մասնակցությունը

Քաղաքականություն

Նախօրեին թուրքական «Անադոլու» գործակալությանը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի արած հայտարարությունը կարելի է հերթական խոստովանություն համարել։ Ֆիդանը նշել է, թե Անկարան հսկայական ջանքեր է գործադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար՝ սկսած ուժի չափավոր կիրառումից մինչև որակյալ դիվանագիտություն։

Ըստ Ֆիդանի՝ Թուրքիան սահման ունի Կովկասում, և այստեղ պատերազմներն ու անկայունությունը ազդում են նաև իրենց երկրի վրա։ «Հետևաբար մենք շատ լուրջ ջանքեր ենք գործադրում այնտեղ կարգուկանոնի և անվտանգության ապահովման, անվտանգային համակարգի հետ կապված։ Մենք հսկայական ջանքեր ենք գործադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելու համար՝ սկսած ուժի չափավոր կիրառումից մինչև որակյալ դիվանագիտություն, տարածաշրջանային երկրներին և համաշխարհային տերություններին հավասարման մեջ պահելով, որպեսզի այնտեղ թեժ հակամարտությունը չազդի Թուրքիայի վրա»,- նշել է Ֆիդանը։

Թե ինչպիսի «չափավոր ուժ» կամ «որակյալ դիվանագիտություն» է գործածել Թուրքիան, ասել չարժե։ Հետևանքները պարզ երևում են թե՛ 44-օրյա պատերազմի արդյունքներից, թե՛ Արցախի լիակատար հայաթափումից։ Խնդիրն այն է, որ թուրքական կողմը տևական ժամանակ հերքում էր իր մասնակցությունը 44-օրյա պատերազմին, բայց հետագայում թե՛ Էրդողանը, թե՛ այլ թուրք պաշտոնյաներ քանիցս խոստովանել են, որ իրենք հենց լրջագույն աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին Հայաստանի դեմ պատերազմում։ Թուրքական կողմի պահվածքը որևէ մեկի համար գաղտնիք չէ։

Անկարան այլևս կարող է չսեթևեթել՝ պարզորոշ նշելով, որ հենց ինքն է եղել պատերազմի հրձիգներից մեկը։ Նման պայմաններում Թուրքիայի հետ խաղաղության մասին խոսելու գործող իշխանությունների քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան պարզ երեսպաշտություն։

Սոնա Գալստյան

«Ո՜չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման դիմումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակին Մենք պաշտոնների համար չէ, որ մասնակցելու ենք ընտրություններին․Արշակ Կարապետյան Այսօր մենք ունենք դասախոս քաղբանտարկյալներ, զոհվածի ծնող քաղբանտարկյալներ, արքեպիսկոպոս քաղբանտարկյալներ, և այսուհետ արդեն դպրոցական քաղբանտարկյալ. Մենուա ՍողոմոնյանՀայաստանում չկա խոսքի ազատություն, մարդիկ ոչ մի տեղ պաշտպանված չեն․ Արամ ՊետրոսյանԴավիթ Մինասյանը ոչ մի մեղք չի գործել, պայքարում ենք նրա ազատության համար․ Սայիդա ՊողոսյանԱզատությու՜ն Սամվել Կարապետյանին, Ազատությու՜ն փոփոխությանը. Լենա ՄաթևոսյանՔՊ-ական «ուսապարկ» Վահագն Ալեքսանյան,այնքան «դուխ» ունեցի, որ մեր՝ Հանրապետականների ներկայությամբ փորձես խոսել Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դեմ. Հենրիխ ԴանիելյանԱմոթ կլինի, որ վարչապետը ընտրություններին մասնակցի տնային կալանքի պայմաններում, ազատությո՛ւն Սամվել Կարապետյանին. Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի հաջորդ Վարչապետի ելույթը. այն, ինչ մնաց կադրից դուրս. տեսանյութ Սամվել Կարապետյանը պետք է ամբողջությամբ մասնակցի քաղաքական գործընթացներին, նրա գործն ապօրինի է Դատախազը լավ կանի ինքնաբացարկ հայտնի մինչև Սամվել Կարապետյանի դատական նիստը Մուտք ենք արել դիմում-միջնորդություն, որ առաջնահերթության կարգով քննարկվի Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը. Արամ Վարդևանյան Զննվել է 81 փաստաթուղթ. ոչ մեկում Սամվել Կարապետյանի անունը չի տրվել. Արշակ Վարդանյան Սամվել Կարապետյանի գործով հաջող ելք ենք ունենալու, հիմա գրեթե նույն բանտային կալանքի մեջ է․ պաշտպան Բռնվեք, գալիս ենք. Խառնվելու են շատերի խաղաքարտերը. Մեր օրակարգը շատերին է ցնցելու. Մարուքյան–Փաշոյան Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ուղիղ միացմամբՓոփոխությունը գալիս է․ ինչպես է նորավարտ ուսանողը հեշտ աշխատանք գտնելու. Նարեկ Կարապետյան Հայաստանում ցանկանում են օրենքով նվազեցնել մեքենաների ահռելի քանակը Սատարում ենք բոլոր հայրենասեր քաղբանտարկյալներին․ Կարուշ ՀովեյանԹուրքիան խոստովանում է իր մասնակցությունը Իշխանության միակ զենքը քվեների փոշիացումն է մնացել «Սրբազան պայքարի» պաշտպանական կողմը հրապարակում է ահաբեկչության շինծու գործի ապացույցներ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Մոլեկուլային կատապուլտը կարագացնի արևային վահանակների աշխատանքը Հրազդանում բացվել է «ՀայաՔվե»-ի գրասենյակը Եկեղեցու շուրջ նոր ճնշումների վտանգը․ ի՞նչ է սպասվում ընտրություններից հետո Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Վենսի ստվերը և Օրբանի պարտությունը․ երբ ընտրողը դառնում է վճռորոշ ուժ Մայրական սիրտը, որ պատերազմը չկարողացավ կոտրել. «Փաստ» «Պետք է ցույց տալ, որ իշխանության բերած խաղաղության և պատերազմի դիլեման կեղծ է, և ընդդիմադիր որևէ ուժ խաղաղությունը չի դնում կասկածի տակ». «Փաստ» Ինչպե՞ս փայտ չդնել ընդդիմության «անիվների» մեջ. «Փաստ» Ոչ թե ժամանակն է, այլ նույնիսկ բավականին ուշացած է. «Փաստ» Փշրված խոստումներ և արյունոտ իրականություն. հեղափոխությունների ողբերգական օրինաչափությունը. «Փաստ» Հիմա էլ` դաշինքով. Թաթոյանը փոխում է ընտրություններին մասնակցելու ձևաչափը. «Փաստ» ՌԴ-ն անցնում է կոշտ սցենարի. կարգելվի նաև «Ջերմուկի» արտահանումը Ռուսաստան. «Փաստ» «Պոդքաստի» գործընկերը՝ նախընտրական ցուցակի երկրորդ համար. «Փաստ» Բազմամարդ հանրահավաքով ի՞նչ «մեսիջ» տվեց «Ուժեղ Հայաստանը» Նիկոլ Փաշինյանին. «Փաստ» Ժողովուրդը հոգնել է ութ տարի նույն իշխանության ներքո ապրելուց․ Ավետիք Չալաբյան Արևմուտք թե՞ Ռուսաստան. Հայաստանի ճակատագրական ընտրության պահը. Մհեր ԱվետիսյանԲարձր գնահատական՝ որպես հայրենասեր քաղաքացիների միասնական արժևորում․ Մհեր ԱվետիսյանԱվելին, քան օնլայն գնումներ․ ինչպե՞ս են մարքեթփլեյսները փոխում մեր կյանքըՏոլորսում տոն է. գյուղի դպրոցում «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց է բացվելԱնձն իր քվեն տալով ՔՊ-ի հակասահմանադրական կետ պարունակող հակաեկեղեցական ծրագրին՝ ակամա մեղք է գործում և իրեն դուրս դնում Առաքելական մեր սուրբ Եկեղեցուց (տեսանյութ) «Այս մարդիկ խորապես թքած ունեն մեր երկրի թե՛ սպորտի, թե՛ միջազգային հեղինակության վրա». Արման ԱբովյանԶՊՄԿ ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննաՀունգարական ընդդիմության հաղթանակն ու ՀՀ ընդդիմության վիճակը․ Էդմոն ՄարուքյանՕրբանի պարտության դասը Հայաստանի համար Եկեղեցին անցնո՞ւմ է հակահարձակման Իշխանությունը մտահոգ է TRIPP-ի ճակատագրով Մեծ Բրիտանիան սահմանում է արևային էներգիայի նոր ռեկորդներ
Ամենադիտված