Հայերեն


Ինչ է ձեզ սպասվում․ այսօրվա աստղագուշակը

Հասարակություն

Խոյ: Այսօր, որքան էլ դժվար լինի, փորձեք սադրանքների չենթարկվել:Բոլոր հարցերում հաստատակամություն դրսևորեք, հիշեք՛, այսօր զիջումների ժամանակը չէ: Թույլ մի տվեք շահագործել ձեզ: Սեփական շատ խնդիրներ ստիպված կլինեք ինքնուրույն լուծել, և ամենևին էլ կարիք չկա ծանրաբեռնվել օտար մարդկանց հոգսերով: Հրաշալի օր է ընտանեկան, կենցաղային հարցերով զբաղվելու համար: Դրանք ձեզ մոտ հիանալի են ստացվում, նաև բավականություն են պատճառում: Օրվա երկրորդ կեսը հարմար է իմիջի փոփոխման, գեղեցկության սրահներ այցելելու համար:

Ցուլ: Օրվա առաջին կեսն անհանգիստ կանցնի: Ստացված տեղեկությունները հակասական են: Այնուամենայնիվ, կկարողանաք գլուխ հանել ստեղծված իրավիճակից և ամեն բան, շատ արագ, կհարթվի, ինչի համար մտերիմները ձեզ շնորհակալ կլինեն: Օգտակար խորհուրդներ կստանաք, սակայն միշտ չէ, որ կհետևեք դրանց: Օրվա առաջին կեսին կնքված գործարքներն եկամտաբեր կլինեն: Երեկոյան ի հայտ կգան նոր հետաքրքրություններ: Եթե ինչ- որ բանից դժգոհ եք , ապա միայն ժամանակի սղությունից: Ընտանեկան խնդիրները հեշտությամբ կլուծեք: Մտերիմները, հերթական անգամ, կհամոզվեն, որ ձեզ վրա կարելի է հույս դնել:

Երկվորյակ: Համառություն և հաստատակամություն դրսևորելու դեպքում՝ կարող եք մեծ արդյունքների հասնել: Ձեր կայացրած որոշումները կապշեցնեն շրջապատի մարդկանց: Շատերը կփորձեն ձեր օրինակին հետևել, սակայն ապարդյուն, և պատահական չէ, որ այսօր կշարժեք ոմանց նախանձը: Հրաշալի օր է նոր ծանոթությունների համար:Մարդկանց հետ հարաբերություններում արագ եք կողմնորոշվում, և ճիշտ կարծիք կազմում նրանց մասին: Հնարավոր են արդյունավետ գործարքներ, ինչպես նաև որոշակի գումարային շահույթ: Օրվա երկրորդ կեսին ինքնազգացողությունը կվատանա, խուսափեք գերծանրաբեռնվածությունից:

Խեցգետին: Հրաշալի օր է կյանքում արմատական փոփոխություններ կատարելու համար: Պատրաստ եղեք վճռական գործողությունների, միայն այդ կերպ կկարողանաք հաջողության հասնել: Սիրելիի հետ հարաբերություններում ծագած դժվարությունները թույլ չեն տա լավատեսությամբ նայել ապագային: Ստացված գումարը կծախսեք խնայողությամբ: Զգուշացեք այն մարդկանցից , ովքեր կփորձեն իրենց կամքը թելադրել ձեզ, կպարտադրեն հետևել իրենց ապրելակերպին: Դրսևորեք համառություն, նաև գործի դրեք ձեր սուր լեզուն նրանցից ազատվելու համար:

Առյուծ: Բարեհաջող օր է սպասվում: Ձեզնից պահանջվում է գործողությունների հստակ ծրագիր մշակել և հետևել դրան: Անձնական հարաբերություններում առավել նախաձեռնող եղեք: Հրաշալի օր է, ձեզ համար համակրելի, մարդուն ընդառաջ գնալու համար: Հնարավորություն կընձեռնվի լուծել որոշ ընտանեկան խնդիրներ: Սիրով կօգնեք բոլոր այն հարազատներին , ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Այսօր չափազանց հավակնոտ եք: Հրաշալի օր է բիզնես-ծրագրերի շուրջ աշխատելու, ձեր մասնագիտական հեռանկարները գնահատելու համար: Կարող եք հանդիպել նրան, ով կօգնի ձեզ կարիերայի առաջխաղացման հարցում:

Կույս: Զգացմունքային դաշտն անկայուն է, տրամադրությունը փոփոխական կլինի: Անգամ մանրուքները կարող են զայրացնել ձեզ, սակայն, մյուս կողմից, նույն այդ մանրուքներն էլ կարող են ուրախություն պարգևել: Լավ է, եթե ձեր կողքին կա մեկը, ով ապագայի հանդեպ լավատես է, նրա տրամադրվածությունը կփոխանցվի նաև ձեզ: Այսօր փորձեք, հնարավորինս, խուսափել կարևոր գործեր ձեռնարկելուց, քանզի չեք կարողանա կենտրոնանալ և հնարավոր է ձախողվեք: Ֆինանսական հարցերում զգուշավոր եղեք: Զերծ մնացեք չնախատեսված ծախսերից: Հնարավոր են փոքր վնասվածքներ :

Կշեռք: Առավել համբերատար եղեք և փորձեք զսպել ձեր հույզերը: Միայն այդ կերպ կկարողանաք հաղթահարել բացասական միտումների ազդեցությունը: Մտերիմները ոչ միշտ են նկատում ձեր ձեռքբերումներն ու ձախողումները, ինչը ձեզ համար վիրավորական է: Փորձելով գրավել նրանց ուշադրությունը՝ երբեմն մոռանում եք չափի զգացողության մասին: Ֆինանսական տեսանկյունից անբարենպաստ օր է: Հնարավոր են զգալի, անիմաստ ծախսեր: Խուսափեք խոշոր գնումներ կատարելուց: Հրաշալի օր է բնության գրկում, ընկերների հետ հանգստանալու համար: Այսօր Նոր ծանոթությունների հավանականությունը քիչ է: Դժվար թե սիրային հարաբերություններ սկսվեն:

Կարիճ: Այսօր հնարավոր է հաղթանակ տանեք, սակայն դրանով չեք սահմանափակվի, ամեն բան դեռ առջևում է: Այն, որ կհաջողվի խուսափել որոշ խնդիրներից, դեռ չի նշանակում, թե դրանք հետագայում չեն կրկնվի: Հիշեք, պարտադիր չէ ամեն հարց ինքնուրույն լուծել,նամանավանդ , երբ շրջապատում ունեք ընկերներ,համախոհներ՝ պատրաստ ցանկացած պահի օգնության հասնել: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հիասթափություններ, որոնք կփչացնեն ձեր տրամադրությունը: Երեկոյան խուսափեք մարդաշատ վայրերից: Նախընտրեք հանգստանալ տանը, ընտանեկան խաղաղ միջավայրում:

Աղեղնավոր: Հետաքրքիր օր է սպասվում: Մշտապես ձեռնամուխ եք լինում նոր գործերի, սակայն մտերիմները չեն շտապում մասնակցել ձեր բուռն գործունեությանը: Փոխարենը կարող են մեղադրել անխոհեմ վարքագծի, կյանքին անլուրջ վերաբերվելու մեջ: Եթե ժամանակին քայլեր չձեռնարկեք, ապա նման հանդիմանությունները կարող են վերջնականապես փչացնել ձեր տրամադրությունը: Հետաձգեք ծախսերը և խոշոր գնումները: Այսօր անիմաստ շռայլություններ թույլ տալու ժամանակը չէ: Ճիշտ կվարվեք, եթե ապագա գնումների ցուցակ կազմեք և կողմնորոշվեք, թե դրանցինց որոնք են առաջնային:

Այծեղջյուր: Լարված և բարդ օր է սպասվում: Իրադարձությունների հետագա զարգացումը կախված է նրանից, թե կհաջողվի արդյոք ճիշտ լուծումներ գտնել: Ուշադիր եղեք ձեր ներքին ձայնին, այն ավելի լավ կօգնի կողմնորոշվել, քան շրջապատի մարդկանց խորհուրդները:Այսօր կարող եք ստացված տեղեկություններով կիսվել մտերիմների հետ, մասնակցել որոշ կրթական ծրագրերի: Ընդհանուր հետաքրքրությունները կօգնեն խուսափել ընկերների,նաև սիրելիի հետ վեճաբանություններից: Փորձեք այնպիսի գործերով զբաղվել, որոնք հետաքրքիր են թե՛ ձեզ և թե՛ նրանց, ովքեր թանկ են ձեզ համար: Ի հայտ կգան նոր նախասիրություններ:

Ջրհոս: Փորձեք լավ հարաբերություններ պահպանել նրանց հետ, ովքեր առավել թանկ են ձեզ համար: Մարդկանց հետ շփումներում հնարավոր են որոշ մանր անախորժություններ, որոնք,բարեբախտաբար, լուրջ վիճաբանության չեն վերաճի: Ցանկացած հարցում լավատեսություն պահպանեք: Ձեր ֆինանսական վիճակն այնքան էլ ճիշտ չեք գնահատում, իրականում այն բավականին կայուն է: Թեև այսօր աստղերը դրամակ շահույթ չեն կանխատեսում: Հրաշալի օր է ընկերների հետ հանդիպելու, անկեղծ զրուցելու համար: Առողջարարական պրոցեդուրաներն այսօր օգտակար և հաճելի կլինեն:

Ձկներ: Թեև օրվա սկիզբն այնքան էլ բարեհաջող չի լինի, սակայն ավարտը՝ լիովին կգոհացնի: Որքան էլ շատ լինեն դժվարությունները ՝ հանձնվելը ճիշտ լուծում չէ: Համառություն դրսևորեք, փորձեք գլուխ հանել այն ամենից, ինչը նախկինում չի ստացվել և անպայման հաջողության կհասնեք: Փորձառու մարդկանց հետ շփումները ոչ միայն հանարավորություն կտան նոր տեղեկություններ ստանալ, այլև ձեր առջև նոր հորիզոններ կբացեն: Մարդկանց հետ շփումներում առավել զգուշավոր եղեք, այսօր ձեր ուշադրությունը կգրավեն հմայիչ, սակայն վտանգավոր անձինք, նրանց հետ համագործակցությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի:Երեկոյան հնարավոր են ուղևորություններ:

 

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված