Հայերեն


Ինչո՞ւ են իշխանությունները թուլացնում պետականության իմունիտետը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակի ընթացքում Հայաստանի ներքաղաքական և հասարակական դաշտում ձևավորվել է պառակտման լրջագույն գործընթաց, որը այլևս չի կարող ընկալվել որպես պատահական կամ իրավիճակային զարգացում. այն դարձել է կայուն միտում, որն աստիճանաբար ներթափանցել է հանրային կյանքի գրեթե բոլոր շերտերը՝ խաթարելով համախմբման, փոխվստահության և պետական միասնականության հիմքերը։

Սկզբնական փուլում այդ պառակտումը դրսևորվեց քաղաքական հարթությունում՝ «ներկաների» և «նախկինների» հակադրությամբ, որը ներկայացվում էր որպես բարոյական ու քաղաքական սահմանագիծ, սակայն իրականում վերածվեց նախկինում գրանցված արդյունքների ժխտման և դրա վրա հիմնված ժխտողական քաղաքականության լեգիտիմացման գործիքի։ Այդ բաժանումը քաղաքական պայքարը տեղափոխեց ոչ թե ծրագրերի ու գաղափարների մրցակցության դաշտ, այլ պիտակավորման հարթություն, որտեղ հակառակ ճամբարը ներկայացվում էր ոչ թե որպես այլընտրանքային քաղաքական ուժ, այլ որպես անցյալի մարմնավորում, որը պետք է բացառվի հանրային գործընթացներից։

Քաղաքական այս հակադրությունը երկար չմնաց քաղաքական դաշտի սահմանափակ հարթությունում և աստիճանաբար արտահոսեց հանրային դաշտ՝ ընդգրկելով «սևերի ու սպիտակների» բաժանման երկատումը։ Այդ փուլում պառակտումն արդեն կրեց սոցիալական և հոգեբանական բնույթ, երբ քաղաքացիները սկսեցին միմյանց ընկալել ոչ թե որպես նույն պետության համահավասար անդամներ, այլ որպես հակադիր ճամբարների ներկայացուցիչներ, այսպես կոչված՝ «ճիշտ»՝ «սպիտակ», և «սխալ»՝ «սև» կողմերի։ Այսպիսի երկփեղկման գործընթացը խորապես թունավորեց հանրային խոսույթը, քանի որ ցանկացած քննադատություն կամ այլ կարծիք ավտոմատ կերպով ընկալվում էր ոչ թե որպես մտահոգություն կամ այլընտրանքային մոտեցում, այլ որպես թշնամական դիրքորոշում։ Արդյունքում հանրային քննարկումը կորցրեց իր կառուցողական բնույթը, իսկ համաձայնության հասնելու հնարավորությունները կտրուկ նվազեցին։

Ժամանակի ընթացքում պառակտման հաջորդ փուլը դարձավ «հինգերորդ շարասյան» և, այսպես կոչված, «հայրենասերների» բաժանումը, որն արդեն դուրս եկավ ներքաղաքական պայքարի շրջանակներից ու տեղափոխվեց ազգային անվտանգության և «հայրենասիրության» դաշտ։ Այս փուլում պառակտումը ստացավ առավել վտանգավոր բնույթ, քանի որ այլ կարծիք ունեցողները սկսեցին ներկայացվել ոչ պարզապես որպես քաղաքական հակառակորդներ, այլ որպես արտաքին ուժերի սպասարկողներ կամ պետականության համար սպառնալիք ներկայացնող սուբյեկտներ։ Դա հանրային դիսկուրսում ներմուծեց կասկածի և անվստահության մթնոլորտ, որտեղ ցանկացած քննադատական խոսք կարող էր ընկալվել որպես դավաճանություն, իսկ բանավեճը՝ որպես անվտանգության ռիսկ։ Այսպիսի պայմաններում հասարակությունը աստիճանաբար զրկվեց ինքնաքննադատության և առողջ բանավեճի ունակությունից, ինչը ցանկացած պետության համար կենսական նշանակություն ունեցող գործոն է։

Պառակտման գործընթացի առավել մտահոգիչ դրսևորումը դարձավ դրա ներթափանցումը եկեղեցական դաշտ։ Հայ առաքելական եկեղեցին պատմականորեն եղել է ոչ միայն հոգևոր հաստատություն, այլ նաև ազգային ինքնության, համախմբման և շարունակականության առանցքային սյուներից մեկը։ Երբ եկեղեցականների մի մասը սկսում է ներգրավվել իշխանության օրակարգի սպասարկման մեջ՝ ի հակադրություն Եկեղեցու ներսում գործող սկզբունքների ու առկա կարգավորումների, ապա դրա արդյունքում Եկեղեցին՝ որպես կառույց, երկատվում է։ Եկեղեցու շուրջ ձևավորվող պառակտումը հատկապես վտանգավոր է այն պատճառով, որ այն խարխլում է այն հարթակը, որը նույնիսկ ամենածանր պատմական փուլերում կարողացել է պահպանել ազգային միասնականության նվազագույն հիմքը։

Այս ամբողջ գործընթացի համատեքստում աստիճանաբար ի չիք է դառնում հանրության համախմբման ցանկացած դրսևորում։ Երբ հասարակությունը մշտապես բաժանվում է «ճիշտերի» և «սխալների», «մերոնքականների» և «օտարների», «հայրենասերների» և «դավաճանների», ապա համախմբումը դառնում է ոչ թե ընդհանուր նպատակ, այլ կասկածելի և երբեմն նույնիսկ վտանգավոր գաղափար։ Այս պայմաններում հանրային համերաշխության ցանկացած փորձ հեշտությամբ արժեզրկվում է կամ ներկայացվում է որպես քողարկված քաղաքական մանևր, ինչի արդյունքում հասարակությունը մնում է մշտապես բևեռացված և ներքին լարվածության մեջ։

Պատահական չէ այն զգացողությունը, որ եթե արտաքին թշնամին նպատակադրված փորձեր հայ հասարակության մեջ սերմանել այն աստիճանի պառակտում, ինչին այսօր ականատես ենք լինում, դժվար թե հասներ նման խորքային արդյունքի։ Ներքին պառակտումը, հատկապես երբ այն խրախուսվում կամ «նորմալացվում» է իշխանության խոսույթում, իշխանության կողմից (իսկ մեզ մոտ հենց այդպես է), շատ ավելի արդյունավետ է պետականության թուլացման գործում, քան ցանկացած արտաքին ճնշում։ Այն քայքայում է հասարակության դիմադրողականությունը, նվազեցնում վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ և խաթարում համատեղ գործողությունների կարողությունը՝ հատկապես ճգնաժամային իրավիճակներում։

Այս իրավիճակը ծանր հարված է հասցնում Հայաստանի պետականության իմունիտետին։ Պետությունը, որի հասարակությունը խորապես պառակտված է, դառնում է խոցելի թե՛ արտաքին ազդեցությունների, թե՛ ներքին ցնցումների նկատմամբ։ Երբ քաղաքացիները միմյանց չեն վստահում, երբ ազգային ինստիտուտները վտանգի տակ են, իսկ հանրային խոսույթը լցվում է փոխադարձ մեղադրանքներով, պետական համակարգը կորցնում է իր կայունությունը և երկարաժամկետ զարգացման հնարավորությունները։

Պառակտված հասարակությունը դժվարությամբ է ձևավորում միասնական օրակարգ, իսկ առանց այդ օրակարգի պետությունը մնում է արձագանքող, ոչ թե նախաձեռնող դերակատար իր սեփական ճակատագրի հարցերում։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ Կարապետյան
Ամենադիտված