Հայերեն


Ովքեր են լինելու մեր հավաքականի մեկնարկային կազմում․ ֆուտբոլային պատերազմ

Սպորտ

Առաջին / Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վաղն իր պատմության կարևորագույն հանդիպումներից մեկը կանցկացնի՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Պոդգորիցայում մրցելով Մոնտենեգրոյի ազգային թիմի հետ: Հաղթանակի դեպքում մեր հավաքականը կունենա 9 միավոր և լուրջ հայտ կներկայացնի ենթախմբում երկրորդ հորիզոնականը գրավելու:

Այս պահին ընտրական խմբում 5-րդ տուրից հետո առաջատարը Լեհաստանն է, որն ունի 13 միավոր: Երկրորդ և երրորդ հորիզոնականները 7-ական միավորով կիսում են Դանիան և Մոնտենեգրոն, իսկ Հայաստանն ու Ռումինիան 6-ական միավորով կիսում են 4-րդ և 5-րդ հորիզոնականները: Մրցաշարային աղյուսակը եզրափակող Ղազախստանն ունի 2 միավոր: Իրավիճակն այնպիսին է, որ 6-րդ տուրում պարտություն կրելու դեպքում Հայաստանի հավաքականը կհայտնվի ծանր իրավիճակում: Նշենք, որ հաղթանակն իրատեսական է, մենք արդեն հաղթել ենք Մոնտենեգրոյի հավաքականին:

Փորձենք հասկանալ մեկնարկային ինչպիսի կազմով մեր հավաքականը կներկայանա ֆուտբոլային պատերազմին: «Առաջին լրատվական»-ի վարկածով՝ դարպասում կլինի Արսեն Բեգլարյանը, իսկ պաշտպանության կենտրոնում՝ Տարոն Ոսկանյանն ու Գաել Անդոնյանը: Պաշտպանության աջ եզրում կխաղա Հրայր Մկոյանը, իսկ ձախից՝ Արտակ Եդիգարյանը: Հենակետայինի դիրքում հանդես կգա երևանյան խաղում Մոնտենեգրոյի դարպասն առաջին գնդակն ուղարկած Արտակ Գրիգորյանը, իսկ կիսապաշտպանության կենտրոնում՝ Հենրիխ Մխիթարյանը: Ենթահարձակվողի դիրքում Արթուր Պետրոսյանը կօգտագործի Մարկոս Պիզելիին, իսկ որպես նոմինալ հարձակվող կխաղա Ռուսլան Կորյանը: Առջևի գծում աջ եզրից հանդես կգա Կամո Հովհաննիսյանը, իսկ ձախից՝ Տիգրան Բարսեղյանը:

Կարծում ենք՝ Մոնտենեգրոյի դեմ Հայաստանի ազգային հավաքականի կազմում կտեսնենք նաև Էդգար Մանուչարյանին և Արաս Օզբիլիսին: Հունիսի 5-ին Երևանում կայացած Սենտ Քիթս և Նևիսի հետ ընկերական հանդիպումից հետո Արթուր Պետրոսյանը մասնավորապես հայտարարել էր, որ Օզբիլիսը ֆունկցիոնալ առումով այնքան էլ լավ վիճակում չէ և պատրաստ չէ 90 րոպե խաղալ: Ակնհայտ է, որ որակական առումով Մանուչարյանը և Օզբիլիսը գերազանցում են Բարսեղյանին և Հովհաննիսյանին: Մեր հավաքականի գլխավոր մարզիչը, սակայն, բազմիցս է նշել է, որ մեկնարկային կազմի ընտրության հարցում նախապատվությունը տալիս է այն խաղացողներին, ովքեր տվյալ պահին լավ մարզավիճակում են:

Երկրորդ կեսում հնարավոր է խաղադաշտում տեսնենք նաև հարձակվող Արթուր Սարկիսովին: Ռուսլան Կորյանը որոշ դրվագներում լավ տպավորություն է թողնում, բայց կարծում ենք՝ նա դեռևս չի գտել իր խաղը Հայաստանի ազգային հավաքականում: Սարկիսովը, շնորհիվ բարձր արագության, մշտապես լարվածություն է ստեղծում մրցակցի պաշտպանության օղակում:

Առաջիկա մրցավեճում բնականաբար շատ բան է կախված հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանից: Վերջինս փորձելու է դաշտի կենտրոնական մասում գրոհները զարգացնելու ժամանակ համագործակցել Մարկոս Պիզելիի հետ: Վերջինս ևս խաղային պրակտիկայի խնդիր ունի, սակայն կարծում ենք՝ Արթուր Պետրոսյանը նրան հիմնական կազմում դաշտ դուրս կբերի, որպեսզի աշխատի Մխիթարյան-Մարկոս խաղային դուետը կիսապաշտպանությունում:

Այս մրցավեճում մեծ է լինելու նաև հենակետային կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի դերը: Եթե նրան հաջողվի վերահսկել իրավիճակը խաղային այս դիրքում, ապա Մխիթարյանը հնարավորություն կունենա առաջ շարժվելու: Մեր հավաքականի պաշտպանության գիծը իդեալական չես համարի՝ մանավանդ, որ բացակայում է Վարազդատ Հարոյանը: Ամեն դեպքում Եդիգարյան-Անդոնյան-Ոսկանյան-Մկոյան խաղային օղակը այսօրվա դրությամբ, կարծում ենք, ամենաօպտիմալ լուծումն է: Այս ֆուտբոլիստները կարծես թե պրակտիկայի պակաս չունեն և լավ մարզավիճակում են: Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահին, ապա այս դիրքում տիրող պատկերը թողնում ենք առանց մեկնաբանության:

Ալիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
Ամենադիտված