Հայերեն


«Ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն մի քանի խոշոր գաղափարական դաշինքների մեջ և պարտության մատնեն գործող վարչախմբին». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս «Փաստը» տեղեկացրել էր, որ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը հայտ է ներկայացրել՝ մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ Տեղի ունեցած համագումարի ընթացքում հայտարարվել էր, որ միավորումը ստեղծել է իր քաղաքական թևը՝ «Հայկական քվե» կուսակցությունը։ Երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարվեց՝ միավորումը քաղաքական դաշտ է գալիս ժողովրդին, ընտրողներին արմատական, իրական հայակենտրոն այլընտրանք առաջարկելու համար։

Կուսակցության վարչության անդամները ներկայացրեցին իրենց քաղաքական ուժի հիմնական անելիքները։ Մասնավորապես՝ Արցախի վերահայացումը լինելու է քաղաքական ուժի առանցքային տարրերից մեկը։ Ընդգծվեց՝ Արցախը վերադարձնելը լինելու է բազմափուլ գործողություն, որն իրականացնելու համար պետք է ամրապնդել մեր իրավական թեզերը և Արցախի նկատմամբ մեր իրավունքները, ուժային հիմնական կենտրոններում վերակենդանացնել արցախյան օրակարգը, միջազգային տարբեր դատական ատյաններում հայցերի միջոցով Ադրբեջանի համար անելանելի իրավիճակ ստեղծել։

Կուսակցության համար առաջնային խնդիրն է պետության ուժի շարունակական բազմապատկումը, առանց որի անհնար է Հայաստանի գոյությունը։ Իսկ դրա համար պետք է հետևողականորեն զարգացնել բանակը, դրա կազմում ստեղծել ռազմավարական զսպման նոր կարողություններ, դառնալ տեխնիկապես զարգացած և մարտունակ բանակ մեր տարածաշրջանում։ Զուգահեռաբար առաջանցիկ տեմպերով պետք է զարգացնել ռազմարդյունաբերությունը։ Ամուր բանակի թիկունքին պետք է լինի առողջ, արագ զարգացող տնտեսական համակարգը։ Գյուղատնտեսություն, արդյունաբերություն, գիտություն, էներգետիկ անկախություն, տարածքային համաչափ զարգացում, սրանք այն ոլորտներից են, որոնք լինելու են «Հայկական քվեի» ուշադրության կենտրոնում։

Քաղաքական ուժը կարևորում է հանրային համերաշխությունը։ Ընդգծվեց՝ տնտեսությունը զարգացնելու համար պետք է հենվել հասարակության աջակցության և համերաշխության վրա։ Նույն համատեքստում անվերապահ երաշխավորելու են Եկեղեցու և բոլոր կրոնական կառույցների անկախությունը պետությունից, հավատացյալների իրավունքները, թույլ չի տրվելու, որպեսզի պետությունը խառնվի Եկեղեցու գործերին։

«Հայկական քվեի» ուշադրության կենտրոնում են լինելու գիտությունն ու կրթությունը։ Հինգ տարվա ընթացքում կեռապատկվեն գիտությանը տրվող պետական հատկացումները։ Պետության համար կարևոր նշանակություն ունեցող մասնագիտությունների գծով ուսումնական հաստատություններում կավելանան անվճար տեղերը։ 5000 պետպատվեր ամեն տարի և հնարավոր կլինի ժամանակի ընթացքում պետական բուհերում անվճար դարձնել կրթությունը։ Գյուղական համայնքներում դպրոցները կմիավորվեն բացառիկ դեպքերում, իսկ հանրակրթությունն էլ կդառնա 11-ամյա և աշակերտները կազատվեն կրկնուսույցների մոտ հաճախելու անհրաժեշտությունից։ Առաջիկա երկու տարում թոշակները կբարձրանան 50 տոկոսով, զուգահեռ ամեն տարի տեղի կունենա թոշակների ինդեքսավորման գործընթաց։ Կարգ ու կանոն կգործի քաղաքաշինության ոլորտում, յուրաքանչյուր թաղամասում կլինեն այգիներ, սպորտային հրապարակներ, զրուցարաններ։

«Հայկական քվեն» հանձնառու է այլ ուժերի հետ ձևավորել նախընտրական դաշինք, միասին գնալ ընտրությունների, որպեսզի ոչ միայն կարողանա իշխանափոխություն իրականացնել, այլ ձևավորել նոր ազգային իշխանություն, որը երկիրը դուրս կբերի ճգնաժամից։ Միևնույն ժամանակ նրանք բացառում են գործող վարչախմբի, նրա արբանյակների և նախորդ իշխանությունները ներկայացնող քաղաքական ուժերի հետ դաշինքը։

Հարց է հնչում ձայների փոշիացման հետ կապված մտահոգությունների մասին։ «ՀայաՔվե» շարժման համակարգող Ավետիք Չալաբյանը նշում է, որ ցանկանում են հասնել ընդդիմադիր դաշտի միավորման, որպեսզի խուսափեն ձայների փոշիացումից։ Քաղաքական ուժը գտնում է, որ չի կարելի թույլ տալ, որ 2021 թվականին տեղի ունեցածը կրկնվի, երբ քաղաքացիների 20 տոկոս ձայները ընտրական օրենսդրության առանձնահատկությունների և բազմաթիվ ուժերի մասնակցության պատճառով ոչ միայն փոշիացվեցին, այլ դրանց երկու երրորդը անցավ գործող վարչախմբին, և նրանք անցած հինգ տարվա ընթացքում բացարձակ իշխանազավթում իրականացրեցին։ Ուստի, ընդդիմադիր ուժերը պետք է միավորվեն մի քանի խոշոր գաղափարական դաշինքների մեջ և պարտության մատնեն գործող վարչախմբին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ Մելոյան
Ամենադիտված