Հայերեն


Ամերիկան ակնարկել է, թե որն է Հայաստանի ելքը

Քաղաքականություն

1in.am/ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը նախօրեին հանդիպել է «Ելք» դաշինքի առաջնորդների հետ, խոսել ներքաղաքական հարցերից, կարևոր համարել ընդդիմության դերակատարումը հասարակական շահերի պշտպանությունն առաջ մղելու հարցում և հայտնել ԱՄՆ աջակցությունն ու պատրաստակամությունն այդ գործում: «Ընդդիմության մեջ կառուցողական դերակատարում ունենալը մեծ պատասխանատվություն է՝ երկյուղալի մարտահրավերներով, սակայն ժողովրդավարական գործընթացի և արդյունավետ քաղաքական գործունեության համար պահանջվում է ձեր եռանդն ու ներգրավվածությունը՝ ի շահ Հայաստանի ժողովրդի և Երևան քաղաքի բնակիչների: ԱՄՆ կառավարությունն ու ԱՄՆ դեսպանությունը պատրաստ են ուժերի ներածի չափով աջակից լինել»,- ասել է դեսպան Միլսը:

Հանդիպումն իսկապես առանձնահատուկ է, որքան էլ որ Հայաստանի քաղաքական ուժերի հետ թե՛ դեսպան Միլսի, թե՛ արտերկրի այլ դիվանագետների հանդիպումները ընդունված պրակտիկա են և տեղի են ունենում տարբեր առիթներով: Հատկանշական է, որ ԱՄՆ դեսպանը «Ելք»-ին հյուր է գնում և շնորհավորում ընտրական արդյունքի կապակցությամբ ընտրությունից երկու ամիս հետո: Այդ համատեքստում նաև շատ հետաքրքիր է նրա խոսքում «պահանջվում է» բնորոշումը. «երկյուղալի մարտահրավերներով, սակայն ժողովրդավարական գործընթացի և արդյունավետ քաղաքական գործունեության համար պահանջվում է ձեր եռանդն ու ներգրավվածությունը՝ ի շահ Հայաստանի ժողովրդի»: Այդ ձևակերպման օգտագործումը որոշակիորեն թողնում է չարդարացված ակնկալիքների տպավորություն և կարծես թե դրա համար էլ դեսպան Միլսը այցելում է «Ելք» և ակնարկում, որ դաշինքն ընտրական արդյունքից հետո չի իրականացնում այն առաքելությունը, որը կարևոր է ընդդիմության այդ դիրքի տեսանկյունից: Միաժամանակ դեսպանը հայտնում է ԱՄՆ աջակցությունը:

Անշուշտ, բավական լայն է հարցերի այն դիապազոնը, որում ակնկալվում է նոր որակի և բովանդակության ընդդիմության աշխույժ ու համարժեք գործունեությունը: Դժվար է ասել, թե հատկապես որ մասով է ԱՄՆ դիտանկյունից պահանջվում «Ելք»-ի՝ որպես ընդդիմության լոկոմոտիվի դերում հայտնված ուժի ակտիվությունը: Դա կարող է լինել թե՛ ներքին կյանքում ծայրահեղականության աճող տրամադրությունները զսպելը, քանի որ դրանք, Հայաստանի ինքնիշխանության ավելի մեծ կորստի հեռանկարից բացի, չեն պարունակում պետական որևէ խնդրի լուծման այլ հեռանկար, թե՛, մյուս կողմից, ծայրահեղականության զսպումը ոչ թե ինքնին, և դրանով գործնականում ընդամենը իշխանությանը, ոչ թե պետությանը ծառայություն մատուցելը, այլ հանրությանը բովանդակային քաղաքական և քաղաքացիական նախաձեռնություններ առաջարկելը և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականության, նաև ռազմա-քաղաքական շրջանակում:

Ընդհանուր համատեքստում սա կարող է բնութագրվել որպես Հայաստանի քաղաքական ներկապնակում արևմտյան գույնի ձևավորում, Հայաստան-ՆԱՏՕ, Հայաստան-ԵՄ, Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին կոնցեպտուալ նոր մոտեցումների մշակում և առաջմղում հանրային օրակարգում՝ ոչ թե «մետ-ության» կամ «հակա-ության» ծիրում, այլ բովանդակային, գաղափարական, արժեհամակարգային: Եթե «Ելք»-ը չի ստանձնում այս պատասխանատվությունն ու չի իրականացնում այդ ամենը, ապա ո՞րն է Հայաստանի խորհրդարանի ընտրությանը տեղի ունեցած ընդդիմափոխության իմաստը՝ Սերժ Սարգսյանի ելույթները բոյկոտե՞լը, նստած մնա՞լը: Այդ ամենն ինչ-որ կերպ նպաստո՞ւմ է Եվրասիական ճահիճն ընկած Հայաստանը բարձրացնելուն, թեկուզ այդ հարցը հանրային օրակարգի մակարդակի բարձրացնելուն, թեկուզ հանրային մտածողությունը այդ ճահճից դուրս բերելուն, որը կլինի Հայաստանը դուրս բերելու հենման կետը: Կանի՞ ԱՄՆ-ն այդ ակնարկը երկրորդ անգամ:

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված