Հայերեն


Ի՞նչ է ակնարկում Ռուսաստանի ԱԳՆ-ն

Քաղաքականություն

Առաջին / ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են Հայաստան այցի ընթացքում հստակեցնել իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում, ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան: Ինչպես հայտնի է, համանախագահները Հայաստան այցելելու են հունիսի 10-ին: Նրանք լինելու են նաև Արցախում, իսկ մի քանի օր անց այցելելու են նաև Բաքու: Զախարովան հայտարարել է, որ քննարկելու են կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: Իսկ ի՞նչն են հստակեցնելու համանախագահները Հայաստան այցի ընթացքում, ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի ի՞նչ հստակեցման մասին է խոսքը, ի՞նչը հստակ չէ: Այդ հարցերն առաջանում են Զախարովայի հայտարարությունից հետո:

 

Միևնույն ժամանակ, Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն այսօր հայտարարել է հայաստանցի լրագրողների հետ ճեպազրույցում, որ Հայաստանը համանախագահների այցից մեկ ակնկալիք ունի՝ որ սահմանին դադարեն Ադրբեջանի կրակոցներն ու սադրանքները: Հայաստանի արտգործնախարարի տեղակալը նշել է, որ միայն դրանից հետո է հնարավոր խոսել բանակցային գործընթացի մասին: Նույն բանի՞ մասին են խոսում Հայաստանի արտգործնախարարն ու ՌԴ ԱԳՆ խոսնակը, թե՞ Երևանից ակնկալվում են դիրքորոշման որոշակի հստակեցումներ որևէ պլանի վերաբերյալ, սակայն Երևանը պնդում է, որ հստակեցում կլինի միայն այն դեպքում, երբ հստակ լինի սահմանին չկրակելը, կամ այլ կերպ ասած՝ հրադադարի պահպանման մեխանիզմը: Համանախագահների այցը տեղի է ունենում նրանց վերջին հայտարարության ֆոնին, որտեղ առաջին անգամ հասցեական նշվել էր, որ հրադադարը խախտել է Ադրբեջանը: Ընդ որում, դա հայտարարեցին թե համանախագահները, թե նաև ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան՝ առանձին: Դրանից հետո պաշտոնական Երևանը խոսեց այն մասին, որ ժամանակն է անցնել նաև Ադրբեջանին պատասխանատվություն պարտադրելուն՝ հրադադարի խախտումների համար: Արդյո՞ք Երևանում «հստակեցվելու» է արդեն այդ հարցը: Միաժամանակ պետք է նկատի առնել, որ համանախագահների հերթական տարածաշրջանային այցը տեղի է ունենում Ադրբեջանում ներքին իրավիճակի բավական հակասական պատկերի ֆոնին:

 

Տեղեկություններ և կարծիքներ են հնչում, որ Ադրբեջանում իրականում եղել է ռազմական հեղաշրջման փորձ, որը տապալվել է, բայց ներկայացվել իբրև հայկական լրտեսական գործունեության բացահայտում: Այնուամենայնիվ, հօգուտ հեղաշրջման փորձի է խոսում և այն, որ Ադրբեջանում գործնականում պայթել կամ պայթյունի շեմին է կանգնել երկրի խոշորագույն բանկը, որ տնօրինում է Ադրբեջանի բանկային ակտիվների 40 տոկոսը: Իսկ քանի որ Ադրբեջանը խանություն է, որտեղ բիզնես և իշխանություն հասկացությունները ոչ թե սերտաճած են, այլ պարզապես նույն բանն են ամբողջությամբ, ապա ակնհայտ է դառնում, որ բանկի տեսքով գործնականում պայթել է հենց Ադրբեջանի իշխանությունը: Անկասկած է, որ դա չի կարող չանդրադառնալ Արցախի խնդրի վրա, բերելով իրավիճակի վրա ներգործության նոր դետալներ կամ ռիսկեր: Չի բացառվում, որ համանախագահները Երևանի հետ հստակեցնելու են այդ իրավիճակը, հասկանալու համար, թե պատրա՞ստ է արդյոք Հայաստանն այդ ռիսկերին: Ռիսկեր, որոնք գուցե արտացոլվել են նաև համանախագահների այցի բառացիորեն շեմին հրապարակված ՄՃԽ զեկույցի տեսքով, որում պատերազմի վերսկսման վտանգը համարվել է բավականին մեծ:

 

Համանախագահներին գուցե հարկավոր է հասկանալ, թե որքանով է Հայաստանը պատրաստ պատերազմի, որովհետև պատերազմի զսպումն ու կանխարգելումը մեծապես պայմանավորված է հենց Հայաստանի պատրաստ լինելով: Այդ ամենով հանդերձ, մեկ այլ մտահոգության արժանի հանգամանք է այն, որ Զախարովան խոսում է ակտուալ հարցերի քննարկումից, նկատի ունենալով ապրիլի վերջին արտգործնախարարների մոսկովյան եռակողմ հանդիպումը: Այդ հանդիպումից հետո Բաքուն հայտարարում էր, թե տեսնում է տարածքներ խաղաղության դիմաց բանաձևի իրականացման հեռանկար: Երևանը պատասխանել է, թե Մոսկվայում չի եղել այդպիսի բանաձևի որևէ քննարկում: Ինչ է եղել Մոսկվայում և դրա հետ կապված ինչ ակտուալ հարցեր կարող են համանախագահները քննարկել Մոսկվայում, պարզ չէ, քանի որ մոսկովյան բանակցության իրական օրակարգը չի հրապարակված, ինչպես գործնականում բոլոր բանակցային հանդիպումների: Սակայն հանդիպման հիշատակումը մտահոգիչ է այն առումով, որ Ռուսաստանի հովանու ներքո եռակողմ բոլոր նախաձեռնություններում Հայաստանն ըստ էության միշտ եղել է Ռուսաստանի և Ադրբեջանի դեմ մենակ: Թեև, հարկ է իհարկե հիշել նաև, որ Մոսկվայի հանդիպմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս՝ ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները որոշակի պահից միացան կողմերին, նրանց, և գուցե առաջին հերթին Հայաստանին չթողնելով Ռուսաստանի և Ադրբեջանի հետ մենակ:

Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnր
Ամենադիտված