Հայերեն


Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար

Քաղաքականություն

Հայաստանի եվրոպական ուղու շուրջ քննարկումները նոր թափ ստացան վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրոպական կառույցում ունեցած ելույթից հետո։ Այս համատեքստում «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հանդես է եկել գնահատականներով՝ ներկայացնելով այն սկզբունքները, որոնք, ըստ նրա, պետք է դառնան Հայաստանի եվրոպական ուղղության իրական հիմքը։

Թաթոյանի համոզմամբ՝ Եվրոպայի հետ ինտեգրումը կարող է լինել արդյունավետ միայն այն դեպքում, երբ այն կառուցվում է ինքնահարգանքի և պետական արժանապատվության դիրքերից։ Նա ընդգծել է, որ ցանկացած ուժեղ միություն ընդունում է ոչ թե խնդրողներին, այլ այն պետություններին, որոնք կարողանում են պաշտպանել իրենց շահերը և հարգել սեփական քաղաքացիներին։

«Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա ճիշտ ճանապարհ է, սակայն կա մի կարևոր սկզբունք, որը պետք է հասկանալ հենց սկզբից։ Եվրոպայում չեն ընդունում այն երկրներին, որոնք գալիս են խնդրողի դիրքերից։ Այնտեղ ընդունում են այն պետություններին, որոնք հարգում են իրենց և իրենց քաղաքացիներին»,– նշել է նա։

Այս տրամաբանությամբ Թաթոյանը ներկայացրել է չորս սկզբունք, որոնք, ըստ նրա, պետք է դառնան Հայաստանի պետական քաղաքականության առանցքը՝ անկախ արտաքին ուղղությունից։

Առաջին սկզբունքը վերաբերում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի միջազգային ճանաչված սահմանները պետք է մնան անձեռնմխելի։ Քանի դեռ Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվում են օտար զինված ուժեր, որևէ լուրջ ինտեգրացիոն գործընթաց չի կարող լինել լիարժեք։

Երկրորդ սկզբունքը վերաբերում է Արցախի հայերի իրավունքներին։ Թաթոյանը նշել է, որ հարյուր հազարից ավելի հայեր դարձել են բռնի տեղահանվածներ, և ցանկացած խաղաղության համաձայնագիր, որը չի ներառում նրանց վերադարձի իրավունքի իրագործման և արդար փոխհատուցման մեխանիզմներ, չի կարող ամբողջական համարվել։ Նրա խոսքով՝ կայուն խաղաղությունը չի կարող կառուցվել մարդկանց ճակատագիրը անտեսելու հաշվին։

Երրորդ սկզբունքը վերաբերում է երկրի ներսում ժողովրդավարությանը և իրավունքների պաշտպանությանը։ Թաթոյանի գնահատմամբ՝ եվրոպական ճանապարհը անհամատեղելի է քաղաքական հետապնդումների, եկեղեցու նկատմամբ ճնշումների և իշխանության կենտրոնացման հետ։ Նա ընդգծել է, որ եվրոպական արժեքների հիմքում խոսքի ազատությունն է, դատարանների անկախությունը, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը և կրոնական հաստատությունների ազատ գործունեությունը։

Չորրորդ սկզբունքը վերաբերում է միջազգային պարտավորությունների պահպանմանը։ Նրա համոզմամբ՝ Հայաստանը պետք է լինի պետություն, որը պահում է իր խոսքը և լիարժեք կատարում է իր ստորագրած համաձայնագրերը այնքան ժամանակ, քանի դեռ դրանք գործում են և գործընկերները նույնպես կատարում են իրենց պարտավորությունները։

Թաթոյանը ընդգծել է, որ ներկայացված սկզբունքները ուղղված չեն որևէ գործընթաց խոչընդոտելուն։ Ընդհակառակը՝ դրանք պայմաններ են, որոնց դեպքում հնարավոր է կառուցել կայուն խաղաղություն և իրական ինտեգրում։ Նրա խոսքով՝ այն խաղաղությունը, որը կառուցվում է միայն զիջումների վրա և չի ապահովվում երաշխիքներով, երկարաժամկետ չի կարող լինել կայուն։

Քաղաքական գործիչը նաև ընդգծել է, որ եվրոպական ինտեգրումը չի կարող դիտվել միայն արտաքին քաղաքական ընտրություն։ Նրա խոսքով՝ այդ ճանապարհը սկսվում է երկրի ներսից՝ պետական ինստիտուտների կայացումից, քաղաքացիների իրավունքների պաշտպանությունից և պետականության նկատմամբ հարգանքից։

Այս համատեքստում նա ամփոփել է իր գնահատականը մի կարևոր ձևակերպմամբ․ Հայաստանի ճանապարհը դեպի Եվրոպա սկսվում է ոչ թե եվրոպական մայրաքաղաքներից, այլ հենց Երևանից։

«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա Տոնոյան
Ամենադիտված