Հայերեն


Իշխանությունը կորցնելու ռիսկն օր օրի աճում է, քանի որ ընդդիմադիր դաշտում հետաքրքրիր վերադասավորումներ են տեղի ունենում. Աննա Կոստանյան

Blog
Բոլոր ուղղություններով կառավարումը տապալածները, պետության գլխին երկու-երեք պատերազմ բերածները մեկը մյուսին հերթ չտալով` առօրյա կարգապահությամբ հաթաթա են տալիս, որ թույլ չեն տալու իշխանափոխություն լինի` հաստատելով նախընտրական շրջանում առավել ընդգծված իրենց անթաքույց վախերը: Հասկանում են, որ իշխանությունը կորցնելու ռիսկն օր օրի աճում է, քանի որ ընդդիմադիր դաշտում հետաքրքրիր վերադասավորումներ են տեղի ունենում, որոնք վստահաբար մեծացնելու են ընտրությունների միջոցով նոր իշխանություն ձևավորելու շանսերը, ըստ այդմ սկսել են ամենականխատեսելի տարբերակներով կաշառել քաղաքացիներին:

Բոլորովին վերջերս էր վարչապետ Փաշինյանը կառավարության նիստերից մեկի ժամանակ վստահեցնում, թե «թոշակառուների ինչի՞ն ա պետք ավել 10.000 դրամը, միևնույնն է չեն իմանալու ինչի վրա ծախսել», իսկ այ կառավարությունը լավ գիտի ինչպես տնօրինել տարեցների կենսաթոշակները` ուղղելով առողջության ապահովագրման անհասկանալի համակարգին ու ներդնելով ոչ պակաս անհասկանալի հետվճարի համակարգը: Սրան հաջորդեց պաշտոնյաներին միլիոնավոր դրամների պարգևավճարներ բաժանելու աբսուրդային որոշումը, որն ի դեպ օրինականացված կաշառք է, սակայն հակակոռուպցիոն կոմիտեի` պարգևավճար ստացած նախագահը տարօրինակ զուգադիպությամբ այդպես չի կարծում, իսկ ինչու՞, որովհետև շահերի բախում ունի, քանի որ ինքն էլ է ստացել, սակայն վախենում է հրապարակել ստացածի չափը:

Այսօր առավոտ կանուխ, պարգևավճարների չեմպիոն Փաշինյանը շտապեց ազդարարել, որ ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան 10.000 դրամով, այո, այո, այն նույն Փաշինյանը, ով պնդում էր, որ պետք չէ բարձրացնել, տարվա մեկնարկի արդեն երկրորդ ամիսն է, իսկ բյուջետային պլանավորումը դեռ նախորդ տարի է արվել, պետական միջոցների հատկացումներն էլ նախապես հաշվարկվել ու նախատեսվել են բոլոր ուղղություններով, հանկարծ որոշում է թոշակ բարձրացնել: Տարվա առաջին եռամսյակի կեսին հապճեպ ու հանպատրաստից այս քայլով Փաշինյանը շտապում է կանխել մոտալուտ պարտությունն ընտրություններին, քանզի ինչով, եթե ոչ սոցիալական ապահովության կտերով կարելի է շահել խոցելի խմբերի սիրտը, որ իրեն հերթական անգամ ձայն տան` պահպանելու կեղծ խաղաղություն բերածի, սոցիալական ու տնտեսական աճ ապահովածի ու Վաշինգտոնի փողոցներից ավելի լավ ասֆալտ փռածի նույն չափ կեղծ համբավը:

Պարոնայք, նաև տիկնայք իշխանականներ, այս ու նմանատիպ բոլոր ձեր քայլերը ակնհայտ վախերի դրսևորումներ են, շարունակեք նույն կերպ, ախր այնքան կանխատեսելի եք։
 
«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդի
Ամենադիտված