Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և օգնությամբ. Նիկոլ Փաշինյան
ՏնտեսությունՇատ կարևոր ենք համարում Վրաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, քաղաքական անկախության հիման վրա տարածաշրջանում երկարատև կայունության և խաղաղության հաստատումը, Հայաստանը և Ադրբեջանը հենց այդ հենքի վրա են կառուցել խաղաղությունը: Այս մասին Թբիլիսիում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շնորհակալություն եմ ուզում հայտնել ևս մեկ անգամ վարչապետ Կոբախիձեին՝ այս ողջ ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին իր ցուցաբերած անձնական աջակցության համար, նաև Վրաստանի պետությանն ու ժողովրդին՝ մշտական աջակցության համար:
Այսօր էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական կապեր են հաստատվում Վրաստանի աջակցությամբ և օգնությամբ, սա շատ բարձր գնահատականի է արժանի մեր կողմից: Ոչ մի գաղտնիք չկա, որ Հայաստանի զբոսաշրջիկների համար Վրաստանը եղել է, կա ու շարունակու է մնալ ամենասիրված ուղղություներից մեկը, մենք ուրախ ենք տեսնել, որ Հայաստանից Վրաստան այցելությունները աճում են: Սա շատ կարևոր է մեր քաղաքական ակտիվ համագործակցության համար: Ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանն ու Վրաստանը շարունակաբար միջազգային հարթակներում ակտիվ համագործակցում են: Մեր տարածաշրջանի ոչ հեշտ ճակատագիրը հաղթահարելու շատ մեծ հնարավորություն կա, ու հույս ունենք, որ այդ հնարավորությունը կօգտագործվի»,- նշել է նա: