Հայերեն


Կանևսկոյի բանդային ցմահ ազատազրկում է սպառնում

Բաց մի թողեք

1in.am / Կրասնոդարի շրջանային դատարանում մեղադրող դատախազ Սվետլանա Նեկոզը հունիսի 13-ին՝ հերթական նիստի ժամանակ, ցմահ ազատազրկում է պահանջել «օրենքով գող» Արմեն Հարությունյանի՝ քրեական աշխարհում ավելի հայտնի Արմեն Կանևսկոյի հանցավոր բանդայի չորս անդամներից երկուսի համար:

Մեղադրական ճառում դատախազն ասել է, որ մեղադրյալներ Օլեգ Վանչենկոյին, Էռնեստ Լալաբեկովին, Մանուկ Թորոսյանին և Ալեքսանդր Ժիգալկովին պետք է մեկուսացնել հասարակությունից՝ երկար ժամանակով:

Վերջիններիս գործողությունները, ՌԴ Քրեական օրենսգրքի 206 հոդվածի համաձայն, որակվել է բանդիտիզմ, շորթում, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, ինչպես նաև ծանր մարմնական վնաս տուժողի առողջությանը, երկու կամ ավելի անձանց սպանություն և զենք-զինամթերքի անօրինական շրջանառություն:

Դատախազը Օլեգ Վանչենկոյի և Էռնեստ Լալաբեկովի համար դատարանից պահանջել ցմահ բանտարկություն, իսկ Մանուկ Թորոսյանի և Ալեքսանդր Ժիգալկովի համար՝ համապատասխանաբար 13 և 11 տարի ազատազրկում:

Մեղադրանքի համաձայն ՝ Արմեն Կանևսկոն 2006 թ. «Նովոկուբանսկոյե» ՓԲԸ կոնյակի գործարանի հայազգի համասեփականատեր Սուրեն Եղիազարովին առաջարկել է իր հովանավորությունը և դրա դիմաց պահանջել ամսական 30 000 դոլար գումար: Գործարարը մի անգամ «մուծվել է» բանդային, ապա հրաժարվել:

2007 թվականի հունվարի 30-ին՝ օրը ցերեկով, Կուբանի Կրասնաարմեյսկի շրջանում գտնվող «Ույուտ» սրճարանի մոտ Կանևսկոյի բանդայի անդամները բացահայտ գնդակահարել են Եղիազարովին ու նրա երկու ուղեկիցներին, ապա սպանվածների մարմինները թաքցրել:

Գործի հետաքննությամբ պարզվել է նաև, որ Արմեն Կանևսկոյի բանդայի զոհն է դարձել նույն սրճարանի սեփականատեր Սերգեյ Խաչատրյանը, որը, հանցագործների կարծիքով, համարվել է դեպքի ականատես: Կանևսկոն հրամայել է վերացնել Խաչատրյանին: Նրա մարմինը գտել են գլխի շրջանում հրազենային վնասվածքներով 2015 թվականին՝ Կանևսկոյին վերագրվող կղմինդրի գործարանի բակում փորված բետոնապատ փոսից:

2010 թ. Արմեն Կանևսկոն այլ գործի շրջանակներում դատապարտվել է ծանր հանցագործության համար: Նույն թվականի դեկտեմբերի նա մահացել է աստրախանյան կալանավայրի հիվանդանոցում: Նրա մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է:

Արմեն Հարությունյանի բանդան ստեղծվել է 90-ականների վերջին, և եղբոր մահից հետո այն ղեկավարում է Արտյոմ Կանևսկոն, որի անունը վերջերս շրջանառվում է Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու պատվերի մեջ:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված