Հայերեն


Ադրբեջանին հայկական պատասխան հարվածի ուղղությունը

Ամենաընթերցված

Լրագիր / Հունիսի 16-ին Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ խախտել են հրադադարը եւ ըստ Արցախի ՊԲ հաղորդագրության, հակատանկային նռնականետով հավածել են կենտրոնական գոտու զորամասերից մեկի պահպանության տեղամասին: Դրա հետեւանքով զոհվել է հայկական զինուժի երեք զինծառայող: Ողբերգական այդ տեղեկությունից ընդամենը մի քանի ժամ անց, հունիսի 17-ի առավոտյան տեղեկություն ստացվեց հյուսիսային ուղղությամբ հակառակորդի կրակոցի հետեւանքով հայկական կողմից զինծառայող կորստի մասին:
Չորս զոհ երկու օրում՝ հունիսի 16-17: Ողբերգական այդ տեղեկությունները տխուր խորհրդանշականությամբ համընկան Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հայկական կուսակցությունների երրորդ ֆորումի մեկնարկի հետ: ՀՀԿ նախաձեռնած այդ հավաքն արդեն երրորդ անգամ անցնում է Ստեփանակերտում եւ այն մեկնարկել է հունիսի 16-ին:
Մասնակցում է Հայաստանի եւ Արցախի մոտ երկու տասնյակ կուսակցություն: Ի՞նչ կարող են անել հայկական կուսակցություններն Արցախի խնդրի համար, նաեւ առաջնագծում անվտանգության եւ կայունության համար: Առաջին հայացքից կուսակցություններն առաջնագծի համար չեն, առաջնագծի համար բանակն է, դրա ռազմա-տեխնիկական արդիականությունն ու մարտական պատրաստությունը, կարգապահությունը:
Բայց, առաջնագծում տեղի ունեցողը, հրադադարի խախտումները, Ադրբեջանի սադրանքները, Բաքվի սահմանային մարդասպանությունը ռազմա-տեխնիկական կամ քրեական խնդիր չէ միայն, այլ առաջին հերթին քաղաքական:
Ադրբեջանի յուրաքանչյուր սադրանքից հետո հայկական կողմում փորձագետները, հանրությունը, լրատվամիջոցները փորձում են քննարկել, թե ի՞նչն էր հերթական սադրանքի պատճառ: Պատճառներ, վարկածներ գտնվում են՝ ինչ որ նշանակալից հանդիպումից առաջ կամ հետո, ինչ որ ներքին խնդիրներ Ադրբեջանում, ինչ որ աշխարհաքաղաքական զարգացում, որից փորձում է օգտվել Ալիեւը եւ այլն:
Սակայն անկասկած է, որ առաջնագծում ադրբեջանական սադրանքները կամ պարզապես մարդասպանությունը լոկալ որոշումներ կամ պահի թելադրանք չեն, դրանք քաղաքականություն են, որ Բաքուն իրականացնում է արդեն տարիներ շարունակ, անգամ ապրիլի պատերազմից հետո իր համար առաջացած փակուղում: Ավելին, մարդասպանությունն այդ փակուղում Բաքվի համար մնացել է միակ անելիքը:
Ադրբեջանական սադրանքներն ու մարդասպանությունը ստանում են համարժեք պատասխան: Արցախի ՊԲ-ն հերթական անգամ հայտարարել է, որ անցնող օրերին հայկական զոհերի համար պատասխանը լինելու է թիրախային եւ ասիմետրիկ: Կասկած չկա, որ հայկական զինուժը կլուծի այդ խնդիրը:
Միաժամանակ աներկբա է, որ ռազմական պատասխանը չի կասեցնելու մարդասպանությունը, առավել եւս, որ Ալիեւի համար որեւէ գին կամ արժեք չունի ադրբեջանցի որեւէ զինծառայողի կյանք: Ալիեւը կարող է կորցնել մեկ հայ զինվորի դիմաց թեկուզ տասը, որովհետեւ նա մարդասպանությամբ լուծում է ավելի լայն քաղաքական խնդիր:
Իսկ գրոհել եւ վերջնականապես լռեցնել Ադրբեջանին, որքան էլ գայթակղիչ է, այդուհանդերձ մեղմ ասած ռացիոնալության տեսանկյունից կասկածելի է, քանի որ հայկական զինուժի ամբողջ մարտունակությամբ հանդերձ՝ աններելի է թերագնահատել հակառակորդին:
Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը օրերս Lragir.am-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ հայկական կողմը ծրագրավորել է Ադրբեջանի մի քանի կետ, ուր պետք է հասցվեն հարվածներ լայնամասշտաբ ռազմական գործողության դեպքում: Ըստ Կոմանդոսի, այդ հարվածներն ուղղակի աղետալի կլինեն Ադրբեջանի համար:

շարունակությունը՝ կայքում

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված