Հայերեն


Հայկական բանակի երկու թիրախները որոշված են

Քաղաքականություն

Լրագիր / Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, Lragir.am-ին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանի տարածքում «մի քանի տեղ կա, որ մենք ծրագրավորել ենք, մեր շտաբի օպերատիվ խումբն ասել է, թե որտեղ պետք է խփենք, ինչ պետք է խփենք և ինչպես»։ Նա ասում է, որ այդ օբյեկտները ոչնչացնելուց հետո Ադրբեջանից ոչինչ չի մնա, այդ պատճառով էլ Ադրբեջանը ռիսկ չի անի հարձակվել:
Մյուս կողմից, նա ասել է, որ Ադրբեջանը չի պահում միջազգային նորմերը, ոչ ոք չի կարողանում ազդել նրա վրա, եւ հարստությունը նրան թույլ է տալիս իրեն լկտի պահել ճիշտ այնպես, «ինչպես մեր օլիգարխները, որ Երևանում 140 հազար դոլար արժողությամբ մեքենաներ են վարում»:
Խոսելով Արցախի շուրջ ռազմա-քաղաքական իրավիճակի մասին, նա անդրադարձել է նաեւ մեկ այլ հանգամանքի: «Նայեք մեր պատմությանը և կտեսնեք, որ կան կոնկրետ մարդիկ, որ այսօրվա իրավիճակին են հասցրել և հիմա կողքից նայում են և քննադատում։ Մենք ամբողջը թուրքերի և ադրբեջանցիների վրա ենք գցում, բայց այդ մարդիկ մեր իրականության մեջ են, մեզ հետ ապրում են, գնում են փաստաթուղթ են ստորագրում, դնում մեր դիմաց։ Չորս փաստաթուղթ կա, որ Հայաստանից երկու հոգի են ստորագրել։ Մի խումբ էլ կա Ղարաբաղում, 91-ին գնացին Բաքու խաղաղություն հաստատելու։ Նրանց անունները, ազգանունները տվեք, և իրենցից հարցրեք, թե ինչու են այս օրին հասցրել, թե երբ պետք է խաղաղությունը լինի։ Հետաքրքիր ժողովուրդ ունենք, մենք գիտենք այդ հանցագործներին, ձայն չենք հանում, լավ բաները իրենց վրա ենք գրում, վատ բաները՝ ուրիշի։ Ամեն ինչ այնպես են խառնել իրար, կոմպոտ սարքել, որ դժվար թե այս կոմպոտից դուրս գանք», ասել է նա։
Այսպիսով, Կոմանդոսը նախանշել է հայկական բանակի երկու թիրախները՝ արտաքին ու ներքին: Արտաքինի խնդիրը պարզ է՝ այն կանգնած է դեմ հանդիման: Ներքին թշնամին ավելի վտանգավոր է՝ մի կողմից դա Հայաստանի ռեսուրսը մսխած օլիգարխիան է, որի վրա ոչ ոք չի կարողանում ազդել եւ որը մերկացրել է հայկական բանակի թիկունքը:
Մյուս կողմից՝ դա «տիրաժավորված» քաղաքական ու ռազմական կոչվող գործիչներն են, որոնք հանուն իրենց դիրքերի ստորագրել են փաստաթղթեր, որոնք վտանգի տակ են դրել Արցախն ու Հայաստանը: Այդ մարդկանց անուններն իսկապես հայտնի են: Նման հանցագործները, ինչպես ասում է Կոմանդոսը, հերոսացվում են, լավ բաները վերագրվում են նրանց, իսկ նրանք, ովքեր կռել են հաղթանակը, կամ մոռացվում են, կամ ներկայացվում հանցագործներ:
Ներքին այս երկու խմբերի գործունեության արդյունքում վտանգի տակ է հայտնվել Հայաստանի անվտանգությունն ու պետականությունն ընդհանրապես, եւ առայժմ միայն հայկական բանակն է, որ ահռելի ճիգերի գնով պահում է անվտանգության ու պետականության սահմանը:

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված