Հայերեն


Թափորի փոխարեն՝ պառադ, ռեքվիեմի փոխարեն՝ տրնգի

Հասարակություն

Սեպտեմբերի 3-ը Հայաստանի պետական տոնացույցում որևէ գույնով նշված չէ։ Նշված չէ ո՛չ կարմիրով, որը սեպտեմբերի 3-ի պատճառ դարձած երկրի ղեկավարության գաղափարական հայրերի ու հոգեբանական շեղվածությունն արտահայտող գույնն է, ո՛չ էլ սևով, որը կարող էր ու պետք է նշված լիներ պետական տոնացույցում՝ արտահայտելու սեպտեմբերի 3-ի նշանակությունը Հայաստանի համար։

Բայց քանի որ տոնացույցը պետական է այնքանով, որքանով Հայաստանի մյուս պետական սուբստանցիաները, այսինքն՝ պետական չէ ընդհանրապես ու այլևս, սեպտեմբերի 3-ը որևէ գույնով նշված չէ։ Ոչ թե՝ որովհետև սեպտեմբերի 3-ը կարմիրով նշելու արտաքին պարտադրանք չի եղել ու սևով իրականությունն արձանագրելու ներքին առաքինությունը չի բավականացրել, այլ՝ որովհետև սեպտեմբերի 3-ն իրականացրածներին՝ որպես թեյավճար, թույլ են տվել նույն տոնացույցում պահպանել սեպտեմբերի 21-ը։ Կարմիրո՛վ։ Թույլ են տվել ոչ միայն՝ պահպանել, այլև՝ նշել ինստիտուցիոնալ այդ մազոխիզմի ողբերգականությունը խլացնող առանձնակի տոնականությամբ ու հանդիսավորությամբ՝ առավոտվա պարադով ու գիշերվա սալյուտով անգամ։

Հայաստանի անկախության հռչակման 25-ամյակն այս տարի նշվելու է աննախադեպ ու գլխապտույտ առաջացնող ճոխությամբ։ Որպեսզի հանկարծ մարդիկ գլխի չընկնեն, որ հոգեհացի կամ հուշ երեկոյի փոխարեն, որին պետք է մասնակցեին, եթե իրերը կոչվեին իրենց անուններով ու երևույթները գնահատվեին իրենց իմաստներով, մասնակցում են տոնախմբության, որն իր էժանությամբ անգամ խրախճանք չէ ժանտախտի ժամին, այլ սովորական թամաշա։ Իսկ ավելի ճիշտ՝ ստրկահացի զանգվածային ակցիա։ Առանց հացի՝ բնականաբար։ Որովհետև սեպտեմբերի 21-ը ոգեղենություն ունեցող օր է, իսկ այդ օրը հատկապես ու առավել ևս՝ արքունիների բանկետներն օրհնող պալատական տերտերները հիշեցնում են, որ կյանքը ոչ միայն հացիվ է։

Սեպտեմբերի 3-ը, ի տարբերություն սեպտեմբերի 21-ի, որևէ կերպ չի նշվում ու չի հիշատակվում ու չի շնորհավորվում ու, առավելևս՝ չի ցավակցվում։ Որովհետև սեպտեմբերի 3-ի արդյունքն ամենօրյա կյանքն է ու դեռևս անհասկանալի այն գոյացության կերպը, որն ինքնասփոփանքով անվանում ենք պետություն։

Սեպտեմբերի 3-ը չի նշվում, որովհետև մարդկության պատմությունը կարծես թե չունի նախադեպեր, երբ հանրայնորեն նշում են անկախության ու պետության կորուստը։ Չի նշվում, որովհետև սեպտեմբերի 3-ը մեր կյանքի բովանդակությունն է, սեպտեմբերի 21-ը՝ դեռևս մնացած ձևը։

Իսկ մենք անբովանդակ ձևերի առանձնակի սիրահար ենք ու հասկանալիորեն նշելու ենք Անկախության 25-րդ «տարեդարձը»։ Ու քանի որ այդ օրը տոնական է լինելու, իսկ տոնական օրերին անգամ ակնհայտ իրողությունների մասին խոսելը համարվում է բայղուշություն, սեպտեմբերի 21-ին պատեհ չի լինելու ու ավելի նվաստացնող է լինելու խոսել այն ամենի ու այն ամենքի մասին, որոնց պատճառով Անկախության տոնը վերածվել է անհիշելի ժամանակներում կորած ազգականի ծննդյան արարողության, ում մահվան մասին գիտենք, բայց չենք խոստովանում։

Սեպտեմբերի 3-ը հենց այդ ամենի մասին խոսելու օրն է, որն իրականում այդ ամենի մասին լռելու օր է։ Որովհետև սեպտեմբերի 3-ը մեզ տեղափոխել է այնտեղ, որտեղ խոսքը ոչ մի արժեք չունի ու ոչինչ չի փոխում։

Պետք է լռել այդ ամենի մասին ու փակել ականջները՝ չսելու համար այն ռաբիս երգերը, որ անկախության մասին հնչելու են մի քանի օր հետո։ Պետք է լռել այդ ամենի մասին ու փակել աչքերը՝ չտեսնելու համար այն պլպլան պաստառները, որ անկախության մասին կախվելու են մի քանի օր հետո։ Պետք լռել այդ ամենի մասին ու անջատել ուղեղը՝ չընկալելու համար այն շնորհավորանքները, որ անկախության մասին հղվելու են մի քանի օր հետո։

Ահագին խելոք մարդկանցից մեկն ասում էր, որ ամենամեծ ստրկությունն ազատություն չունեցողների՝ իրենց ազատ համարելու ինքնախաբեությունն է։ Այդ մարդու անունը հայերի մեծամասնությունն ասոցիացնում է պաշտոնյա դառնալու համար անհրաժեշտ ամենակարևոր հատկության հետ։ Այդ մարդու համարյա հայրենակիցներից մեկն էլ գրում էր ստեղծագործությունը, որը պետք է հնչեր սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության հիշատակի առթիվ, բայց չի հնչելու։ Որովհետև այդ մյուսի անունն էլ հայերի մեծամասնության համար փայլուն թղթով շոկոլադ է կամ Նալբանդյան փողոցի վրա գտնվող կարաոկե ակումբ։

Այսօր սեպտեմբերի 3-ն է։ Ինչպես 3 տարի առաջ հենց այս նույն օրը։

Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՀայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»
Ամենադիտված