Հայերեն


Արտաքին քաղաքականության «ներքաղաքականացումն» ու դատարկ «լոպպազությունը». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի քաղաքական դաշտում վերջին տարիներին ձևավորվել է մի իրողություն, որը գնալով ավելի է դուրս գալիս դասական քաղաքականության տրամաբանությունից և մոտենում է այնպիսի դինամիկայի, որին ավելի բնորոշ են փողոցային պայքարը և հուզական զեղումները, քան ինստիտուցիոնալ, կանոնակարգված քաղաքական մրցակցության պրակտիկան։

Դասական քաղաքականությունը ենթադրում է հստակ սահմաններ՝ իշխանություն և ընդդիմություն, պատասխանատվություն և հաշվետվողականություն, բանավեճ և հակակշիռներ, մինչդեռ ներկայիս իրավիճակում այդ սահմանները աստիճանաբար լղոզվում են։ Իսկ քաղաքական գործընթացները հաճախ տեղափոխվում են ոչ ֆորմալ, հուզական ու կարճաժամկետ ազդեցության դաշտ, որտեղ գերակշռում է ոչ թե քաղաքական հաշվարկը, այլ իրավիճակային արձագանքը։ Այս փոփոխության առանցքում իշխանության վարքագիծն է, որը հաճախ չի սահմանափակվում պետական կառավարման և քաղաքական պատասխանատվության շրջանակներով, այլ ներգրավվում է ընդդիմության հետ ուղիղ հակամարտության մեջ՝ օգտագործելով ոչ միայն քաղաքական, այլ նաև հռետորական և երբեմն ինստիտուցիոնալ գործիքներ` իրավապահ համակարգի՝ որպես քաղաքական լծակ օգտագործման արդյունքում։

Երբ իշխանությունը իրեն թույլ է տալիս թիրախավորել ընդդիմության ներկայացուցիչներին անձնական մակարդակում, դա փոխում է ամբողջ խաղի կանոնները։ Ընդդիմությունը այլևս չի դիտարկվում որպես համակարգի անհրաժեշտ բաղադրիչ, այլ ներկայացվում է որպես խնդիր, խոչընդոտ կամ նույնիսկ վտանգ, որը պետք է չեզոքացվի։ Այս մոտեցումը հանգեցնում է նրան, որ քաղաքական մրցակցությունը դադարում է լինել ծրագրերի և գաղափարների մրցակցություն և վերածվում է հակառակ կողմի վարկաբեկման և դուրս մղման գործընթացի։

Անպատասխանատու հայտարարությունների տարածումը, պիտակավորումը և հանրային դիսկուրսում ատելության գեներացումը նման գործընթացի անբաժանելի մասն են դառնում։ Երբ քաղաքական խոսույթում սկսում են գերակշռել սուր, հաճախ վիրավորական ձևակերպումները, ստեղծվում է մի միջավայր, որտեղ ռացիոնալ քննարկումը դառնում է գրեթե անհնար։

Բայց եթե ներքաղաքական հարթությունում հռետորաբանության սրացումը, պիտակավորումը կամ մրցակցի նկատմամբ ագրեսիվ լեզվի կիրառումը կարող են ունենալ սահմանափակ և հիմնականում ներքին հետևանքներ, ապա նույն մոտեցումների կիրառումը արտաքին հարաբերություններում ենթադրում է ռեալ, չափելի և հաճախ անդառնալի վնասների ռիսկ, որովհետև այստեղ դիմացինը ոչ թե ներքաղաքական մրցակիցն է, այլ սուբյեկտ, որն ունի իր սեփական շահերը, լծակները և հակազդեցության կարողությունը։

Խնդրի առանցքային հանգամանքն այն է, որ արտաքին քաղաքականությունը կառուցված է բոլորովին այլ տրամաբանության վրա։ Այն ենթադրում է հաշվարկված քայլեր, լեզվական ճշգրտություն, բազմաշերտ բանակցային մշակույթ և ուժերի իրական հարաբերակցության սառը գնահատում։ Երբ այդ դաշտ է ներմուծվում ներքաղաքական «փողոցայնացված» լեզուն՝ հեգնանքը, մեծամտությունը, պոպուլիստական բառապաշարը, ստեղծվում է վտանգավոր դիսոնանս, որտեղ հայտարարությունները կարող են գերազանցել իրական հնարավորությունները, իսկ խոսքը՝ առաջ անցնել գործնական կարողություններից։ Սա հատկապես ակնհայտ է այն իրավիճակներում, երբ իշխանությունները փորձում են արտաքին դերակատարների հետ հաղորդակցվել նույն տոնայնությամբ՝ այնպիսի տպավորություն առաջ բերելով, թե խոսում են ներքին լսարանի հետ՝ կարծես արտաքին քաղաքականությունը նույնպես ենթակա է հանրային ազդեցության մեխանիզմներին։

