Հայերեն


Սաքունցին սպանելու սպառնալիքների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ

Հասարակություն

Թերթ / Իրավապաշտպան Արթուր Սաքունցին կյանքից զրկելու սպառնալիքների հատկանիշներով Քրեական օրենսգրքի 137 հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ. այսօր Մեդիա կենտրոնում այս թեմայով հրավիրված ասուլիսին տեղեկացրեց ՀՀ Գլխավոր Դատախազության Կարևոր գործերով քննությանն վարչության պետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը:

«Որոշում է կայացվել Արթուր Սաքունցին տուժող ճանաչելու մասին և կատարվել է հարցաքննություն: Քրեական գործը պետք է ուղարկվի Քննչական կոմիտե նախաքննություն կատարելու համար»,-ասաց նա:

Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ թեև ի սկզբանե ոստիկանություն չեն դիմել, այլ դատախազություն, բայց գործը փոխանցվել է ոստիկանությանը: Սաքունցը նշեց, որ լրացուցիչ բացատրություն է այսօր ներկայացրել իրեն հայտնի հանգամանքների վերաբերյալ:

ՄԻՊ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վլադիմիր Հովհաննիսյանն իր մտահոգությունը հայտնեց նման սպառնալիքների մասով և տեղեկացրեց, որ ՄԻՊ-ում նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ և իրավապահ մարմիներին հասցեագրվելու են համապատասխան հարցումներ:

«Այս գործն ամբողջությամբ գտնվելու է ՄԻՊ մշտական հսկողության ներքո: Այս պահին կարող եմ նշել, որ ՄԻՊ-ի հստակ դիրքորոշումը կա մամուլով տարածված, որտեղ խիստ քննադատության է ենթարկվում նման երևույթի ցանկացած դրսևորում: Այս պահին արդեն գրություն է հասցեագրվել իրավապահ մարմիններին, որպեսզի հնարավորինս տեղեկություն ստացվի»,- ասաց նա:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը իրավապահների և լրագրողների նկատմամբ սպառնալիքների դեպքերին անդրադարձավ և նախ խոսեց հասարակության սպառնալիքների ընկալման մասին: Ըստ նրա՝ դեռևս հանրային կյանքի տարբեր ոլորտներում հասարակությունն իրեն ագրեսիվ է դրսևորում։

«Այն որ հորիզոնական հարթությունում հարաբերություններն այնպիսին են, թե «քեզ գիտես ես ինչ կանեմ», «գիտես ես ով եմ», բայց եթե դրանք թողենք և վերցնենք մարդու իրավունքների տեսանկյունից պետական կառույցների ու պաշտոնյանների սպառնալիքներին, ապա բազմիցս ենք լսել,թե մեզ հայտնի պաշտոնյաները, պատգամավորները լրագրողներին ասել են «գլուխդ կպոկեմ»,-ասաց նա:

Ավետիք Իշխանյանը նշեց, թե այս տեսանկյունից Արթուր Սաքունցը շատ հետևողական է ի տարբերություն իրենց կազմակերպության, քանի որ կոնկրետ ինքը չի հավատում իրավապահ մարմիներին: Իշխանյանը մի քանի օրինակներ նշելուց հետո նկատեց, թե որևէ դեպքում որևէ մեկը չպատժվեց, ընդ որում, երբ անձնական հարց էլ չի լինում, այլ ընդամենը իշխանության հասցեին սուր քննադատություն է:

«Թող ապացուցեն, որ Սաքունցի նկատմամբ սպառնալիքը հորզիոնական հարթության է եղել, որ ինչ-որ մեկը չափազանց պետականամետ է եղել և իրեն դուր չի եկել և Սաքունցի նկատմամբ այդպիսի բաներ է գրել: Ես չեմ հավատում, չեմ բացառում, որ ինքնություն գործած լինի, բայց որ իշխանության խմբավորման ներքո գործող անհատ է, դա ակնհայտ է»,- ասաց Ավետիք Իշխանյանը:

ՀԿ նախագահը շարունակեց, թե գուցե հրահանգված է եղել, բայց եթե չի էլ եղել, ապա դա հետագա պաշտոն ստանալու գրավական է, թե ինչ լավ է ծառայում: «Կապացուցեն՝ ինչն է դրդապատճառը, ես ներողություն կխնդրեմ, եթե հայտնաբերվի էլ, կարծում եմ՝ ձևական պատիժ կկրի»,- ասաց նա:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավար Հայկուհի Հարությունյանն էլ նշեց, թե սա անհանդուրժողականության հերթական դրսևորումներից է: Իսկ իշխանության կողմից որևէ զսպող դերակատարում չի դրսևորվում:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված