Հայերեն


Արդյո՞ք ավելի սանձարձակ կդառնա պատերազմը Եկեղեցու դեմ. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոսի հրավերով և օրհնությամբ գումարված Եպիսկոպոսաց հավաքն ավարտեց իր աշխատանքները: Հավաքի արդյունքում Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան 25 հոգևորականները՝ եպիսկոպոսաց դասի ներկայացուցիչները, հանդես եկան առավել քան հստակ հայտարարությամբ, որը մանրամասնելու անհրաժեշտություն, իհարկե, կա: Բայց եթե հակիրճ, ապա Եպիսկոպոսաց հավաքը վերահաստատեց հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն հայոց կաթողիկոսին: Ի լրումն, եպիսկոպոսներն առավել քան հստակ դատապարտեցին Փաշինյանի ու նրա գլխավորած իշխանությունների կողմից Ազգային եկեղեցու դեմ սանձազերծած արշավն ու դրա տարաբնույթ դրսևորումները, հալածանքները:

Այո, կարելի է ասել, որ Եպիսկոպոսաց հավաքը հավատացյալ հայության և մեր Եկեղեցու համար որոշակի հաջողություն ու խթան դարձավ: Բայց սա նաև ամենացավոտ հանգամանքներից մեկն է: Ամենացավոտ այն առումով, որ տարիներ առաջ նույնիսկ ամենամղձավանջային երազում էլ չէինք պատկերացնի, որ Հայ առաքելական եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի կամ, առավել ևս, հավաքի տեղի ունենալու փաստը, էլ առավել ևս՝ Հայաստանից դուրս տեղի ունենալու փաստն արդեն իսկ հայ ժողովրդի համար կարող է հաղթանակ կամ հաջողություն համարվել: Սա ցույց է տալիս նաև, թե ինչ կարգի անկման մեջ ենք, ինչ դառնաղի վիճակի ենք հասել այս 8 տարվա ընթացքում:

Եպիսկոպոսաց հավաքը և ընդունված հայտարարությունը թույլ են տալիս անել մի քանի ուշագրավ արձանագրումներ:

Առաջինը. չնայած Փաշինյանի ու, հասկանալի է, նրա հրահանգով՝ ռեպրեսիվ ու պատժիչ օրգանների հարուցած խայտառակագույն խոչընդոտներին, եպիսկոպոսաց հավաքը տեղի ունեցավ:

Երկրորդ. չափազանց սևեռվելով այդ հավաքը ամեն գնով տապալելու իր ցանկության վրա՝ Նիկոլ Փաշինյանն ստիպված եղավ լիովին մերկացնել իր իրական դեմքն ու նպատակները: Նախ՝ կատարվեց աննախադեպ ու ծայրահեղ խայտառակ բան. քրեական վարույթ նախաձեռնվեց Վեհափառի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ (այն էլ՝ բացարձակապես մտացածին «գործով» ու «հիմքերով»): Բացի այդ, Փաշինյանը Եկեղեցու հասցեին անհեթեթությունների հերթական «չափաքանակը» բարձրաձայնեց (կաթողիկոսությունը Հայաստանից հանելու, եկեղեցու գանձերն, իբր, տանելու մասին... բոլոր անընկալելի «թեզերը» չկրկնենք)՝ ստանալով համարժեք ծաղրական և մերժողական, քննադատական արձագանք հանրության կողմից: Այստեղ միայն մի դիտարկում. այդ ինչքա՞ն է երկիրը վարկաբեկելու իղձը մեծ, որ Փաշինյանը համարում է, թե մի քանի եկեղեցական կարող են անարգել Հայաստանից դուրս տանել Եկեղեցու գանձերն ու ունեցվածքը: Այսինքն, չկան ո՛չ ԱԱԾ, ո՛չ մաքսային մարմիններ, ո՛չ սահմանապահ ծառայություններ... Բայց սա առանձին խոսակցության թեմա է, որին դեռ կանդրադառնանք:

