Հայերեն


Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի իշխող ուժի քաղաքական դիսկուրսում հաճախ հնչող ձևակերպումներից մեկն այն պնդումն է, թե մեր երկիրը տարածաշրջանում ներկայանում է որպես ժողովրդավարական զարգացման յուրատեսակ օրինակ կամ նույնիսկ «ժողովրդավարության փարոս»։ Այս 2ezn ակտիվորեն օգտագործվում է արտաքին քաղաքական հաղորդակցության մեջ՝ միջազգային հարթակներում ներկայացնելու համար Հայաստանի քաղաքական համակարգը` որպես ազատությունների, մարդու իրավունքների և ժողովրդավարական կառավարման առաջատար օրինակ։

Սակայն ներքաղաքական զարգացումների նույնիսկ ամենամակերեսային վերլուծությունը ցույց է տալիս, որ այս «պատկերն» ու իրականությունը գտնվում են էական հակասության մեջ։ Երբ դիտարկվում են պետական կառավարման գործելակերպը, քաղաքական մրցակցության պայմանները, խոսքի ազատության իրական վիճակը և հասարակական ինստիտուտների նկատմամբ իշխանության վերաբերմունքը, ավելի ու ավելի պարզ է դառնում, որ նշյալն ընդամենը քաղաքական իմիջի կառուցման գործիք է։

Ժողովրդավարությունը չի սահմանափակվում միայն ընտրությունների անցկացմամբ կամ ինստիտուցիոնալ ձևակերպումներով։ Այն առաջին հերթին ենթադրում է քաղաքական բազմակարծության հանդուրժում, իշխանության նկատմամբ քննադատության ազատություն, պետական կառույցների հաշվետվողականություն և հասարակական ինստիտուտների ինքնուրույնություն։ Երբ այս բաղադրիչներից որևէ մեկը խաթարվում է, ժողովրդավարական համակարգը սկսում է աստիճանաբար կորցնել իր իրական բովանդակությունը՝ պահպանելով միայն արտաքին ձևականությունը։

Հայաստանի ներքաղաքական դաշտում վերջին տարիներին ավելի հաճախ կարելի է հանդիպել այն երևույթին, որ ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը դառնում է ավելի շատ հռչակագրային, քան իրական քաղաքական պրակտիկա։ Արդյունքում մարդու իրավունքների և քաղաքական ազատությունների ոլորտում ձևավորվում է մի իրավիճակ, որտեղ իշխանության նկատմամբ քննադատությունը կամ ընդդիմադիր քաղաքական գործունեությունը հաճախ ընկալվում է ոչ թե որպես բնական ժողովրդավարական գործընթաց, այլ որպես իշխանության համար սպառնալիք։ Այդ պայմաններում իրավապահ համակարգի ակտիվ ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում դառնում է քաղաքական մրցակցության սահմանափակման գործիք։ Ըստ այդմ, քաղաքական հետապնդումների գործիքը դառնում է քաղաքական պայքարի մաս, քանի որ բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ, ակտիվիստներ կամ պարզապես իշխանության քաղաքականության հետ անհամաձայնություն արտահայտող անձինք իսկույն հայտնվում են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում։

Ժողովրդավարական համակարգերի կայունությունը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով են պետական ինստիտուտները կարողանում պահպանել իրենց անկախությունն ու չեզոքությունը քաղաքական պայքարի պայմաններում։ Եթե իրավապահ մարմինները կամ դատական համակարգը սկսում են ընկալվել որպես քաղաքական ազդեցության գործիք, ապա հանրային վստահությունը այդ ինստիտուտների նկատմամբ աստիճանաբար նվազում է։ Սա իր հերթին ստեղծում է փակ շրջան. իշխանությունը փորձում է ամրապնդել իր դիրքերը վարչական մեխանիզմների միջոցով, իսկ հասարակության որոշ հատվածներ ավելի ու ավելի են հեռանում քաղաքական գործընթացներից՝ համարելով, որ մրցակցությունը հավասար պայմաններում չի ընթանում։

Հայաստանի քաղաքական համակարգում մեկ այլ կարևոր խնդիր վերաբերում է հոգևոր և մշակութային ինստիտուտների նկատմամբ իշխանության վերաբերմունքին։ Հայաստանի Սահմանադրությունը հստակորեն սահմանում է, որ Եկեղեցին անջատ է պետությունից, և այս սկզբունքը կարևոր դեր ունի պետական և հոգևոր կառույցների հարաբերությունների կարգավորման մեջ։ Երբ քաղաքական իշխանությունը փորձում է ազդել ներեկեղեցական գործընթացների վրա, այն արդեն դառնում է պետության միջամտություն հոգևոր ոլորտին։ Հայաստանի պատմական և մշակութային իրականության մեջ Եկեղեցին ոչ միայն կրոնական կառույց է, այլ նաև ազգային ինքնության կարևոր բաղադրիչ, և այդ պատճառով պետության և Եկեղեցու հարաբերությունների ցանկացած լարվածություն ներհասարակական ռեզոնանս է առաջ բերում։

Հատուկ ուշադրության է արժանի նաև այն հարցը, թե ինչպես են քաղաքական գործընթացները անդրադառնում պատերազմի հետևանքով տուժած մարդկանց իրավունքների վրա։ Արցախից բռնագաղթի ենթարկման հետևանքով ծանր սոցիալական և քաղաքական խնդիրների առաջ կանգնած մարդկանց վիճակը շարունակում է մնալ Հայաստանի ամենազգայուն թեմաներից մեկը։ Սակայն այսօր ունենք այնպիսի պայմաններ, որ Արցախի հետ կապված ցանկացած պահանջ կամ հայտարարություն, որը վերաբերում է վերադարձի հնարավորությանը կամ իրավունքների վերականգնմանը, կարող է ներկայացվել որպես գործող քաղաքականությանը կամ «խաղաղության օրակարգին» հակասող։ Այս խնդիրն ավելի լայն համատեքստ ունի, քանի որ այն առնչվում է ազգային հիշողության, պատմական արդարության և ինքնության հարցերին։ Հայաստանի հասարակական կյանքում ազգային և պատմական արժեհամակարգը միշտ ունեցել է կարևոր դեր, և այդ համակարգի նկատմամբ վերաբերմունքը հաճախ դիտարկվում է որպես պետական քաղաքականության կարևոր բաղադրիչ։ Սակայն վերջին տարիներին ամենաբարձր մակարդակով ավելի ու ավելի հաճախ է շեշտվում այն գաղափարը, թե խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է վերանայել ազգային ինքնության որոշ բաղադրիչներ կամ պատմական հիշողության որոշ տարրեր։

Այս տեսանկյունից, չնայած որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը հաճախ ներկայացվում է որպես խաղաղության հաստատման հնարավորություն, սակայն այդ գործընթացի շուրջ ձևավորվող քաղաքական միջավայրը ստեղծում է նոր մտահոգություններ։ Մասնավորապես քննարկվում է այն հանգամանքը, որ հնարավոր պայմանավորվածությունների շրջանակում կողմերը կարող են պարտավորվել չկատարել գործողություններ կամ հայտարարություններ, որոնք մյուս կողմը կարող է ընկալել որպես իրեն ուղղված քայլ։ Թեև նման դրույթները միջազգային համաձայնագրերում նորություն չեն և հաճախ օգտագործվում են լարվածության նվազեցման նպատակով, սակայն Հայաստանի այսօրվա քաղաքական կուրսի պահպանման դեպքում հարց է ծագում՝ ի՞նչ սահմաններ կարող է ունենալ նման պարտավորությունը խոսքի ազատության տեսանկյունից։

Այս տրամաբանության կիրառման դեպքում ցանկացած հայտարարություն, որը քննադատում է Ադրբեջանի քաղաքականությունը կամ բարձրացնում է պատմական կամ քաղաքական խնդիրներ, կարող է ներկայացվել որպես մյուս կողմի դեմ ուղղված քայլ։ Իսկ եթե ելնում ենք ՀՀ իշխանության զիջողական դիրքորոշումից, ապա կարող է ստեղծվել մի իրավիճակ, որտեղ պետական քաղաքականությունը սկսում է սահմանափակել սեփական քաղաքացիների խոսքի ազատությունը արտաքին քաղաքական պարտավորությունների անվան տակ։ Սա արդեն լուրջ հարցադրումներ է առաջացնում ժողովրդավարական համակարգի ապագայի վերաբերյալ, քանի որ խոսքի ազատությունը ժողովրդավարության հիմնարար արժեքներից մեկն է։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված