Հայերեն


Տնտեսության ստվարացող խոցելի միտումները. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսության զարգացման ներկա շրջափուլը բնութագրվում է սուր հակասություններով և, միաժամանակ, մի շարք դինամիկ, բայց խոցելի միտումներով։ Ընդհանրապես, 2026 թվականին գրանցվել է տնտեսական աճի բավականին բարձր տեմպ, որի հիմնական շարժիչ ուժը, ինչպես վկայում է նաև «Լույս» հիմնադրամի կատարած վերլուծությունը, հանքարդյունաբերության ոլորտն է։

Տնտեսական ակտիվության աճին առնչվող վերջին տվյալները ցույց են տալիս, որ 2026 թվականը մեկնարկել է 7,2 % աճով փետրվարին։ Սակայն հունվարի համեմատ մեկ ամսվա ընթացքում տնտեսական ակտիվության ցուցանիշը դանդաղել է 0,4 տոկոսային կետով, ինչը խոսում է տնտեսության ցիկլային ծանրաբեռնվածության, արտաքին տնտեսական միջավայրի փոփոխությունների նկատմամբ գլոբալ ազդեցության և նաև ներքին կառուցվածքային խնդիրների մասին։

Պետական ֆինանսների ոլորտում նույնպես նկատվում են զգալի տեղաշարժեր։ 2026 թ. հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեի ինչպես եկամուտները, այնպես էլ ծախսերը աճ ունեցել են, սակայն մտահոգիչ է այն փաստը, որ նույն ժամանակահատվածում կապիտալ ծախսերը կտրուկ նվազել են՝ հասնելով 58,8 % անկման։ Հայաստանի նման զարգացող տնտեսության համար կապիտալ ծախսերը կենսական նշանակություն ունեն, քանի որ առաջին հերթին թիրախավորում են ենթակառուցվածքների, տրանսպորտի, կրթության, առողջապահության, էներգետիկայի ու նորարարության ոլորտները և խթանում են արտադրողականության և մրցունակության պոտենցիալ աճը։ Կապիտալ ծախսերի ծավալի նվազումը փաստացի նշանակում է, որ կարճաժամկետ տնտեսական շահերը գերադասվում են երկարաժամկետ զարգացմանն ուղղված պետական ծրագրերին, ինչը վտանգում է ապագա տնտեսական աճի բազան և երկրի մրցունակությունը տարածաշրջանում։

Պետական պարտքի կառուցվածքում ևս տեսանելի են լուրջ խնդիրներ, որոնք ժամանակի ընթացքում կարող են վերաճել համակարգային ռիսկերի։ 2026 թ. փետրվարի վերջին ՀՀ պետական պարտքը աճել է՝ հասնելով 14,1 մլրդ դոլարի։ Սա ոչ միայն կարևոր ցուցանիշ է՝ հաշվի առնելով փոքր տնտեսության չափերը, այլև վտանգավոր է, քանի որ պարտքի աճը շարունակաբար գերազանցում է տնտեսական աճի տեմպերը։ Այս տեսանկյունից առավել մտահոգիչ է կառավարության պարտքի տարեկան աճը՝ 13,1 % նախորդ տարվա համեմատ։ Դրան գումարվում է նաև այն, որ երկրի բյուջեն ավելի ու ավելի կախված է դառնում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պարտքային սխեմաներից, իսկ արտաքին ֆինանսական շոկերի դեպքում՝ արժույթի տատանումների, տոկոսադրույքների կամ արտաքին պարտքերի սպասարկման պայմանների կտրուկ փոփոխության իրավիճակում կարող է սրվել ֆինանսական կայունության խնդիրն ու խրոնիկ ճնշվածությունը։

Այս ամենի հիմքում դրված է նաև թերզարգացած կապիտալի շուկայի և ներդրումային միջավայրի ռիսկայնության հարցը, որը լուրջ արգելք է տնտեսության առողջացման համար։ Կառավարությունը պարտավոր է մշակել հստակ և երկարաժամկետ պարտքի կառավարման ռազմավարություն, որպեսզի տնտեսության աճի առաջընթացը չխեղդվի հին պարտքերի ծանրության տակ։

Տնտեսական բարդ իրավիճակում տեղաշարժվում է ևս մեկ առանցքային չափորոշիչ, որն ընդգրկում է գնաճի տեմպերը։ 2026 թ. փետրվարին արձանագրվել է 4,3 % գնաճ, ինչը, համեմատած անցյալ տարվա տվյալների հետ, խոսում է գնաճային ճնշումների ուժեղացման մասին։ Դա նաև ցուցադրում է երկրում սպառողական ապրանքների և ծառայությունների գների անընդհատ բարձրացման բացասական միտումը, որը սպառողների իրական բարեկեցության թուլացման վտանգավոր նշան է։ Գնաճի արագացման պայմաններում հասարակության նվազ եկամուտ ունեցող շերտերի կենսապայմաններն ավելի են բարդանում, իսկ միջին դասի սպառողական կարողությունն արդեն թանկացած սննդամթերքի, կոմունալ վճարների ու վճարովի ծառայությունների ֆոնին նվազում է։

Կենտրոնական բանկի գործիքակազմն այս իրավիճակում հայտնվում է դիլեմայի առջև։ Երկրի գլխավոր ֆինանսական կառույցը պահպանում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ չբարձրացնելով այն 6,5 %-ից, ինչը նշանակում է գների աճի դեմ դասական տոկոսադրույքային քաղաքականության միջոցների կիրառման սահմանափակ արդյունավետություն կամ մտավախություն՝ կապված տնտեսության աճի տեմպերը կտրուկ ճնշելու ռիսկի հետ։ Իսկ մակրոտնտեսական քաղաքականության այսպիսի վարքագիծը երկարաժամկետ հեռանկարում կարող է պայմաններ ստեղծել իրավիճակի սրման համար։ Եթե գնաճը շարունակի աճել, Կենտրոնական բանկի տրամադրության տակ մնացող գործիքներն ավելի սահմանափակ կդառնան, և բավարար չի լինի միայն դրամավարկային լծակներին ապավինելը։

Գնաճի դեմ պայքարը պետք է իրականացվի ոչ միայն դրամավարկային քաղաքականության փոփոխությամբ, այլև բովանդակային տնտեսական ռեֆորմներով՝ տեղական արտադրության խթանմամբ, արտահանման բազայի դիվերսիֆիկացիայով, ներդրումային միջավայրի կայունացմամբ և սոցիալտնտեսական աջակցության արդյունավետ մեխանիզմների մշակմամբ։ Ավելին, առկա իրավիճակում ուղղակի հարկավոր է ռազմավարության մշակում, որը կնախատեսի հակաճգնաժամային քայլեր՝ հատկապես «գնային փոթորկի» կանխման ուղղությամբ՝ թիրախավորելով սննդամթերքի շուկան, առաջին անհրաժեշտության ապրանքներն ու ներմուծման ծավալները։

Անպայման պետք է նկատի ունենալ, որ ճգնաժամի ստեղծման համար աշխարհաքաղաքական նպաստավոր պայմաններ են առկա՝ հաշվի առնելով Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումները, էներգակիրների գների սրընթաց բարձրացումը և համաշխարհային տնտեսության համար շոկային շրջափուլերը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին Իշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ Ադամյան34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է«ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՏնտեսությանը հարվածողները հարվածում են Ադրբեջանի հետ հավասարվելու մեր տեսլականին. Հ. Կամենդատյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Այսօր Արեգնազը համալրեց կին քաղբանտարկյալների շարքը. դատարանը Արեգնազ Մանուկյանին կալանավորեց երկու ամսով․ Մենուա ՍողոմոնյանՀերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանՀայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռըԹրամփը կարծում է, որ ինքը կլիներ աշխարհի ամենամեծ կոմունիստըՄեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն ԲայրամովԺամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. ԶախարովաԱբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnրIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինChanel-ի նոր հեքիաթ. Մաթյո Բլազին մոդելներին պոդիում է ուղարկել գրքերով և կարապի տեսքով կոճակներովԴատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան«Ապրես, որ ծնվել ես, թե չէ՝ չէի ունենա սիրելի դերասանուհի». Մարջան Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձըԵկեք Ավետիք Չալաբյանից մի փոքր հայրենասիրություն սովորենք․ Արմեն Մանվելյան «Ինտեր»-ը հայտարարեց նոր դարպասապահի ձեռքբերման մասին. պաշտոնական Դելիմիտացիայի անվան տակ, որ անկլավները տա, կարող ա ձեր հայաթն էլ ասֆալտի. մտածե՛ք․ Արշակ ԿարապետյանԱդրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման և սահմանագծման աշխատանք. ԲայրամովՀորմուզի նեղուցը կբացվի միայն Թեհրանի պայմանների կատարումից հետո, այլ ոչ թե Վաշինգտոնի uպառնալիքների ներքո. ՂալիբաֆՀանքերևակումը հանքարդյունաբերության ամենակարևոր փուլերից մեկն է․ Mendia Resources«Հրազդան ցեմենտը» ոչնչացրեցին, հիմա էլ կոչնչացնեն «Արարատցեմենտը». Սամվել Կարապետյան Ես ու Քոչարյանը երկար ենք բանտում եղել, դրանով մեզ չի վախեցնի, պետք է նոր բան մտածի. Կարապետյան Փաշինյանն օր օրի ավելի է ձախողվելու, շատ ակտիվ գործելուց շատ սխալներ են թույլ տալիս. Սամվել Կարապետյան ԵԱՀԿ-ն 1 տարի օգնում է Փաշինյանին՝ պայքարելու թե՛ եկեղեցու, թե՛ մեր դեմ. Կարապետյան Իմ ու իմ եղբոր տղաներն այնքան բան են արել բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո. Սամվել Կարապետյան Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը` ուղիղ Իշխանությունները մեր պետության արտաքին քաղաքական տեսլականը կապում են միայն «Խաղաղության պայմանագրի» հետ. Արեգ ՍավգուլյանՄեր պաշտոնյաների 7, 8 հատ ծիրանը գրպաններում Եվրոպա գնալը խայտառակություն է. Հրայր Կամենդատյան Ցանկացած բռնապետություն հիմնված է վախի, այլ ոչ թե լեգիտիմության վրա, և ի վերջո դատապարտված է տապալման Ֆրանսիական փոքրիկ անկյուն Հրազդանում՝ Converse SME գործընկերությամբ Ընտրության օրը Հանրային հեռուստաընկերությունը հակաքարոզ էր իրականացնում. Արամ Պետրոսյան Հայաստանի բանտերը լցված են քաղբանտարկյալներով. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը կաշվից դուրս եկավ, ամեն ինչ արեց, բայց իր գլխավոր խնդիրը չլուծեց` չապահովեց սահմանադրական մեծամասնություն. Մարիաննա ՂահրամանյանՄեր շփումներից հասկացել եմ, որ Ծառուկյանն ազգային արժեքները գնահատող, հայրենասեր հայ մարդ է. Արշակ ԿարապետյանԱպարան քաղաքից քիչ հեռու 2․1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զnhերի թիվը հասել է 3,811-ի Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով Ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում․ Ուժեղ Հայաստան Այն, ինչ հնարավոր չէ «արտադրել» գործարանում. ինչպե՞ս է վստահությունը դառնում իրական մրցակցային առավելություն Ավետիք Չալաբյանը միշտ եղել է Արցախի և արցախցիների կողքին. մենք մեր աջակցությունն ենք հայտնում նրան. Սայիդա Պողոսյան8 տարի է իրավապահները փորփրում է Սերժ Սարգսյանի կյանքի ու գործունեության մի քանի տասնամյակը, բայց կոտրած տաշտակ. Աբրահամյան
Ամենադիտված