Հայերեն


700 երիտասարդ մեկ հարթակում. Team-ը կրթությանն ու մարզերի զարգացմանն ուղղված «Հզոր համայնք»-ի կողքին է

Հասարակություն

Շուրջ 700 երիտասարդ Հայաստանի մարզերից և Ջավախքից. ամփոփվել է «Հզոր համայնք» միջմարզային միջոցառումը: Team Telecom Armenia-ն, արդեն 5 տարի շարունակ լինելով միջոցառման կազմակերպիչ «Հզոր միտք» հասարակական կազմակերպության կողքին, այս անգամ ևս աջակցել է նախաձեռնությանը:

«Հզոր համայնք» միջոցառումը նպատակ ունի խթանելու երիտասարդների ակտիվությունը, նպաստելու նրանց կրթական և մասնագիտական կողմնորոշմանը, ձևավորելու մարզեցի առաջնորդների սերունդ և նրանց միջոցով ապահովելու մարզերի համաչափ զարգացում:

Միջոցառման հարյուրավոր մասնակիցները հնարավորություն են ունեցել հանդիպելու տարբեր ոլորտներում հաջողության հասած մասնագետների և գործարարների հետ, մասնակցելու քննարկումների ու սեմինարների, ինչպես նաև ներկայացնելու իրենց համայնքների զարգացմանն ուղղված գաղափարներն ու նախաձեռնությունները:

«Կրթությունն ու երիտասարդների շարունակական զարգացումը Team-ի ռազմավարական ուղղություններից են: «Հզոր համայնքը» հաջողությամբ համատեղում է այդ ուղղությունները՝ նպաստելով երիտասարդների՝ նոր գիտելիքների և փորձառությունների ձեռքբերմանը: Ուրախ ենք լինելու այնպիսի նախաձեռնությունների կողքին, որոնք խթանում են երիտասարդների առաջնորդական կարողությունները, ստեղծում արդյունավետ համագործակցության հարթակ և օգնում բացահայտելու նրանց ներուժը՝ միաժամանակ ձևավորելով համայնքային առաջնորդների»,-նշում է Team Telecom Armenia-ի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գրիգորի Յուրինը:

««Հզոր համայնք» միջոցառումը երիտասարդների համար շատ կարևոր օր է։ Այն մարզեցի երիտասարդների համար հնարավորություններ է ստեղծում ձեռք բերելու նոր և արժեքավոր կապեր Հայաստանի տարբեր մարզերի երեխաների և Հայաստանի շուրջ 100 առաջատար մասնագետների և գործարարների հետ։ Միջոցառման մասնակիցները նաև ստանում են այնպիսի գիտելիքներ, որոնք դժվար է ձեռք բերել առօրյայում»,-նշում է «Հզոր միտք» ՀԿ նախագահ Մհեր Մկրտչյանը:

«Հզոր համայնք» նախաձեռնությանը աջակցելով՝ Team Telecom Armenia-ն շարունակում է հավատարիմ մնալ համայնքների զարգացմանը և երիտասարդների կրթությանը միտված իր ռազմավարությանը:

Team Telecom Armenia-ի մասին

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։ Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

 

Գյումրիում հիմնովին նորոգման կարիք ունեցող մի շարք մանկապարտեզներ կան․ Մարտուն ԳրիգորյանԱմենախոցելի խմբերի պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության օրակարգում․ Արմեն ՄանվելյանՀայկական պետությունը պետք է լինի ամուր, հարատև և ապահով․ Ավետիք ՉալաբյանՔպ քաղաքային իշխանությունը հեռացվելու է․ դրանք պետք է հեռանան մեր կամքով և որոշմամբ․ Հրայր ԿամենդատյանԱրեգա Հովսեփյանը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի խոստումներըԱրարատԲանկը Լոռիում՝ բիզնեսի և տնտեսության զարգացման մրցունակ լուծումներովՈրոշում եմ կայացրել միանալ Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը. «Հայուհի» կենտրոնի հիմնադիր (տեսանյութ) Ընտրական օրեսնգիրքը փոխվում է ընտրություններից 2 ամիս առաջ` ժողովրդավարության բաստիոնում. Աշոտ ՄարկոսյանԻ՞նչ փոխվեց, որ ընտրություններից 2 ամիս առաջ որոշեցիք ընտրական օրենսգիրք փոխել. Ալիկ Ալեքսանյանը՝ Նիկոլ Փաշինյանին Եթե դուք հետևեիք Սամվել Կարապետյանի հորդորին և օր առաջ ավարտեիք պատերազմը, կփրկվեր 3,500 հայորդու կյանք. Նարեկ ԿարապետյանՂազախստանը մերժեց Փաշինյանի սադրանքը Փաշինյանը եկեղեցու դեմ պայքարը ներառել է ՔՊ ծրագրում Կհեռացնե՞ն Անդրանիկ Քոչարյանին ՔՊ ցուցակից Շնորհավոր Աստվածածնի ավետման տոնը, Աստվածածնի, որ հանուն մեր փրկության կամովին տարավ Որդու զոհաբերման մեծ տառապանքը. Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա ընտրություններին ժողովուրդն է որոշելու իր ապագան․ Հրայր Կամենդատյան Սիրելի մայրեր, շնորհավոր ձեր տոնը. Թող ձեր կյանքը լցված լինի սիրով, ջերմությամբ և գնահատանքով. Մհեր ԱվետիսյանՀիմա էլ կռիվ են տալիս Սամվել Կարապետյանի անվան հետ. Նարեկ Կարապետյան Երբ կրթությունը քանդվում է, երկիրը դառնում է խոցելի, ինչը հիմա արվում է Հայաստանում․ Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի սարսափն ու Ընտրական օրենսգրքի փոփոխությունը Փաշինյանը չի կարող խանգարել. Հայաստանի հաջորդ վարչապետը՝ Սամվել Կարապետյանն է. Ալեքսանյան Թող ձեր ուժը լինի անսպառ, ձեր հավատը՝ անսասան, և ձեր սերը՝ այն հիմքը, որի վրա կկառուցենք անվտանգ, բարեկեցիկ ու արժանապատիվ Հայաստան. Նաիրի Սարգսյան«Սամվել Կարապետյանի՝ այլ քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը սկսվել է»․ Ալիկ ԱլեքսանյանՊետության գործառույթը քաղաքացուն կրթելն է, այլ ոչ թե ցածրորակ մշակույթ տարածելը․ Մենուա ՍողոմոնյանՄեր հարատևումը մեր ինքնության, ազգային մշակույթի պահպանման մեջ է․ Արսեն Գրիգորյան Team Telecom Armenia-ի ծառայությունների դիմաց վճարումները հասանելի են բոլոր հիմնական վճարահաշվարկային հավելվածներով և տերմինալներով Մի ողջ իշխանական ռեժիմ 10 ամիս փորձեց վարկաբեկել Սամվել Կարապետյանի անունը, չկարողացան Մենք միավորվում ենք նոր ուժերի հետ, որոնք նախկինում իշխանության չեն եղել, չեն կրել պատասխանատվություն ՀՀ ներկա վիճակի համար․ «Ուժեղ Հայաստան» Նսեմացնում են նախագահի ինստիտուտը, բայց իրենց թիմակիցն է, երևի խնդիր չեն տեսնում․ Վարդևանյան Ապրիլի 11-ին «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը հրավիրում է մեծ հանրահավաք Այս մարդիկ ցնցումների մեջ են ընկնում Սամվել Կարապետյան անունից, եկեք նորի՛ց ցնցման մեջ գցենք Այս թույլիկներին հասցրել ենք այն վիճակին, որ հիմա ընդունում են օրենք Սամվել Կարապետյանի մասին Պայքարել անվանման դեմ՝ սա իսկապես նորարարություն է. Արամ Վարդևանյանը՝ անձնանունների արգելքի մասինՎաղն էլ Սամվել Կարապետյանի կոշիկի համարը կճշտեն, կասեն՝ 42 հագնողը չպիտի մասնակցի ընտրությանը. Էդգար Ղազարյան Այն, ինչ տեղի է ունենում խորհրդարանում, պրիմիտիվ վախի դրսևորում է․ Վարդևանյան Սամվել Կարապետյանի թիմը բաց է նոր ուժերի համար, ովքեր նախկինում չեն եղել իշխանություն Հիմա` ԱԺ փակ դարպասներից այն կողմ թույլ ու վախկոտ մի խմբակ փորձում է կռիվ տալ Սամվել Կարապետյանի անվան հետ. Մարիաննա Ղահրամանյան«ՀայաՔվե» միավորումը սրտանց շնորհավորում է հայ կանանց` մայրության և գեղեցկության լուսաբեր տոնի առիթովՄենք ունենք տնային կալանք՝ նախաքննության ավարտի պայմաններում, ինչի՞ համար. ՎարդևանյանԻշխանությունները հասկացել են, որ ՀՀ հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է լինելու, փորձում են խոչընդոտել. Ալիկ Ալեքսանյան Բա «ուժեղ տղերքը» ինչի՞ են հրատապ օրենք փոխում, որ զուտ Սամվել Կարապետյանի անունը չլինի դաշինքում Փաշինյանը չի կարող կասեցնել փոփոխությունները և հեռացնել Սամվել Կարապետյանի անունը Դաշինքի անվանումից. Ուժեղ Հայաստան«Կարգավորումը բացահայտ կերպով մեր քաղաքական ուժին է ուղղված»․ Գոհար ՄելոյանՄիջազգային փորձն ու հայկական «ժողովրդավարությունը» Բացահայտվել է արևային մարտկոցներում պերովսկիտների արդյունավետության գաղտնիքը Ընդդիմության կոնսոլիդացիան պետք է լինի այդ թվում՝ տեղեկատվության հասանելիության ապահովման ուղղությամբ. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մեր կանայք արժանի են սիրո, հարգանքի և ուշադրության ոչ միայն այս օրը, այլ ամեն օր. Գագիկ ԾառուկյանՔվեարկելով Նիկոլի օգտին՝ դուք կստանաք աղքատություն և թշնամանք ռուսների հետ, բևեռացում և տնտեսության փլուզում. Սամվել Կարապետյան Փաշինյանը չի կարող կասեցնել փոփոխությունները. Ուժեղ Հայաստան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվԱյսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Ավետման տոնը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված