Հայերեն


«Տուն տանելու աղջիկ չի». Պարզելով, որ ընկերուհին կույս է, տղամարդը սպանել է սիրած աղջկան վարկաբեկած ընկերոջը

Հասարակություն

1in.am / Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Գոռ Սարգսյանի գործի դատական քննությունը:

Գոռ Սարգսյանը մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Սպանությունը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 8-ին Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքի հետնամասում:

25-ամյա Գոռը հանդիպել է պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող Ազատ Ա.-ի հետ: Աղջկա «թեմայով» են խոսել՝ Ազատի նախկին ու Գոռի ներկա ընկերուհու՝ նույն աղջկա մասին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ տուժող Ազատ Ա.-ն 2015 թվականի հունվարից սեպտեմբեր ընկերություն է արել մի ուսանողուհու հետ:

2016 թվականի մարտից աղջիկը սկսել է հանդիպել սևանցի Գոռ Սարգսյանի հետ:

Գոռը նախաձեռնել ու 2016 թվականի ապրիլի 4-ին տնտեսագիտական համալսարանի մոտակայքում հանդիպել է աղջկա նախկին ընկեր Ազատին:

Վերջինս նախկին ընկերուհու վերաբերյալ վատ է արտահայտվել. «Տուն տանելու աղջիկ չի, քնելա ինձ հետ»:

Գոռը նեղվել ու աղջկան տարել է բժշկական հետազոտության: Ըստ բժշկի՝ աղջիկը կույս է եղել:

Ազատի կողմից աղջկան վարկաբեկելը Գոռին զայրացրել է: Նա Ազատին երկրորդ ժամադրությունն է նշանակել՝ ասելով, թե խոսելու բան կա:

Ապրիլի 8-ին, ժամը 13.30-ից 14-ի սահմաններում Գոռն ու Ազատը հանդիպել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասնաշենքի մոտակայքում:

Գոռն ու Ազատը քայլել են դեպի համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքի հետնամասը: Այնտեղ Գոռը նախ գլխով հարվածել է Ազատ Ա.-ի դեմքին, աջ աչքի շրջանում Ազատին վնասվածք է պատճառել: Այնուհետև Գոռը, չհանգստանալով, դանակի երկու հարված է հասցրել Ազատի կրծքավանդակի ձախ կեսին՝ պատճառելով կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ:

Գոռ Սարգսյանը դանակով հարվածներ հասցնելուց հետո փախել է Չարենցի փողոցով, տաքսիով հասել է Արեշ, հետո մեկնել է Սևան…

Ազատ Ա.-ն դանակահարված վիճակում, կուրծքը բռնած՝ կարողացել է ընդառաջ գնալ համալսարանի հետնամասում սպասող ընկերներին: Նա հասցրել է ասել. «Սկոռի կանչեք, մեռնում եմ», և տապալվել է գետնին:

Ազատին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա գիտակցության չգալով՝ նույն օրը, ժամը 17-ն անց 45-ի սահմաններում մահացել է:

Դատաքննությունը մոտեցել է ավարտական փուլին:

Դատարանը հարցաքննեց պաշտպանական կողմի միջնորդությամբ հրավիրված լրացուցիչ վկային:

Այս վկան նախաքննության ժամանակ չէր հարցաքննվել: Նրան փաստաբանական հարցումներով հայտնաբերել են փաստաբաններ Էլբակյանն ու Հովհաննիսյանը: Վկան այն տաքսու վարորդն է, ում մեքենան Գոռը սպանությունից հետո նստել էր համալսարանի մոտից ու մեկնել էր Արեշ:

Վկա Հայրապետյանը նշեց, որ երկու տարի է՝ որպես տաքսի վարում է «Օպել» ավտոմեքենա:

2016 թվականի ապրիլի 8-ին , ժամը 14-ի սահմաններում նա երթևեկել է Երևանի Չարենցի փողոցով՝ դեպի Կորյունի փողոց: Պետհամալսարանի մոտից իր մեքենան ձեռքի շարժումով կանգնեցրել է մի երիտասարդ: Տաքսիստին թվացել է, թե նա ուսանող է, ով տանը, ասենք, թողել է ուսանողական տոմսն ու շտապում է տուն:

Վկան ասաց, թե ինքը շատ լավ տեսողական հիշողություն ունի, բայց իր մեքենան նստած երիտասարդի դեմքը շատ հստակ չի հիշում: Ուղղակի, քանի որ ամբաստանյալը նստած է երկու փաստաբանների մեջտեղում, պատկերացնում է, թե հենց նա է եղել իր ուղևորը: «Էն ժամանակ ավելի ջահել ու թափով էր, բայց հիվանդ մարդու տպավորություն էր թողնում»,- ասաց վկան:

Նա հայտնեց, որ երիտասարդը նստել է մեքենա ու ասել է՝ գնանք Էրեբունի: Ինքը մեքենան վարել է Սարալանջի ճանապարհով, թեքվել է դեպի կայարան, այնտեղից՝ Աթոյան փողոց:

«Փորձել եմ հասկանալ՝ Էրեբունու որ մասն է գնում այդ երիտասարդը, բայց ո՛չ խոսում էր, ո՛չ հարցերիս էր պատասխանում, հեռախոսը զանգում էր, չէր պատասխանում… Մտածեցի՝ հիվանդ մարդ է, ոնց որ՝ կրակն էի ընկել: Մեկ էլ ասեց՝ Սևան, Սևան… Ոնց որ Սևանի գժանոցից փախած լիներ՝ տենց տպավորություն էր թողնում… Ես գազ չունեի, համ էլ ուզում էի գլուխս ազատեմ՝ էնքան որ՝ պրծնեի, շառի մեջ չընկնեի: Կանգնեցի, անցնող մի սովետական մեքենա կանգնեցրի ասի՝ Սևան կտանե՞ս էս տղուն, ասեց՝ հա: Չէի էլ կարում իմ մեքենայից իջացնեմ: Իջացրի, նստացրի էդ մեքենան, ես գնացի…»:

Վկային հարցրին՝ ի՞նչն էր հատկապես տարօրինակ ուղևորի պահվածքում: Վկան ասաց. «Երիտասարդ, ջահել տղա՝ նստում է մեքենա ու չի խոսում՝ բա տարօրինակ չի՞… Դաուն վիճակով էր, գլուխն էլ իրան չէր ենթարկվում, դեմ էր տալիս շիտոկին, առողջ մարդուն սազական չէր նստում, նենց էլ չէր, որ շատ արագ էի վարում… Հարց էի տալիս՝ չէր պատասխանում… Ի՞նչ իմանամ՝ ինչից էր: Ալկոհոլի հոտ չէր գալիս: Նա հիվանդի տպավորություն էր թողնում… Նրա ձեռքին ոչինչ չեմ տեսել, ձեռքով կանգնեցրել է մեքենան, մեքենայի մեջ էլ գրպանից հեռախոս է հանել միայն, բայց զանգերին չի պատասխանել…»:

Տաքսիստը համալսարանի մոտից մինչև Աթոյան փողոց տանելու համար որպես ուղեվարձ հազար դրամ է ուզել, բայց ուղևորը չի վճարել. «Հարցրի՝ գումար կտա՞, բանի տեղ չդրեց՝ կայի, թե չկայի՝ իրա համար մեկ էր… Հազար դրամի համար չուզեցի պատմության մեջ ընկնել…»:

Վկան ասաց, թե մինչև օրս էլ տաքսի է քշում: Օրական մոտ 15 մարդու է սպասարկում: Տվյալ երիտասարդին հիշում է, որովհետև նա տարօրինակ էր, օրինակ՝ վարորդի հետ չէր խոսում, հեռախոսի զանգերին չէր պատասխանում… Ըստ տաքսիստի՝ երիտասարդը թարմ սափրված չէր, գլխին գլխարկ չկար, հագին ոչ մուգ, ոչ էլ բաց գույնի «մայըչկա» էր՝ առանց օձիքի: Նախագահողը հարցրեց՝ ապրիլ ամսին երիտասարդը միայն «մայըչկա՞» էր հագել: Վկան պատասխանեց, թե եղանակը վատը չէր, ցուրտ չէր, անձրև չէր գալիս. «Մարդ կա՝ ձմռանն էլ ա մայըչկայով»:

Մեղադրողը հարցրեց՝ ինչպե՞ս երիտասարդը կանգնեցրեց վկայի մեքենան: Վկան նկարագրեց, որ նա համալսարանի մոտից անցնում էր Չարենցի փողոցը, հոծ գծի մոտից ձեռքով իրեն կանգնելու նշան արեց՝ իր մեքենայի վրա տաքսու տարբերանշան կա: Ինքը կանգնեց, երիտասարդը դուռը բացեց ու նստեց մեքենա: Մեղադրողն ասաց. «Ձեր նկարագրությամբ՝ իրեն այդքան վատ զգացող մարդը կարո՞ղ էր Չարենցի փողոցը, այն էլ՝ այդ ժամին, այդպես անցնել, դեռ ձեռքով էլ մեքենա կանգնեցնել: Վկան պատասխանեց. «Նորմալ կանգնացրել ա»:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Ապրեսյանը հետաքրքրվեց՝ եթե վկայի կարծիքով ուղևորը հիվանդ էր, ինչո՞ւ նրան հիվանդանոց չի տարել: Վկան ասաց, թե ժամանակ չուներ, ինքը փող է աշխատում, որ տուն ու երեխա պահի, իսկ եթե տաներ հիվանդանոց, պիտի գրանցեին, ժամանակ պիտի ծախսվեր: Համալսարանի մոտից մինչև Աթոյան փողոց հասել է մոտ 25 րոպեում, «Պլանի գլխի» հիվանդանոց տանելը ավելի շատ ժամանակ կխլեր…

Վկային հարցրին՝ հիմա արդեն նա գիտի, որ երիտասարդը մեքենա է նստել սպանություն կատարելուց հետո, հիմա է՞լ է կարծում , որ երիտասարդի պահվածքը տարօրինակ էր՝ հիվանդ մարդու պահվածք էր. «Սպանություն կատարած մարդը ձեզ հետ պիտի խոսե՞ր, սերիալների՞ց պիտի խոսեր… Նա սպանություն էր կատարել, դարդ ուներ…»:

Տաքսիստը զարմացավ. «Բայց ինչի՞ պիտի չխոսար», հետո ավելացրեց, թե ինքը սպանություն կատարած ուղևոր չէր ունեցել նախկինում, որ իմանար՝ նման մարդը իրեն ինչպես կպահեր:

Վկան ասում էր, թե ուղևորը կրկնում էր՝ Սևան-Սևան: «Միգուցե երգո՞ւմ էր, ինչի՞ց ենթադրեցիք, որ Սևան է մեկնում, որ մեքենա կանգնեցրիք, նրան նստեցրիք ու Սևան ուղարկեցիք, մյուս վարորդն էլ չհետաքրքրվեց՝ ուղևորը կարո՞ղ է վճարել: Միգուցե ձեր ուղևորը «Սևան» հյուրանոց էր գնում կամ երգում էր…»:

Երբ հարցրին՝ որևէ մեկը վկային խնդրե՞լ-սովորեցրե՞լ է, որ դատարանում նման ցուցմունք տա, վկան նշեց, որ իրեն ոչ ոք ուղղություն տալ չի կարող, ինքը պատմում է այն, ինչ իրոք եղել է:

Պաշտպանը վկային հարցրեց՝ երիտասարդի պահվածքը ավելի շուտ թուլությա՞ն էր նման: Վկան համաձայնեց՝ ավելի շուտ՝ թույլ վիճակում էր:

Փաստաբանը հարցրեց՝ երիտասարդի հայացքի մեջ անտարբերությո՞ւն կար: Վկան պատասխանեց՝ այո, իրա համար միևնույն էր՝ ես կայի-չկայի…

Փաստաբանը հարցրեց՝ դուք նրան հարցրե՞լ եք՝ որտեղ է ապրում: Վկան պատասխանեց՝ հարցրել եմ՝ կոնկրետ ո՞ւր ա գնում, որտե՞ղ ա իջնելու՝ չի ասել:

Նախագահողը ամբողջացրեց փաստաբանի հարցերի տրամաբանությունը՝ դուք ամբաստանյալի մոտ հոգեկան խիստ հուզմո՞ւնք եք տեսել: Վկան պատասխանեց. «Իմ տեսանկյունով՝ հոգեկան ծանր վիճակ էր, աֆեկտ էր, էլի…»:

Վկան շուտ բռնկվում էր, մասնավորապես՝ շատ զայրացավ, երբ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը հարցրեց՝ տուգանքներ վճարո՞ւմ եք: «Ես տուգանքներ չեմ մուծում, ի վիճակի չեմ, ես տուն ու երեխա եմ պահում, չեմ էլ վճարելու, բա խի՞ չջղայնանամ…»,- բարկացած ասաց վկան:

Վկային հարցրին՝ դուք գումարի կարի՞ք ունեք: Պատասխանեց՝ ունեմ, ես ամեն ինչ ունեի, կորցրել եմ, հիմա տուն ու երեխա եմ պահում…

Փաստաբան Հովհաննիսյանը միջնորդեց երկու լրացուցիչ վկաների ցուցմունքների լույսի ներքո՝ նոր ի հայտ եկած հանգամանքները նկատի առնելով՝ ամբաստանյալի նկատմամբ նշանակել կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն՝ պարզելու համար՝ սպանության կատարման պահին Գոռ Սարգսյանը գտնվե՞լ է ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում:

Գործի նախաքննության ժամանակ անցկացվել է դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննություն: Գոռ Սարգսյանը ճանաչվել է մեղսունակ, իսկ դատական հոգեբանի եզրակացությամբ՝ դեպքի պահին նա չի գտնվել ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում, քանի որ բացակայել է աֆեկտի երրորդ՝ ուժասպառության, թուլության փուլը: Ըստ փաստաբանի՝ փորձագետին այն ժամանակ տրամադրված չեն եղել բավարար տեղեկություններ՝ հանցավոր արարքից հետո Գոռ Սարգսյանի հոգեվիճակի ու պահվածքի մասին: Իսկ դատարանում հարցաքննված լրացուցիչ վկաները վկայել են, որ Գոռը թույլ էր, իրեն տարօրինակ էր պահում, հոգեկան հիվանդի տպավորություն էր թողնում, ուրեմն՝ եթե այդ նոր վկայությունները ներկայացվեն փորձագետին, նա նորովի կգնահատի Գոռ Սարգսյանի հոգեկան վիճակը հանցագործության կատարման պահին:

Երբ պաշտպան Հովհաննիսյանի միջնորդությունը դրվեց քննարկման, մեղադրողը խնդրեց հետաձգել նիստը, ժամանակ տալ՝ միջնորդությանը ծանոթանալու, դիրքորոշում հայտնելու համար:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 18-ին:

Կողմերի դիրքորոշումները լսելով՝ դատարանը պաշտպանական կողմի միջնորդությանը լուծում կտա: Եթե կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն չնշանակվի, դատարանը կանցնի վիճաբանությունների

Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքըԿլինի՞ պատերազմ․ ՀարցումԾխախոտը, խմիչքն ու վառելիքը թանկանում են, սպասո՞ւմ էիք․ Հարցում«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասինՄեկուսացնում են ազգային շահը պաշտպանող և հայանպաստ աշխատանք կատարող մարդկանց․ Արամ ՊետրոսյանՈչ մի իշխանություն իրավունք չունի «սև շուկայի» դեմ պայքարի անվան տակ ստեղծել ժողովրդի վրա թվային վերահսկողության համակարգ․ Արթուր ՄիքայելյանԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. ՀարցումԱյն ինչի համար Փաշինյանը նախկիններին էր մեղադրում, ինքն է անում. Հարցում Ի՞նչ ընդհանրություններ կան 1996 և 2026 թվականների ընտրությունների միջև. Հարցում Հայոց ցեղասպանությունն ու պատմությունը զուտ հայկական հարց չի, իսկ ինքն ընդամենը ժուրնալիստ է. Արշակ ԿարապետյանԱվետիք Չալաբյանի ահա այս սկզբունքային դիրքորոշման համար է վարչախումբը բանտարկել նրանԱյսքան ընտրախախտում Հայաստանում դեռ չէր եղել․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ում շարունակվում են աշխատակիցների ատեստավորման և վերապատրաստման ծրագրերըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերացական և անկապ լինելու պատճառաբանությամբ․ Միկոյան «Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում Սա միայն գողացված քվեի հարց չէ. սա արժանապատվության համար պայքար է․ Ցոլակ ԱկոպյանԼինել «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու ինձ համար մեծ պատիվ է, քանի որ հայրենիքիս շահը գերակա է․ Հայաստան ՀակոբյանԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել Ավետիք Չալաբյանին պատժում են իր խոսքի և ակտիվ գործունեության համար․ Անահիտ ԱդամյանՎարչախումբը Չալաբյանին մեկուսացրել է, քանի որ նա այս թրքահաճո ռեժիմի ամենահետևողական ընդդիմախոսներից էՎենեսուելայի երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 1,400-ը Սպասվում է առանց տեղումների եղանակ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մարմինը Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Uպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾՀրազդանում «Opel Astra»-ն բшխվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշինՍպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ 100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում QS World University Rankings 2027․ Հայաստանի բարձրագույն կրթության ահազանգը․ Արմեն ՄանվելյանՄերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՍտորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Հորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ ԹրամփԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբում
Ամենադիտված