Հայերեն


Երբ հողը փախչում է ոտքերի տակից. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայ առաքելական եկեղեցու դեմ իր իսկ հրահրած արշավում տապալվելուց հետո շաբաթ-կիրակի օրերը Նիկոլ Փաշինյանը վատնում է «ուրախ ավտոբուսով» շրջագայելու, հընթացս ցուցադրաբար տարբեր բաներ ուտելու, ՀՀ ուրվագծով քարոզչական կրծքանշան բաժանելու վրա: Նախօրեին նույնիսկ մետրո էր մտել, բայց երևի հասկացավ, որ իզուր:

Բայց հիմնականն այն է, որ բոլոր այն վայրերում, որտեղ հատուկ իր հետ հանդիպման համար «հավաքած, բերված» անձանցից բացի լինում են ոչ դրածո, իրական մարդիկ, արձանագրվում է սուր դժգոհություն: Ավելին՝ արտահայտվում է անկեղծ ատելություն, ու նկատենք՝ շատ ընդգծված ատելություն: Նման դեպքերում գրանցվում են ըմբոստություն, հակաճառումներ, բարձրացվում և հնչեցվում են բազմաթիվ խնդիրներ:

Ու դա տեսնում են ոչ միայն այդ պահին այդ վայրում ներկա գտնվողները, այլև ուղիղ եթերով կամ «դեպքի վայրերից» հաղորդող լրատվամիջոցներին հետևող հազարավոր մարդիկ: Ու տեսնում են, որ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն մերժված է:

Հա, Նիկոլ Փաշինյանն էլ է դա տեսնում, բնականաբար: Ու այնպիսի տպավորություն է, որ նա իր քարոզչական ավտոբուսից ելնում է բացառապես այն բանի համար, որ «ղալմաղալ անի», լեզվակռվի մեջ մտնի հանդիպած նորմալ հայ մարդկանց հետ, գոռգոռա, բղավի, մատերն ու ձեռքերը թափահարի: Ըստ այնմ, բոլոր այն դեպքերում, երբ մի փոքր հակադարձում է արձանագրվում, իսկ վերջին օրերին արձանագրվածները ոչ էլ «մի փոքր» էին, այլ ակնհայտ, Փաշինյանը «ափերից դուրս է գալիս»: Այսինքն, երբ Փաշինյանը հայտնվում է իր ֆեյսբուքաֆեյքային արհեստական թաղանթից դուրս, երբ նրան շրջապատում են ոչ թե վարչական ռեսուրսով բերված, այլ իրական մարդիկ, սկսում է կորցնել ինքնատիրապետումը: Ու կորցնում է այնպես, որ վիրավորական արտահայտություններ է անում Արցախի առաջին ազատամարտում զոհված հերոս հրամանատարի դստերը, մեկ ժամ անց նույն Փաշինյանը գրեթե երդվում է, թե՝ չէր կարող ինքը նման բան ասած լինել, իսկ էլի մի կես ժամ անց արդեն պաշտոնապես ներողություն է խնդրում: Թեպետ, էլ ո՞ւմ է պետք նրա ձևական «ներողությունը», որը պայմանավորված էր առավելապես հանրային հուժկու հակադարձման ու իրեն՝ Փաշինյանին մերժելու ալիքով: Ի վերջո, զայրացած ժամանակ հաճախ մարդիկ ասում են հենց այն, ինչն իրականում իրենց մտքում է, ինչն այդ պահին ենթագիտակցությունը բերում է առաջին պլան: Խոսքը հատկապես «փախածներ» ձևակերպման մասին է:

Իսկ ինչո՞ւ է Փաշինյանը նորից կորցնում ինքնատիրապետումը: Դրա պատճառները մի քանիսն են:

Առաջին գլխավոր պատճառը, կարծում ենք, այն է, որ ինքը շատ լավ գիտի ու առճակատ տեսնում է, որ իր ոչ միայն վարկանիշն է խայտառակ ցածր, այլև սարսափելի մեծ հակավարկանիշ ունի: Տարբեր տեղեկություններով, Փաշինյանի հակավարկանիշը տատանվում է 68-70 տոկոսի միջակայքում: Դա աննախադեպ բարձր (այս դեպքում՝ շատ վատ) ցուցանիշ է՝ համեմատած Հայաստանի բոլոր նախկին ղեկավարների՝ իրենց պաշտոնավարման շրջանում ունեցած հակավարկանիշի: Դա նշանակում է, որ բնակչության 70 տոկոսը ոչ մի պարագայում Փաշինյանին ձայն չի տա: Ու կան տեղեկություններ, որ ԱՄՆ հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած վերջին աղմկահարույց հարցման մեջ դա արտացոլված է եղել: Բայց այն տևական ուշացումով հրապարակվեց, առանց այդ տվյալների... «Դզած-փչած», էլի:

Երկրորդ պատճառը նախորդի բնական ու տրամաբանական շարունակությունն է. ինքը՝ Փաշինյանը, շատ լավ հասկանում է, որ հողը ոտքերի տակից փախչում է: Բանն այն է, որ էլի բոլոր թարմ հարցումների համաձայն, Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն ու Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» կտրուկ տարբերությամբ կհաղթեն առաջիկա ընտրություններում: Փաշինյանն սկսում է հասկանալ ու, առանց չափազանցության, մաշկով զգալ, որ առաջիկայում ինքը կարող է կորցնել իշխանությունը: Չափից շատ հանդուրժվելուց հետո:

Այսինքն, Փաշինյանը կորցնում է ինքնատիրապետումը՝ հասկանալով, որ իշխանություն չունի: Այո, նա դեռևս վարչապետի պաշտոնում է, դեռևս իրեն «պարոն վարչապետ»-ով են դիմում, բայց նա այլևս իշխանություն չունի: Ավելին, ինքն այլևս օրակարգ չի թելադրում: Էլ ավելին, ինքն ինչն անում է, վայրկենապես շրջվում է իր դեմ:

Երրորդ՝ խիստ ցավալի հանգամանք է, բայց պետք է արձանագրել: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ատում է ոչ միայն արցախցիներին, այլև բոլորին: Ինքն իրենից, իր անձից այն կողմ ոչ մեկին չի սիրում: Իսկ ցուցադրական «սիրում եմ բոլորիդ...»-ը այլևս ոչ միայն հավատ չի ներշնչում մասամասնության շրջանում, այլև չի ընկալվում ու վանում է: Մարդկանց մեծ մասը տեսնում է այդ կեղծիքը:

Փաշինյանը շարունակում է ցուցադրել, թե ինքն ինչքան լավն է, «պուպուշ» է, ինչքան է սիրում մարդկանց: Բայց այդպես վերաբերվում է միմիայն վարչականով «բերման ենթարկված» քարոզչական պատանդներին, այսինքն՝ բեմականացված ցուցադրության մասնակիցներին: Բավական է մեկ հակադարձում, մեկ հակաճառություն, և Փաշինյանն անմիջապես դուրս է գալիս ափերից: Ցուցադրական բարեհոգությունը ցնդում է, կեղծավոր ժպիտով դիմակը անհետանում է: Ու հայտնվում է անծայրածիր ատելության անտակ անդունդով լեցուն իրական հայացքը, էությունը:

Վերջում մեկ-երկու խոսք էլ մետրոյի վագոնում արձանագրված բուն միջադեպի մի դրվագի մասին: Նիկոլ Փաշինյանը արցախցի արժանապատիվ հայուհուն՝ Արմինե Մոսիյանին սպառնալից տոնով ասում է. «... Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել...»: Ստո՛պ (եթե գնացքի շարժիչն այդ ֆրազը լսեր, ինքնաբերաբար կտրուկ կարգելակեր): Նախ՝ «փախածներով» չէ: Արցախի հայությունը՝ 150 հազար մարդ, ենթարկվել է բռնագաղթի՝ ֆիզիկական բնաջնջման ու կոտորվելու իրական սպառնալիքի տակ, հարկադրված է եղել լքել բազմահազարամյա հայկական բնօրրանը:

Երկրորդ. Արցախը, այո, հանձնել է Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը: Ինքն է, որ գալով իշխանության՝ բանակցային գործընթացը վերսկսել է «զրոյական կետից», բանակցությունները տարել փակուղի, ինքն է մերժել կարգավորման համեմատաբար ձեռնտու առաջարկությունը, ինքն է նպատակային հայտարարել՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ»: Ինքն է պատերազմ բերել ու այդ պատերազմը կառավարել այնպես, որ հայկական զինուժը ծանր կորուստներ կրեց ու պարտվեց:

Նիկոլ Փաշինյանն է, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչել է ադրբեջանական: Դրա հետևանքով է, որ Արցախի հայությունը հայտնվեց ադրբեջանական 9 ամսվա բլոկադայի մեջ, այդ թվում՝ Արմինե Մոսիյանն ու իր զավակը: Փաշինյա՛նն է, որ իր կառավարության ծրագրում գրել է, թե «Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է», բայց մատը մատին չտվեց, երբ 2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ԼՂՀ ՊԲ ուժերին 10-ից 12 անգամ գերազանցող զորքով դիմեց հարձակման: Այո, ինքն է հանձնել Արցախը՝ Նիկոլ Փաշինյանը, և հիմա ո՞ւմ վրա է մուննաթ գալիս:

Հա, ու անկախ ամեն ինչից՝ մանկահասակ զավակի մոտ կնոջ վրա հարձակվելը այն աստիճանի տգեղ պահվածք է, որ էլ ասելու չէ: Չնայած, ինչ ասես, հանրությունն արդեն ինչ պետք էր՝ ասաց:

Հ.Գ. Ի դեպ, երբ Նիկոլ Փաշինյանը «չելենջ» է անում, մարտահրավեր, էլի, թե՝ «սա ասեք, այն ասեք, Իսպանիայի մայրաքաղաքը որն է...»: Իսկ ինքը կարո՞ղ է ուղիղ եթերում, մեկ անգամից, առանց կողմնակի օգնության, առանց վախենալու ասել, թե որն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաքը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչպես է շաքարը «կարամելացնում» ձեր մարմինը և արագացնում ծերացումը Փաշինյանի օրոք ադրբեջանցու սապոգը դրվեց Սյունիքի սուրբ հողի վրա․ Անուշ ՄիրզոյանԻշխանության վերջին խաղաքարտը. պատերազմի սարսափը՝ որպես ընտրական տակտիկա․ Էդմոն ՄարուքյանՔՊ-ից պատգամավորի թեկնածու առաջադրված իջևանցի բժիշկ Միքայել Ադամյանը ՌԴ քաղաքացի է Ես պատրաստ եմ իմ կյանքը տալ հանուն հայրենիքի, ինչպես և 14 միլիոն իրանցիները․ Փեզեշքիան«Կոչումը՝ կին. Ոսկե կոդ 2026»-ի Անահիտ աստվածուհու մեդալը շնորհվել է Ռոզա ԾառուկյանինԱՄՆ-ի և Իսրայելի հետ պшտերազմը դադարեցնելու Իրանի ծրագիրը բաղկացած է տասը կետից. The New York TimesIDBank-ը և Իդրամը՝ «Մաթեմիկ» հասարակական-կրթական կազմակերպության կողքինԸնտրական օրենսգրքի փոփոխությունը չի քննարկվել որևէ կողմի հետ, փոխվում է մեկ անձի, մեկ ուժի ցանկությամբ` ակնհայտ ապօրինի․ Արամ Վարդևանյան«Ես պահում էի հայրիկին ու ինքն էլ չէր կոտրվում». Լիլիթ Թոխատյանը՝ հայրիկի առողջական խնդրի ու բարդ փուլի մասինԱՄՆ-ը կարողացել է վնաuել կամ nչնչացնել Իրանի ավելի քան 155 նավ IDBank-ը՝ ՀԲՄ մարզային համաժողովի մասնակիցՓառաբանելով մայրությունը, գեղեցկությունը և ուժը․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում նշվեց Մայրության և գեղեցկության օրը Կոնվերս Բանկը կրկին արժանացել է STP Excellence Award մրցանակինՌԴ Պերմ քաղաքում դպրոցականը դանակnվ hարձակվել է ուսուցչուհու վրա. վերջինս մաhացել էՅունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկովԾանր մարմնական վնաuվածք պատճառած տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել էԳյումրիում հիմնովին նորոգման կարիք ունեցող մի շարք մանկապարտեզներ կան․ Մարտուն ԳրիգորյանԱմենախոցելի խմբերի պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության օրակարգում․ Արմեն ՄանվելյանՀայկական պետությունը պետք է լինի ամուր, հարատև և ապահով․ Ավետիք ՉալաբյանՔպ քաղաքային իշխանությունը հեռացվելու է․ դրանք պետք է հեռանան մեր կամքով և որոշմամբ․ Հրայր ԿամենդատյանԱրեգա Հովսեփյանը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի խոստումներըԱրարատԲանկը Լոռիում՝ բիզնեսի և տնտեսության զարգացման մրցունակ լուծումներովՈրոշում եմ կայացրել միանալ Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը. «Հայուհի» կենտրոնի հիմնադիր (տեսանյութ) Ընտրական օրեսնգիրքը փոխվում է ընտրություններից 2 ամիս առաջ` ժողովրդավարության բաստիոնում. Աշոտ ՄարկոսյանԻ՞նչ փոխվեց, որ ընտրություններից 2 ամիս առաջ որոշեցիք ընտրական օրենսգիրք փոխել. Ալիկ Ալեքսանյանը՝ Նիկոլ Փաշինյանին Եթե դուք հետևեիք Սամվել Կարապետյանի հորդորին և օր առաջ ավարտեիք պատերազմը, կփրկվեր 3,500 հայորդու կյանք. Նարեկ ԿարապետյանՂազախստանը մերժեց Փաշինյանի սադրանքը Փաշինյանը եկեղեցու դեմ պայքարը ներառել է ՔՊ ծրագրում Կհեռացնե՞ն Անդրանիկ Քոչարյանին ՔՊ ցուցակից Շնորհավոր Աստվածածնի ավետման տոնը, Աստվածածնի, որ հանուն մեր փրկության կամովին տարավ Որդու զոհաբերման մեծ տառապանքը. Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա ընտրություններին ժողովուրդն է որոշելու իր ապագան․ Հրայր Կամենդատյան Սիրելի մայրեր, շնորհավոր ձեր տոնը. Թող ձեր կյանքը լցված լինի սիրով, ջերմությամբ և գնահատանքով. Մհեր ԱվետիսյանՀիմա էլ կռիվ են տալիս Սամվել Կարապետյանի անվան հետ. Նարեկ Կարապետյան Երբ կրթությունը քանդվում է, երկիրը դառնում է խոցելի, ինչը հիմա արվում է Հայաստանում․ Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի սարսափն ու Ընտրական օրենսգրքի փոփոխությունը Փաշինյանը չի կարող խանգարել. Հայաստանի հաջորդ վարչապետը՝ Սամվել Կարապետյանն է. Ալեքսանյան Թող ձեր ուժը լինի անսպառ, ձեր հավատը՝ անսասան, և ձեր սերը՝ այն հիմքը, որի վրա կկառուցենք անվտանգ, բարեկեցիկ ու արժանապատիվ Հայաստան. Նաիրի Սարգսյան«Սամվել Կարապետյանի՝ այլ քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը սկսվել է»․ Ալիկ ԱլեքսանյանՊետության գործառույթը քաղաքացուն կրթելն է, այլ ոչ թե ցածրորակ մշակույթ տարածելը․ Մենուա ՍողոմոնյանՄեր հարատևումը մեր ինքնության, ազգային մշակույթի պահպանման մեջ է․ Արսեն Գրիգորյան Team Telecom Armenia-ի ծառայությունների դիմաց վճարումները հասանելի են բոլոր հիմնական վճարահաշվարկային հավելվածներով և տերմինալներով Մի ողջ իշխանական ռեժիմ 10 ամիս փորձեց վարկաբեկել Սամվել Կարապետյանի անունը, չկարողացան Մենք միավորվում ենք նոր ուժերի հետ, որոնք նախկինում իշխանության չեն եղել, չեն կրել պատասխանատվություն ՀՀ ներկա վիճակի համար․ «Ուժեղ Հայաստան» Նսեմացնում են նախագահի ինստիտուտը, բայց իրենց թիմակիցն է, երևի խնդիր չեն տեսնում․ Վարդևանյան Ապրիլի 11-ին «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը հրավիրում է մեծ հանրահավաք Այս մարդիկ ցնցումների մեջ են ընկնում Սամվել Կարապետյան անունից, եկեք նորի՛ց ցնցման մեջ գցենք Այս թույլիկներին հասցրել ենք այն վիճակին, որ հիմա ընդունում են օրենք Սամվել Կարապետյանի մասին Պայքարել անվանման դեմ՝ սա իսկապես նորարարություն է. Արամ Վարդևանյանը՝ անձնանունների արգելքի մասինՎաղն էլ Սամվել Կարապետյանի կոշիկի համարը կճշտեն, կասեն՝ 42 հագնողը չպիտի մասնակցի ընտրությանը. Էդգար Ղազարյան
Ամենադիտված