Երրորդ. Հայ առաքելական եկեղեցու դեմ իր արշավը Փաշինյանը փորձում էր և դեռ փորձելու է փաթեթավորել իբր «բարենորոգման» անվան տակ: Այդ նպատակով էր նաև, որ տարաբնույթ «գործիքակազմի» գործադրմամբ բացհայտվեցին և վարչապետի հետ սեղանի շուրջ նստեցվեցին 8-9 տիրադավ եպիսկոպոսներ, որոնք ստորագրեցին նրա «բարենորոգման թղթի» տակ: Բայց հատկանշական է, որ այդ ստորագրողներից և ոչ մեկը չհամարձակվեց մասնակցել եպիսկոպոսաց հավաքին: Ո՛չ մեկը: Ինչո՞ւ: Եթե իրենք այդքան վստահ են իրենց ստորագրության ու ստորագրած «թղթի» հարցում, ո՞րն էր խնդիրը, թող հանգիստ ելնեին, գնային, իրենց հոգևոր եղբայրների հետ քննարկեին հուզող հարցերը: Հենց դրա համար են նման հավաքները: Ավելին, եկեղեցական ու կանոնական հարցերը քննարկելու տեղը Եպիսկոպոսաց ժողովն է, այլ ոչ թե «վարչապետաց կառավարական ամառանոցը» կամ կառավարության շենքը:

Փաշինյանական «եպիսկոպոսների» կամ, ինչպես ժողովրդական բանահյուսությունն է կնքել, «քպիսկոպոսների» բացակայությունը թույլ է տալիս նկատել, որ նրանք առնվազն ասելիք չունեն, երես ու երեսատեղ չունեն՝ իրենց հոգևոր եղբայրներին ներկայանալու, իրենք ընդամենը Հայ առաքելական եկեղեցու դեմ աշխարհիկ ու անցողիկ իշխանության ձեռքում կույր գործիքի են վերածվել:

Չորրորդ. Եպիսկոպոսական հավաքը վերահաստատեց ու ընդգծեց Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասի, բարձրաստիճան հոգևորականների բացարձակ մեծամասնության միասնականությունն ու միակամությունը հիմնական հարցերում: Իսկ Փաշինյանն ու նրա «քպիսկոպոսները» փոքրամասնություն են: Ավելին, ընդունված հայտարարությունը սոսկ 25 հայ եպիսկոպոսի համատեղ տեսակետ չէ: Դա Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասի ճնշող մեծամասնության, կարելի է ասել՝ համայն քրիստոնյա հայության կամքի արտահայտությունն է, որը ոչ մի ԱԱԾ-ական չի կարող «խմբագրել», ոչ մի իշխանահաճո դատավոր չի կարող բանտարկել, ոչ մի հաճկատար քննիչ չի կարող դրա վրա «գործ կարել»:

Ու թեպետ մեր համացանցալուսավորյալ դարում շատերն արդեն, թերևս, հասցրել են ծանոթանալ Եպիսկոպոսաց հավաքի հայտարարությանը, կարծում ենք՝ մեկ-երկու շեշտադրում արժե լրացուցիչ ընդգծել:

Նախ՝ ՀԱԵ եպիսկոպոսները խորը մտահոգությամբ ու դատապարտությամբ արձանագրեցին. «Քրեական անհիմն հետապնդման պատճառով արգելափակվեց Հայոց Հովվապետի և մեր վեց եպիսկոպոս եղբայրների ելքը Հայաստանից և մասնակցությունը Եկեղեցու կյանքում կարևոր նշանակություն ունեցող այս պատկառելի հավաքին։ Արհեստականորեն ստեղծված այս խոչընդոտի պատճառով մենք հարկադրված էինք տեսակապի միջոցով ունկնդիր լինել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատգամին»:

Այսինքն, եպիսկոպոսները երևույթները հստակ կոչեցին իրենց անուններով:

Մեր Եկեղեցու եպիսկոպոսաց դասը միաժամանակ խորը մտահոգություն հայտնեց Եկեղեցի-պետություն հարաբերությունների անցանկալի ներկա կացության առնչությամբ և վտանգաշատ այս իրադրության մեջ կոչ արեց ՀՀ իշխանություններին (Փաշինյանին, էլի).

«ա) դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածանքները և հարգել Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը՝ Եկեղեցի-պետություն հարաբերությունները խարսխելով փոխադարձ հարգանքի, իրավասությունների հստակ տարանջատման և ազգային շահի առաջնահերթության վրա,

բ) վերջ դնել շինծու մեղադրանքներով ու զրպարտություններով եկեղեցականների ու ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ բռնաճնշումներին,

գ) ազատ արձակել կալանավորված չորս սրբազան մեր եղբայրներին, քահանային, ինչպես նաև Եկեղեցուն ի պաշտպանություն հանդես եկած հայորդիներին,

դ) գործել բացառաբար ՀՀ Սահմանադրությամբ, օրենսդրությամբ և միջազգային օրենքներով և հավատարիմ մնալ հռչակված ժողովրդավարական սկզբունքներին ՝ երաշխավորելով երկրում խղճի, կրոնի և դավանանքի ազատությունը՝ պառակտման փոխարեն ապահովելով հասարակական համերաշխություն,

ե) առկա խնդիրներն ու հակառակությունները փարատել երկխոսության ոգով, առանց նախապայմանների՝ զերծ մնալով անհեռանկար վերջնագրային խոսույթից»:

Կարելի է չկասկածել, իհարկե, որ Նիկոլ Փաշինյանը կշարունակի տարատեսակ վատություններ անել Հայ առաքելական եկեղեցու, բարձրաստիճան հայ հոգևորականների, Վեհափառի, նաև առանձին հայ-քրիստոնյաների նկատմամբ:

Բայց այն, որ թե՛ քաղաքական, թե՛, առավել ևս, բարոյական, թե՛ մարդկային ընկալման հարթություններում Նիկոլ Փաշինյանը տապալվել է, կարծում ենք, ակնհայտ է արդեն բոլորին: Ճիշտ է, դա կարող է ավելի սանձարձակ դարձնել նրա պատերազմը Եկեղեցու և հայության դեմ, բայց փաստը մնում է փաստ, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի արշավը ֆիասկո է ապրել:

Եվ Եպիսկոպոսաց հավաքը եղավ ՔՊ-ի ու նրա ղեկավարի այդ տապալումների փաստաթղթավորված արձանագրումը: Ու գուցե նոր տապալումների նախազդը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ալիեւի հրահանգները կատարող իշխանությունը անհաջող կերպով փորձում է ճնշել Հայաստանում փոփոխություններ բերող ուժին. Մարիաննա ՂահրամանյանԱյսօր Ռուբենը Վարդանյանը դարձավ 58 տարեկան. Ավետիք ՉալաբյանԴեպի Ռուսաստան ծաղկի արտահանման արգելքը կհանգեցնի հայ տնտեսվարողների սնանկացմանը․ Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Սպիտակում Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը»Ապագան պատկանում է ուժեղ ՀայաստանինՄիացիր փոփոխությանը՝ հանուն ուժեղ ՀայաստանիԻնչպես հաշվի առնել սփյուռքի ձայնը ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ԼՀԿ քարոզարշավը Սյունիքում«Ուժեղ Հայաստան» դաշինքն Ապարանում էԱմերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Հայաստանում ՄՓՄՁ ֆինանսավորումն ու կանաչ ներդրումներն ընդլայնելու նպատակովԻնչպե՞ս է Փաշինյանը ստում վիզաների հարցում Բաց խոսակցություն պետական համակարգի հետ. Հրաչյա Ռոստոմյան «Ուժեղ Հայաստան»-ը Ապարանում էԹույլ մի ՛ տուր՝ որոշեն քո փոխարեն․ Արթուր ԴանիելյանԳնա՛ ընտրության, որ քո կամքին չբռնանան. Գոհար ՄելոյանՓաշինյանի ու իր թիմի վատ դիվանագիտության արդյունքում մեր գյուղացու բերքի հիմնական գնորդը` ՌԴ-ն փակել է հայկական ծաղկի մուտքը երկիր. Նարեկ ԿարապետյանՃակատագրական հայտարարությունԳնա՜ ընտրության, մի թող, որ քո փոխարեն որոշի Փաշինյանը. Մարիաննա ՂահրամանյանԷդմոն Մարուքյանը վստահ է՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը լուծելի էՎստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Գագիկ ԾառուկյանՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավըԱրամ Վարդևանյանի ելույթը Ավան վարչական շրջանում. Տեսանյութ Մայիսի 28֊ին ո՞ւմ անկախության օրն ես շքերթ անում. Արշակ ԿարապետյանԽորհրդարան անցնելուց հետո, եթե նախագահը հրաժարական չտա՝ իմպիչմենտի ենք ենթարկելու նրան. Էդմոն ՄարուքյանԵվրադիտորդները կրկին սվաղում են Փաշինյանի հանցանքները Այս իշխանությունը 8 տարի կռվում է մեր եկեղեցու դեմ, Ուժեղ Հայաստանում դա չի լինելու․ Ավետիք Չալաբյան Քամին և արևը պատմության մեջ առաջին անգամ շրջանցել են գազին Օրերս կայացավ ԶՊՄԿ-ի և «Լիդիան Արմենիա»-ի սիրողական ֆուտբոլային թիմերի ընկերական հանդիպումըԵրբ ես ասում եմ, որ Ռուսաստանի քաղաքական ուժերի և բոլոր ազդեցիկ շրջանակների հետ պետք է ունենալ հարգալից աշխատանքային հարաբերություններ ինձ պիտակավորում են որպես ռուսամետի. Գագիկ ԾառուկյանՓաշինյանը կարող է շարունակել թմբուկ նվագել, մինչ Սամվել Կարապետյանը բերելու է փոփոխությունը. Ուժեղ Հայաստան Գույքահարկը իջեցնող քաղաքական ուժը կհաղթի Երևանում. Հրայր ԿամենդատյանՄեր ժողովուրդը հոգնել է անորոշությունից, վախի և ճնշումների մթնոլորտից. Հայաստանը արժանի է անվտանգ և կայուն ապագայի. Գագիկ Ծառուկյան«Եթե չմասնակցեինք, նորից ժողովրդին տանելու էին թրքացման»․ Սամվել Կարապետյանի կոշտ հայտարարությունները կոտայքցիների հետ հանդիպմանը Ընտրություններին ընդառաջ՝ կառավարության վերջին նիստը, մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ. Ուժեղ ՀայաստանԿամ դու կգնաս ընտրությունների կամ 300 000 ադրբեջանցի կգա Հայաստան. Արմեն Մանվելյան2018-ին ձեռ էին առնում նրանց, ովքեր ասում էին, թե իրենք եկել են՝ Արցախը հանձնելու համար. Մենուա ՍողոմոնյանԱնվարան գնացեք ընտրության. ձեզանից է կախված, կունենա՞ք պետություն, թե՞ ոչ. Արտակ Զաքարյան Մոսկվայի տնտեսական ազդակները․ ինչի՞ առաջ է կանգնում Հայաստանը 300000 ազերի չի վերաբնակեցվելու Հայաստանում. Հրայր ԿամենդատյանԸնտրություններին մասնակցելով եկեք անցյալում թողնենք` պառակտումը․ գալիս է միասնականության դարաշրջանը․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն փակում է Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը. Նարեկ ԿարապետյանՄեզ մեկ Սաֆարովից չկարողացան պաշտպանել, իսկ 300.000 ադրբեջանցուց ինչպե՞ս են պաշտպանելու․ «Ուժեղ Հայաստան»Լարսում կանգնած է ոչ թե բեռնատարը, այլ Հայաստանի տնտեսությունը. արտահանողները մնացել են մենակ. Էդմոն ՄարուքյանԼՀԿ քարոզարշավը Սյունիքում«Նարեկ»-ը՝ որպես օրհնություն. Նարեկ ԿարապետյանՈւժեղ Հայաստան դաշինքը Ավան վարչական շրջանում էՄենք փոփոխություն կբերենք մեր երեխաների ապագայի համար․ «Ուժեղ Հայաստան»Սամվել Կարապետյանի հյուրերից մեկը նրան դիմեց Պարոն Վարչապետ-ով
Ամենադիտված