Այս տրամաբանության վտանգավորությունն առավել հստակ դրսևորվում է Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում, որտեղ առկա է ոչ միայն քաղաքական, այլև խորքային տնտեսական և էներգետիկ փոխկապվածություն։ Այս հարցում անտեսվում է այն հանգամանքը, որ հարաբերությունները կառուցված են ոչ թե հռետորաբանության, այլև փոխգործակցության և փոխադարձ ընկալումների վրա։ Էներգետիկ ոլորտում, օրինակ՝ գազի գնի հարցը պարզապես քաղաքական հայտարարությունների մակարդակի խնդիր չէ։ Այն ուղղակիորեն ազդում է տնտեսության մրցունակության, արտադրության ինքնարժեքի և քաղաքացիների սոցիալական վիճակի վրա։ Երբ քննարկումը իջեցվում է «եթե իրենք թանկացնեն, մենք դուրս կգանք այս կամ այն կառույցից (օրինակ՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ)» տրամաբանության մակարդակի, այն անտեսում է այն բարդ շղթան, որի միջոցով ձևավորվել է այդ փոխկապակցվածությունը, և որի կտրուկ խզումը կարող է բերել ոչ թե ազատության, այլ ճգնաժամի։

Նույնը վերաբերում է նաև տնտեսական հարաբերություններին ավելի լայն իմաստով։ Եթե երկրի արտահանման զգալի մասը կապված է կոնկրետ շուկաների հետ, ապա այդ կապերի խզումը չի կարող փոխարինվել պարզ հայտարարությամբ, թե «կուղարկենք ուրիշ տեղ»։ Արտահանման շուկաների դիվերսիֆիկացիան տարիների, երբեմն տասնամյակների ռազմավարական աշխատանքի արդյունք է, որը պահանջում է նոր լոգիստիկ շղթաների ձևավորում, որակի ստանդարտների համապատասխանեցում, մրցունակության բարձրացում և քաղաքական համաձայնություններ։ Այս ամենը չի կարող իրականացվել հուզական կամ պահի տակ ընդունված որոշումների միջոցով, և այդ գործընթացների թերագնահատումը վկայում է ոչ թե ինքնավստահության, այլ պարզապես հաշվարկի բացակայության մասին։

Արտաքին քաղաքականության «ներքաղաքականացումը» նաև վտանգավոր է այն առումով, որ այն փոխում է դիվանագիտության լեզուն և ընկալումը միջազգային հարթակներում։ Երբ երկրի ղեկավարությունը թույլ է տալիս այնպիսի տոնայնություն, որը դուրս է դիվանագիտական ընդունված նորմերից, դա ազդում է ոչ միայն կոնկրետ հարաբերության, այլ նաև երկրի ընդհանուր իմիջի և վստահելիության վրա։ Դիվանագիտությունը մեծապես հիմնված է կանխատեսելիության և հուսալիության վրա, և եթե պետությունը սկսում է ընկալվել որպես հուզական, անկայուն կամ պոպուլիստական որոշումներ կայացնող դերակատար, նրա հետ համագործակցության պատրաստակամությունը նվազում է, իսկ նրա բանակցային դիրքերը թուլանում են։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ նման մոտեցումները հաճախ ուղեկցվում են իրականության պարզեցմամբ և բարդ խնդիրների «սևսպիտակ» ներկայացմամբ։ Երբ արտաքին քաղաքականության բարդ հավասարակշռությունները ներկայացվում են որպես հեշտ լուծվող հարցեր՝ «դուրս կգանք», «կփոխենք ուղղությունը», «կգտնենք այլընտրանք» և նման այլ ձևակերպումների ներքո, ստեղծվում է կեղծ վստահություն, որը չի հիմնվում ռեսուրսների, հնարավորությունների և ռիսկերի իրական գնահատման վրա։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԺողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԳյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումԹուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին Իշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ Ադամյան34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է«ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՏնտեսությանը հարվածողները հարվածում են Ադրբեջանի հետ հավասարվելու մեր տեսլականին. Հ. Կամենդատյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Այսօր Արեգնազը համալրեց կին քաղբանտարկյալների շարքը. դատարանը Արեգնազ Մանուկյանին կալանավորեց երկու ամսով․ Մենուա ՍողոմոնյանՀերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանՀայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռըԹրամփը կարծում է, որ ինքը կլիներ աշխարհի ամենամեծ կոմունիստըՄեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն ԲայրամովԺամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. ԶախարովաԱբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnրIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինChanel-ի նոր հեքիաթ. Մաթյո Բլազին մոդելներին պոդիում է ուղարկել գրքերով և կարապի տեսքով կոճակներովԴատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան«Ապրես, որ ծնվել ես, թե չէ՝ չէի ունենա սիրելի դերասանուհի». Մարջան Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձըԵկեք Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն սովորենք․ Արմեն Մանվելյան «Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Դելիմիտացիայի անվան տակ, որ անկլավները տա, կարող ա ձեր հայաթն էլ ասֆալտի. մտածե՛ք․ Արշակ ԿարապետյանԱդրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. Բայրամով
Ամենադիտված