Հայերեն


Լսել են, բայց ասելու բան չունեն. հերթական սկանդալն ու հայկական կողմի անգործությունը

Սպորտ

Վրաստանում ընթացող վրացի լեգենդար ըմբիշներ Վախթանգ Բալավաձեի և Գիվի Կարտոզիայի անվան մրցաշարում հունիսի 10-ին Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ եզրափակիչն ավարտվել էր սկանդալով:

98 կգ քաշային կարգի եզրափակիչ գոտեմարտում Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը մրցել է վրաց ըմբիշ Ռևազ Նադարեիշվիլու հետ։ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի ազգությամբ թուրք օլիմպիական մրցավարն ամեն կերպ խոչընդոտել է մեր մարզիկի հաղթանակը, հայ երկրպագուներն էլ, չդիմանալով վրաց ըմբիշի օգտին կողմնական վերաբերմունքին, աղմուկ են բարձրացրել, ինչին էլ հաջորդել է հայերի և վրացիների միջև քաշքշուքը: Բախմանը խոչընդոտել է նաև Արթուր Ալեքսանյանը: Մրցագորգից դուրս գալու համար մեր մարզիկին որակազրկել են:

Վրաստանում բողոքարկելու հնարավորություն հայկական կողմին չեն տվել, մնում է հասկանալ՝ հայկական իշխանություններն, ի պաշտպանություն մեր մարզիկի, որևէ քայլ կանե՞ն, թե, ինչպես միշտ, շառից ու փորձանքից հեռու տարբերակը կնախընտրեն:

Վրաստանում Հայաստանի դեսպանատնում լսել են, տեղյակ են, բայց ասելու ոչինչ չունեն:

«Հայաստանի դեսպանատունն այս հարցի վերաբերյալ իրավասու չէ մեկնաբանություն տալ: Մենք, եթե մեկնաբանություն ենք ունենում, տալիս ենք ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, իրենք են հրապարակում»,- այսպիսի մեկնաբանություն NewsBook-ին տվեց Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի օգնականը՝ Անի Հայրապետյանը:

Կատարվածի վերաբերյալ ասելու ոչինչ չունի նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

«Մեկնաբանելու բան չկա»,- ասացին նախարարության լրատվության ծառայությունից:

Ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Կարեն Գիլոյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ թիմը նոր է վերադարձել Հայաստան, դեռ չեն որոշվել հետագա քայլերը:

«Այսօր կամ վաղը կհրավիրվի խորհրդի նիստ և կկայացվի որոշում՝ հետագա քայլերի հետ կապված: Առայժմ որևէ որոշում կայացված չէ»,- փոխանցեց Կարեն Գիլոյանը:

Հ.Գ. Աշխարհի տարբեր մրցաշարերում հայ մարզիկների նկատմամբ նման դիրքորոշումն ու հայկական կողմից անգործությունը ոչ ոքի համար անակնկալ չէ: Վստահ ենք՝ բոլորը կհիշեն, որ հունահռոմեական ըմբշամարտի 66 կգ քաշային կարգի եզրափակչում Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը կողմնակալ մրցավարության և անարդարության պատճառով Ամառային օլիմպիական խաղերում «պարտվեց» սերբ Դավոր Ստեֆանեկին և զրկվեց ոսկե մեդալից: Նույն իրավիճակն էր նաև Բաքվում տեղի ունեցած եվրոպական խաղերի ժամանակ. մրցավարական մեծ խախտումներով Միհրան Հարությունյանին էլի արծաթը հասավ: Պատկերը ոչնչով չի տարբերվում նաև Լաս Վեգասում՝ աշխարհի առաջնության ժամանակ. մեր մարզիկն այնտեղ ևս անարդար կերպով զրկվեց մեդալից: Այս իրավիճակը կշարունակվի և մեր մարզիկները կզրկվեն իրենց արժանի մրցանակներից, եթե բոլոր պատկան մարմինները շարունակեն «մեր գործը չի», «ոչինչ ասել չենք կարող», «մյուս կառույցին զանգեք» ծամծմված ու «ցրող» քաղաքականությունը վարել:

Նյութի աղբյուրը ` http://newsbook.am/?108087&l=am/

Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»
Ամենադիտված