Հայերեն


Երեւանին ջրհեղեղ է սպասվում. քաղաքն անպաշտպան է

Ամենաընթերցված

Եթե Երևանում երկարատև անձրևներ լինեն, ջրհեղեղ է սպասվում, հետևանքներն անդառնալի կլինեն: Lragir.am-ի հետ զրույցում այս մասին ահազանգեց Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը՝ անդրադառնալով երեկ երեկոյան մայրաքաղաքում տեղի ունեցածին, երբ կարճատև անձրևի հետևանքով փողոցներում մեծ քանակությամբ ջրի կուտակում էր եղել:
«Պարզապես մեր բախտը բերում է, որ երկարատև անձրև չի գալիս: Բայց ի վերջո պետք է հասկանանք, որ այդ վտանգը կա: Ես հիշում եմ, որ 50-ականների սկզբին ամբողջ կենտրոնը ջրի տակ ծածկված էր: Դրա համար էլ բոլոր կառույցները արվեցին, Գետառն ամրապնդվեց, այլ աշխատանքներ տարվեցին: Հետո մենք անկախության տարիներին այդ բոլորը զրոյացրեցինք: Հիմա ամեն ուժեղ անձրևից հետո բնակիչները մեզ ահազանգում են, թե՝ եկեք տեսեք, ջուրը պտտվում է, տեղ չունի, չգիտի ուր գնալ: Եվ պարզ է, իջնում է կենտրոն», ասաց Կարինե Դանիելյանը:
Նա նշեց, որ հատկապես վերջին տարիներին մասնագետները պարբերաբար ահազանգել են՝ Երևանն անպաշտպան է ջրհեղեղների և սելավների առաջ, բայց իշխանությունները հետևություններ չեն արել: Կարինե Դանիելյանը մանրամասնեց, թե ինչու է Երևանում այս իրավիճակը ստեղծվել:
«Իրականացվող քաղաքաշինությունը փոխանակ կանխարգելեր այդ վիճակը, պատրաստ լիներ կլիմայի փոփոխությանը, հակառակն է տեղի ունեցել: Քաղաքի կենտրոնական սելավատարի՝ Գետառի համար մենք շատ պայքարեցինք, որ գոնե այն վերջին հատվածը, որը բաց էր, չփակեին: Բայց փակեցին և մեզ ասում էին՝ մի կտոր ջուր է գալիս, էն էլ կեղտոտ, ի՞նչ իմաստ ունի դրա համար այդքան մեծ տարածք պահպանել: Այդքան մեծ տարածք տրվել էր հենց նրա համար, որ դա սելավատար էր: Մենք 1940-ականների վերջին և 1950-ականների սկզբին ունեցել ենք այն բացասական փորձը, թե մի կտոր ջուրը ինչ սելավի կարող է վերածվել: Դրա համար էլ այդքան մեծ տարածք էր թողնված: Բայց բռնեցին փակեցին, վրան ռեստորաններ շարեցին, ճանապարհներ սարքեցին, որովհետև այնքան խտացրեցին կենտրոնը, որ նոր ճանապարհների կարիք կար»,- ասաց Դանիելյանը:
Այս պայմաններում, նրա խոսքով, ջուրը սկսում է փնտրել այլ ճանապարհներ: Քաղաքի հյուսիսային մասում կառուցվում էին երկու հատուկ սելավընդունիչներ: Բայց դրանք կիսով չափ կառուցվեցին, հետո շինարարական աղբով լցվեցին: Դրենաժային համակարգը, ըստ մասնագետի, բավարար չէ, բացի այդ, քաղաքաշինությունը բացարձակ հաշվի չի առել դրենաժային համակարգի գործունեությունը:
«Որտեղ ասես շենք ճխտեցին՝ բակերում, ուր ասես, և այն ջուրը, որը պետք է մտներ, ստորգետնյա ճանապարհով դուրս գար, ճանապարհ չունի, այդ բոլորը խախտվել է: Մի օրինակ բերեմ՝ երեկ տեղացած անձրեւի նման անձրևների դեպքում Երևանի պետական համալսարանին մոտ տարածքում հենց Գետառի կողքից մի նոր գետ է առաջանում և իջնում ցած ու լցվում համալսարանի բակը: Այսինքն՝ ջուրն իր բնականոն ճանապարն է փնտրում, բայց գալիս ու տեսնում է, որ Գետառը փակ է», ասաց նա:
Ըստ մասնագետի՝ այս վիճակի տակից դուրս գալն այսօր քաղաքային իշխանությունների համար շատ բարդ է, ժամանակին պետք է մտածեին այդ մասին: Ամեն դեպքում, մասնագետների հետ քննարկումների արդյունքում պետք է լուծումներ գտնվեն:
Կարինե Դանիելյանն ասաց, որ իրենք իշխանություններին պարբերաբար կոչ են արել հավաքել մասնագետներին, համատեղ քննարկել, թե ինչպես կարելի է այդ վիճակից դուրս գալ, որպեսզի մեզ սպառնացող սելավներն ու ջրհեղեղները Երևանին չվնասեն: Բայց արդյունք չկա:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված