Հայերեն


«Ես դրանց սաղի պատասխանն էլ ընդհանուր կտամ»

Հասարակություն

Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը մամուլում անդրադարձել էր Էջմիածնում սպասվող ՏԻՄ ընտրություններին եւ հայտարարել, թե իր ազգական գեներալ Մանվել Գրիգորյանը քաղաքին վերաբերվում է որպես իր հոր սեփականություն եւ քաղաքը կառավարում է ըստ քմահաճույքի: Նաեւ, որ Արցախյան պատերազմին մասնակցել է ինքը՝ Զարզանդ Գրիգորյանը, սակայն պտուղները քաղել է Մանվելը: «Մենք կռվել ենք, Մանվելը միլիոնատեր, զորավար ու դեպուտատ է դարձել»,-araratnews.am-ին ասել էր Զ. Գրիգորյանը: Նրա այս հայտարարությունից հետո գեներալի եւ նրա մերձավոր շրջապատի ներկայացուցիչների կողմից պատասխան «կրակոց» արձակվեց: Մասնավորապես՝ ԵԿՄ որոշ անդամներ անարգանքի սյունին գամեցին Արշալույսի գյուղապետին՝ նրան պիտակավորելով ու անվանելով «անաղուհաց քրդի շուն»: Իսկ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) «սրիկայություն» որակեց Զ. Գրիգորյանի հայտարարությունը եւ նրան անվանեց «աբիժնիկ»:
«Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր հասցեին հնչած արտահայտություններին եւ պատրաստվո՞ւմ եք արդյոք պատասխանել դրանց»՝ հարցրինք Արշալույսի գյուղապետին: «Տեղյակ եմ, որ նման բաներ են ասել, որ ես անաղուհաց քրդի շուն եմ… Ես դրանց սաղին իմ ասելիքն արդեն ասել եմ: Սպասում եմ տենամ՝ է՞լ ինչեր են իմ մասին ասելու, գրելու, ու մի քանի օրվա մեջ ընդհանուր սաղի պատասխանն էլ կտամ, պրոբլեմ չկա»,-ասաց նա: Լուրեր կան, թե իբր Մանվել Գրիգորյանը բանագնացների միջոցով հաղորդել է իր ազգականին՝ իրեն «ռամկեքի մեջ պահել», ավելորդ չսրել արդեն տեւական ժամանակ սրված հարաբերություններն ու չխառնվել Էջմիածնի ընտրություններին: «Տո չէ-հա՜, այ ցավդ տանեմ, տենց բան չկա… ո՞վ կարա իմ մոտ գա՝ նման բան ասի: Էլի կրկնում եմ՝ մի քանի օրվա մեջ էդ սաղ հարցերի պատասխանները ես կտամ»,-կրկին հայտարարեց Գրիգորյանը: Նա նաեւ, որպես մեր բազմաբովանդակ զրույցի ֆինիշ, հայտարարեց. «Էն էլ ասեմ, որ ես Ղարաբաղում եղել եմ, կռվել եմ, վիրավորվել եմ: Աստված չանի, եթե էլի պետք ըլնի, էլի կեթանք, էլի կկռվենք, մենք պրոբլեմ չունենք: Իմիջիայլոց ասեմ՝ 17 տարեկանում եմ ես էլե Ղարաբաղ: Լավ էլեք դուք»: Նշենք, որ Զարզանդ Գրիգորյանը սեպտեմբերի 18-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններում սատարում է քաղաքապետի թեկնածու առաջադրված Արթուր Թումանյանին: Վերջինս մեզ հետ զրույցում ասել էր, որ Զ. Գրիգորյանն իր հարյուր տարվա ընկերն է, եւ եկել է պահը, որ նա կանգնի իր կողքին, ինչպես ժամանակին ինքն է կանգնել նրա կողքին ու աջակցել գյուղապետ դառնալու հարցում:

«Հրապարակ»

Ջրաշեն բնակավայրում 52-ամյա վարորդը «Opel»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվելՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻ՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 9-ից 13-ինԱրտակարգ իրավիճակ՝ ԵրևանումՓաշինյանը թուրքամետ գործիչ է, և իր վարած քաղաքականությունը դրա ապացույցն է. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն իր իսկ խմբագրած զեկույցից ցնցվե՞լ է․ բա ո՞ւմ համար էր այդ ներկայացումը. Էդմոն ՄարուքյանՕկուպացված Ջրականում ականի վրա ադրբեջանցի հայր և որդի են պայթելՈ՞ր ուսումնական հաստատություններում հոկտեմբերի 19-ից 30-ը դասեր չեն լինելու, որն է պատճառըՀութիները կրկին հարվածել են Էր-Ռիադի օդանավակայանին․ Սաուդյան Արաբիան պատասխան հարվածներ է հասցրելՀոկտեմբերի 9-ին Երևանում և մարզերում լույս չի լինիԱրմավիրում կապարակնքվել է 4 լցակայան«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է մեր ԵկեղեցինՄոսկվան ողջունում է Ուկրաինայի հարցով Հնդկաստանի խաղաղության ջանքերը. ՊեսկովՁորաղբյուրում բախվել են «Mercedes GLS 450»-ը, «JAC»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱդրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքըՈւղևորը փորձել է բացել ինքնաթիռի դուռը 6000 մետր բարձրության վրա և մի քանի ժամ անց մահացել էԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԻրանի միջուկային արդյունաբերության դեմ պատժամիջոցներն ու հարձակումները չեն կասեցրել երկրի առաջընթացը․ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարՉարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՍտամբուլում մասնակի փլուզված տունը որոշել են քանդել․ մահացածներ կանՄարիաննա Ղահրամանյանի հետ հանդիպմանը ԵԽ պաշտոնյան ողջունել է «Ուժեղ Հայաստան»-ի օրենսդրական նախաձեռնությունըԱլինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԴատարանը կալանավորել է պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձանցՏիգրանաշենը, ռազմավարական նշանակության մեր հայրենիքի անբաժան մասն է, այն Հայաստանի Հանրապետությունն էՀայաստանում ադրբեջանցու կողմից իրականացրած հանցագործությունը իշխանությունները ներկայացնում են որպես սովորական հանցագործություն․ Իրինա Յոլյան Երևանում ներկայացվեց EGGER Decorative Collection 26+ նոր հավաքածուն«Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին, որպեսզի այն կարողանա շարունակել իր պատմական և հոգևոր առաքելությունը. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Սա էդպես էլ չընկալեց պետության ղեկավար լինելու էությունն ու դերակատարության իմաստը․ Աննա ԿոստանյանՈւսուցիչների ատեստավորման գործընթացները բացասաբար են ազդել կրթության որակի վրա. Ատոմ ՄխիթարյանՌուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է կարողանանք վերաիմաստավորել. Արմեն ՄանվելյանՀայկական ապրանքները եվրոպական շուկայի համար այդքան էլ մրցունակ չեն. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումըՓաշինյանի զիջումների շղթան պետք է կտրել․ Տիգրան ԱբրահամյանՊատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհՄենք պահանջում ենք կառավարությունից լուծել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրները և ապահովել նրանց անհրաժեշտ աջակցությունը․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը առաջարկեց զոհվածների մասունքների լրացուցիչ ԴՆԹ անալիզ անել Նարեկ Կարապետյանը եւ պատգամավորները հանդիպում են զոհվածների հարազատների հետ Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՅունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ»
Ամենադիտված