Հայերեն


Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը գործող իշխանություններից վերջնականապես ազատելու նպատակ դրած ընդդիմադիրները, շատ փորձագետների կարծիքով, իրենց առաջ պետք է ունենան առնվազն երկու հրամայական՝ սթափ գնահատել իրողությունները, սեփական հնարավորությունները և ուժերը, ամեն ինչ անել՝ ընտրողների ձայների փոշիացում թույլ չտալու համար:

Այս դեպքում խոսքն առավելապես այն ուժերի, շրջանակների, գործիչների մասին է, որոնք դիրքավորված են որպես հստակ հակաիշխանական, բայց որոնք իրականության մեջ քվեարկության ժամանակ կանխատեսելիորեն կստանան ձայների առավելագույնը 1-2, մասնակի դեպքերում՝ միգուցե 3 տոկոսը: Եթե նման ուժերը առանձին գնան ընտրությունների, ապա դա աշխատելու է միայն Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի օգտին: Նման՝ քիչ տոկոսներ ունեցող ուժերի առանձին մասնակցությունը հանգեցնելու է ընդամենը այն բանին, որ հակաիշխանական տրամադրված ընտրազանգվածի ձայները փոշիանան: Իսկ դա ձեռնտու է բացառապես օրվա իշխանությանը, այն է՝ Փաշինյանին ու նրա ՔՊ-ին:

Առհասարակ, առաջիկա ընտրությունների հետ կապված՝ ընդդիմադիր ուժերի առաջ կանգնած խնդիրները մի քանիսն են, և դրանք բոլորն էլ խիստ կարևոր են: Առավել ևս կենսական է, որպեսզի հնարավորինս հստակ և փոխընդունելի լուծումներ գտնվեն:

Խնդիրներից առաջինն այն է, որ քվեարկությանը մասնակցեն հնարավորինս շատ ընտրողներ: Եթե մասնակցության ցուցանիշը մնա 50 տոկոսի սահմաններում կամ ավելի ցածր, ապա իշխանության վերարտադրվելու շանսերը կմեծանան: Եվ հակառակը, եթե հաջողվի մոտիվացնել հնարավորինս շատ մարդկանց և մասնակցության ցուցանիշը հատի 60 տոկոսի շեմը, ապա կմեծանա իշխանափոխության հնարավորությունը:

Երկրորդ խնդիրը մի քիչ ավելի բարդ է. ինչպե՞ս անել, որ հանրության բողոքական տրամադրություններն ու ակտիվացած ընտրողների ձայները չփոշիանան, այլ դրսևորվեն, այսպես ասենք՝ կոնսոլիդացված (համախումբ): Այսինքն, ինչպես հասնել այն բանին, որ հակաիշխանական տրամադրված հանրության ձայներն ազատ քվեարկությամբ բաշխվեն խորհրդարան անցնելու իրական շանս ունեցող 3-4 իրական ընդդիմադիր ուժերի, դաշինքների միջև ու, հասկանալի է, չփոշիանան:

Ի վերջո, ընտրողներին էլ պետք է հասկանալի լինի, որ «հավեսի համար» կամ «ինքնատիպ երևալու» մղումով ինչ-որ էկզոտիկ ուժի կամ ոչ անցողիկ որևէ ուժի օգտին տված ձայնը կնշանակի քվեարկել ուղիղ Փաշինյանի օգտին, որքան էլ որ այդ ընտրողը վերջինիս պատճառով և նրա ձայնը չլսելու համար... պատուհանից դուրս է նետել հեռուստացույցը:

Բայց թե՛ մեկ, թե՛ մյուս խնդրի հետ կապված անելիք ունեն առաջին հերթին քաղաքական ուժերը, կուսակցությունները, կուսակցական գործիչներն ու քարոզիչները:

Ի դեպ, կուսակցությունների մասին՝ մի փոքր աքսիոմատիկ ձևակերպումներով: Երբ որ ձևավորվում է քաղաքական ուժ, նրա գլխավոր խնդիրն է՝ իրագործել նախընտրած գաղափարախոսության հիման վրա կազմված ծրագիրը: Իսկ դրա համար ցանկացած ուժ ձգտում է գալ իշխանության: Դեմոկրատական համակարգերում դրա հնարավորությունն ընտրություններն են: Այսինքն, ցանկացած ուժ մասնակցում է ընտրություններին՝ ձգտելով գալ իշխանության, ինչը միանգամայն բնական է: Նմանապես բնական են բոլոր ուժերի ու գործիչների հայտարարությունները, որ իրենք ուզում են գալ իշխանության և ունեն դրա հնարավորությունը: Դա՝ արդեն ժանրի կանոններով: Բա հո որևէ մեկը չի ասի, թե մտել է ընտրապայքարի մեջ, որպեսզի պարտվի, գրավի վերջից երկրորդ տեղը: Ցանկացած ուժ, որը մասնակցում է ընտրապայքարի, պետք է ձգտի գալ իշխանության: Սա, ինչպես ասվում է, ստանդարտ պայմաններում ու նաև՝ քաղաքագիտության ու քաղաքական պայքարի այբուբենի համաձայն:

Բայց նախ՝ Հայաստանում ոչ ստանդարտ իրավիճակ է: Ու դրանով արդեն շատ բան ասված է: Իրական ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ իրենց բոլորի նպատակն է Նիկոլ Փաշինյանին գահընկեց անելը կամ պարզապես ՔՊ-ին իշխանությունից զրկելը:

Բայց այստեղ էլ կան էական նրբություններ: Եվ սա արդեն երկրորդ «բայց»-ն է. մի բան են ցանկությունները, ձգտումներն ու նպատակները, մեկ այլ բան են իրականությունը հաշվի առնելու, իրականությունը և սեփական հնարավորությունները համարժեք ընկալելու, գնահատելու կարողությունն ու անհրաժեշտությունը: Հատկապես սեփական հնարավորությունների ռեալ, իրատեսական գնահատումը Հայաստանում ոչ մեկին չի խանգարի:

Ակնհայտ է, որ Հայաստանում այսօր կան առավելագույնը մեկ ձեռքի մատների վրա հաշված քաղաքական ուժեր, որոնք ինքնուրույն ունակ են հաղթահարել անցողիկ շեմը: Դեռ չենք խոսում՝ իշխանության հասնելու մասին: Առանձին, առանց կոալիցիա կազմելու իշխանություն վերցնելու հնարավորություն ունեցողների թիվն ավելի փոքր է:

Ու հատուկ չենք ցանկանում որևէ ուժ անվանապես հիշատակել: Հարցն անվանումները չեն: Խոսքը երևույթի և խնդրի մասին է: Այստեղ կարևորը խնդրի լուծումն է:

Ու քանի որ հիմա արդեն խոսվում է դաշինքներ կազմելու մասին, ակնհայտ է, որ այն քաղաքական ուժը, որն, ըստ էության, սթափ կգնահատի իրողություններն ու իր շանսերը՝ հաղթահարելու անցողիկ շեմը, պետք է միանա ընդդիմադիր բլոկներից մեկնումեկին: Նշեցինք արդեն, որ նման պարագայում առանձին մասնակցել, 1 կամ 2 տոկոս ձայն տանելն ընդամենը կնշանակի իշխանության ջրաղացին ջուր լցնել, նպաստել ձայների փոշիացման, իսկ դա ձեռնտու է միայն Փաշինյանին ու ՔՊ-ին:

Հատկապես փոքր կամ սահմանափակ ռեսուրսներ ունեցող ուժերի, 1, 2, 3 տոկոս ձայն տանող գործիչների հետ կապված արժե նկատել. երկիրը ՔՊ-ից ազատելու հրապարակային ձգտումներն, իհարկե, լավ բան են, բայց դեռևս ոչ մեկին չի հաջողվել սեփական գլխից վեր ցատկել: Ռեալ է պետք նայել իրականությանը, առերեսվել այդ իրականության հետ ու անել համարժեք հետևություններ:

Այս հարցում, կարծում ենք, այսպես ասած՝ «խոշորներն» էլ ունեն որոշակի անելիք: Վատ չէր լինի, որպեսզի միավորման, ուժերի համախմբման նախաձեռնողն իրենք լինեն: Դա միանգամից երկու խնդիր կլուծի. առաջինը՝ պարզ կդառնա, որ երկիրը փաշինյանական իշխանությունից ազատելու համար բոլորը կամ մեծ մասը իսկապես պատրաստ են գործակցել ու փաստացի համագործակցում են: Բացի այդ, ներգրավվելով խորհրդարան անցնելու և իշխանություն ձևավորելու իրական հնարավորություն ունեցող դաշինքներից մեկնումեկի հետ, վերոնշյալ փոքր ուժերի ներկայացուցիչները շատ ավելի ինտենսիվ և ակտիվ կդրսևորվեն:

Ի վերջո, մի բան է, երբ մտնում ես պայքարի մեջ, բայց ինքդ էլ գիտես, որ լուրջ տոկոսներ ստանալը խնդիր է, և բոլորովին այլ բան է, երբ տեսնում ես, որ պայքարում ես երկրորդ, երրորդ, իսկ հնարավոր է՝ հենց առաջին տեղը գրավելու շանս ունեցող դաշինքի կազմում:

Մի խոսքով, խոշոր բևեռներից դուրս ցանկացած մանր-մունր մասնակցություն (խոսքը իշխանության սատելիտ ուժերի մասին չէ, այլ նրանց, որոնք հանդես են գալիս որպես իրական ընդդիմադիր) ուղիղ աջակցություն կլինի գործող իշխանություններին...

Հ.Գ.-Հա, ու ամենակարևորը, որ պետք է ապահովեն ընդդիմադիր հիմնական բևեռները, երբեք, որևէ պարագայում միմյանց վրա «բոչկա չգլորելն» է, այսինքն, միմյանց վրա չհարձակվելը: Գոնե այս հարցում կարելի է միասնական լինել: Սա առանձնահատուկ ենք շեշտում, քանի որ հիմա արդեն որոշ դեպքերում ակնհայտ նկատվում է ընդդիմադիր ուժերի թիրախավորում ընդդիմադիր ուժերի կողմից: Գոնե մի 5 ամիս հարկավոր է մի կողմ դնել փոխադարձ անտանելիությունը, զերծ մնալ այս կամ այն ուժին, գործչին «կծելու» սովորությունից մի 0,000001 տոկոս ավելի ձայն ստանալու հույսով:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԺողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԳյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումԹուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին Իշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ Ադամյան34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է«ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՏնտեսությանը հարվածողները հարվածում են Ադրբեջանի հետ հավասարվելու մեր տեսլականին. Հ. Կամենդատյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Այսօր Արեգնազը համալրեց կին քաղբանտարկյալների շարքը. դատարանը Արեգնազ Մանուկյանին կալանավորեց երկու ամսով․ Մենուա ՍողոմոնյանՀերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանՀայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռըԹրամփը կարծում է, որ ինքը կլիներ աշխարհի ամենամեծ կոմունիստըՄեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն ԲայրամովԺամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. ԶախարովաԱբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnրIDBank-ը զգուշացնում է կենսաթոշակային ֆոնդերի անունից հանդես եկող զեղծարարների զանգերի մասինChanel-ի նոր հեքիաթ. Մաթյո Բլազին մոդելներին պոդիում է ուղարկել գրքերով և կարապի տեսքով կոճակներովԴատարանի բակը` Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը երկարձգելու որոշման հրապարակումից հետո ԱՄՆ-ում երթուղային ավտոբուսը բшխվել է շենքի. կան վիրավnրներ Ծիրանի գերբերքատվություն չունենք, բայց շատ մեծ ուղևորահոսք ունենք, մթերքը սպառվում է, խնդիր չկա. Նիկոլ Փաշինյան«Ապրես, որ ծնվել ես, թե չէ՝ չէի ունենա սիրելի դերասանուհի». Մարջան Ավետիսյանը նշում է ծննդյան տարեդարձը
Ամենադիտված