ԵՄ-ում էներգիայի 47.3 տոկոսն ապահովել են վերականգնվող էներգիայի աղբյուրները
ՏնտեսությունՎերականգնվող էներգիայի աղբյուրները նախորդ տարի կազմել են Եվրամիությունում արտադրված էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալի 47.3 տոկոսը, ինչը 0․1 տոկոսով գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը։ Այս մասին նշված է ԵՄ վիճակագրական վարչության ամփոփագրում։Նշված ծավալի գերակշռող մասն ապահովել են քամու ուժով աշխատող էլեկտրակայանները (37.5 տոկոս), հաջորդ տեղերում են արևային (27.5 տոկոս) և հիդրոէլեկտրակայանները (25.9 տոկոս)։
Ընդ որում՝ արևային էլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի ծավալն անցյալ տարի ավելացել է 24.6 տոկոսով, մինչդեռ հիդրոէլեկտրակայաններինը՝ նվազել է 11.8 տոկոսով։ Էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր ծավալում վերականգնվող էներգիայի ամենաբարձր մասնաբաժինը գրանցվել է Դանիայում (92.4 տոկոս), որտեղ նշանակալի դեր ունեն հողմակայանները։
Առաջին եռյակում են նաև Ավստրիան (83.1 տոկոս, հիմնականում հիդրոէլեկտրակայաններ) և Պորտուգալիան (82.9 տոկոս, գերազանցապես հիդրո և հողմակայաններ)։Վերականգնվող էներգիայի աղբյուրների ամենացածր մասնաբաժինը Մալթայում է (16.2 տոկոս), քիչ շատ է Չեխիայում (16.6 տոկոս) և Սլովակիայում (17.8 տոկոս):
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]