Հայերեն


Բրայզայի վտանգավոր ակնարկը

Քաղաքականություն

1in.am / «Հայաստանն օկուպացրել է ադրբեջանական հողերը։ Անհրաժեշտ է, որպեսզի նա դուրս բերի զորքերը, և կողմերը համաձայնության գան։ Շրջանակային համաձայնագիրը (Մադրիդյան սկզբունքները) գոյություն ունի արդեն 10 տարի։ Պետք է այդ գործընթացն ավարտին հասցնել։ Սակայն կարծում եմ, որ դա հնարավոր չի լինի, եթե ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդները ներդրում չանեն այդ գործընթացում»,- ադրբեջանցի լրագրողներին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան։

«Նրանք (ԱՄՆ-ը և Ռուսաստանը) պետք է այդ հակամարտությունը դնեն ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների օրակարագում։ Սակայն հիմա հարաբերությունները պատշաճ մակարդակի վրա չեն։ Համանախագահները շարունակում են իրենց աշխատանքը, ընդհանուր լեզու փնտրում, սակայն առաջընթաց չի լինի, քանի դեռ այդ հարցին ուշադրություն չի դարձվի նախագահների մակարդակով»,- ասել է Բրայզան։

Հայտնի չէ, թե Բրայզայի խոսքերը որքանով են ճշգրիտ փոխանցում ադրբեջանական ԶԼՄ-ները, որոնք հաճախ են իրենց զրուցակիցների ասածը «խմբագրում» պաշտոնական Բաքվի «ճաշակով»: Մյուս կողմից`Բրայզան առաջին անգամ չէ, որ նման տեսակետներ է արտահայտում, և, ըստ էության, նրա խոսքը հատուկ «խմբագրման» կարիք չունի:

Ամբողջ խնդիրն այն է, որ Բրայզայի պատկերացումները խիստ սխեմատիկ են, մնացել են առնվազն այն ժամանակի մակարդակին, երբ նա ակտիվ դիվանագիտական գործունեության մեջ էր: Հիմա, ըստ էության, կարգավորման գործընթաց գոյություն չունի, և միջնորդների առաջնահերթությունը բնավ Մադրիդյան սկզբունքների ռեսթարթը չէ, այլ ջանքերն են` ուղղված նոր պատերազմի կանխմանը: Ռեալ պոլիտիկի հետ աղերս չունեն նախկին համանախագահի պատկերացումները նաև ԼՂ հարցում ռուսական և ամերիկյան ջանքերի մեկտեղման հեռանկարի մասին: ԼՂ միջնորդական առաքելությունը միակ միջազգային ձևաչափն է, որտեղ, համենայնդեպս, սուր հակադրություններ չկան Մոսկվայի և Վաշինգտոնի միջև: Այլ խնդիր է, որ Ղարաբաղի հարցը տարբեր առաջնահերթություն ունի Սպիտակ տան և Կրեմլի օրակարգերում: Միացյալ Նահանգների համար ԼՂ հարցը երբեք առաջնահերթություն չի եղել, և, առավել ևս, հիմա պետք չէ սպասել ամերիկյան ակտիվության, երբ Թրամփը վարում է ԱՄՆ-ի մեկուսացման քաղաքականություն, և միջազգային հարաբերություններում շեշտը դրել է հակաահաբեկչական կոալիցիաների ձևավորման վրա: Մոսկվան ևս ԼՂ խնդրի կարգավորումն առաջնահերթություն չի համարում, բայց հակամարտությունը ծավալվում է Ռուսաստանի «քթի» տակ, մի տարածաշրջանում, որը Կրեմլի կողմից հռչակված է իր կենսական շահերի տարածք: Բնականաբար, Ռուսաստանը մեր տարածաշրջանում չափազանց ակտիվ, բազմաշերտ ու բազմահարթակ քաղաքականություն է իրականացնում: Սա, իհարկե, չի նշանակում, որ Մոսկվան ուզում է կարգավորել հակամարտությունը. դա նույնիսկ չի բխում նրա շահերից: Եթե ուշադիր հետևենք ռուսական նախաձեռնություններին, այդ թվում` «Լավրովի պլանին», ապա կնկատենք, որ դրանք ուղղված են ոչ թե հակամարտության կարգավորմանը կամ կայուն խաղաղության հաստատման գործիքների ստեղծմանը, այլ ստատուս-քվոյի այնպիսի փոփոխությանը, որը կապահովի հակամարտության կառավարելությունը Մոսկվայի կողմից` Հայաստանն հւ Ադրբեջանը վերահսկելու ճանապարհով:

Պուտինն ու Թրամփը չեն կարող մեկտեղել իրենց ջանքերը ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ, ու այստեղ խնդիրը բացարձակապես ռուս-ամերիկյան գլոբալ հակասությունները չեն: Խոչընդոտ չէ նաև այն, որ ԱՄՆ-ը կամ Ռուսաստանն անհաղթահարելի հակասություններ ունեն կարգավորման տարբերակների հարցում: Պարզապես միանգամայն տարբեր է Ղարաբաղի խնդրի ու տարածաշրջանի նշանակությունը երկու երկրների օրակարգերում: Բրայզան այս մասին շատ լավ գիտի ու թերևս այլ բան է ակնարկում, խոսում է մի մոտեցման մասին, որը հատկապես Թրամփի ընտրվելուց հետո պոպուլյար է ամերիկյան որոշակի շրջանակներում: Խոսքը` Պուտին-Թրամփ հնարավոր առևտրի մասին է, ինչի հետևանքով Հարավային Կովկասը, նաև Ղարաբաղի հակամարտությունը կարող են «մենաշնորհվել» Կրեմլի կողմից: Բարեբախտաբար, հայկական կողմի համար վտանգավոր այս սցենարը նույնպես` իրականություն դառնալու շատ քիչ հնարավորություն ունի, որովհետև ԱՄՆ-ի ներկա ներքաղաքական կոնյուկտուրան գրեթե զրոյացնում է Պուտին-Թրամփ սկզբունքային պայմանավորվածությունների հավանականությունը:

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված