Հայերեն


Եկեղեցին՝ ճնշման տակ, ազատությունը՝ միջազգային հարթակում

Քաղաքականություն

Վաշինգտոնում անցկացված ամենամյա Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովում Հայաստանից հնչեց ուղիղ ու ծանրակշիռ խոսք։

Փաստաբան Արամ Վարդևանյանը միջազգային հեղինակավոր հարթակից հանդես եկավ Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանության դիրքերից՝ ներկայացնելով Հայաստանի կառավարության կողմից Եկեղեցու գործերին միջամտության, հոգևորականների նկատմամբ ճնշումների և իրավական գործընթացների ակնհայտ խախտումների փաստերը։

Իր ելույթում Վարդևանյանը շեշտեց, որ Հայաստանը հազարամյակների պատմություն ունեցող, քրիստոնեությունը պետականորեն առաջինը ընդունած երկիր է, որի ազգային, մշակութային և հոգևոր ինքնությունը դարեր շարունակ պահպանվել է հենց Եկեղեցու միջոցով։ Նրա խոսքով՝ անգամ պետականության բացակայության պայմաններում Եկեղեցին մնացել է հայ ժողովրդի խարիսխը՝ միավորելով հայրենիքում և Սփյուռքում ապրող հայերին։

Փաստաբանը հատուկ անդրադարձավ Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին՝ ընդգծելով, որ ավելի քան հարյուր քսան հազար հայեր բռնի կերպով զրկվել են իրենց տներից, նախնիների գերեզմաններից և հավատքի վայրերից։ Նրա խոսքով՝ խոսքը միայն հումանիտար աղետի մասին չէ, այլ խղճի և կրոնի ազատության ամբողջական արգելափակման, երբ մարդկանց զրկել են իրենց եկեղեցիներն ու վանքերը այցելելու հիմնարար իրավունքից։

Վարդևանյանը միջազգային լսարանին ներկայացրեց նաև այն փաստը, որ այսօր առնվազն տասնինը քրիստոնյա հայեր շարունակում են մնալ կալանքի տակ Ադրբեջանում՝ որպես քաղաքական բանտարկյալներ։ Նա հիշեցրեց, որ միջազգային հանրության կողմից այդ հարցը բազմիցս բարձրաձայնվել է, սակայն խնդիրը շարունակում է մնալ չլուծված։

Ելույթի առանցքային և ամենածանր հատվածներից մեկը վերաբերում էր արդեն Հայաստանի ներսում տեղի ունեցող զարգացումներին։ Վարդևանյանը փաստեց, որ վերջին մեկ տարում գործող իշխանության ներկայացուցիչները բացահայտորեն միջամտել են Հայ Առաքելական Եկեղեցու ներքին գործերին՝ պահանջելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը։

Նրա խոսքով՝ սա աննախադեպ միջամտություն է անկախ ինստիտուտի գործերին, որը չի կարող տեղավորվել որևէ ժողովրդավարական կամ իրավական տրամաբանության մեջ։

Փաստաբանը հիշեցրեց, որ մի շարք եպիսկոպոսներ շարունակում են մնալ կալանքի տակ, իսկ հոգևորականների նկատմամբ հարուցված գործերը ուղեկցվում են ազատ տեղաշարժի սահմանափակումներով և ընթացակարգային կոպիտ խախտումներով։ Այդ ամենը, նրա համոզմամբ, ուղղված է ոչ թե արդարադատության իրականացմանը, այլ Եկեղեցու ձայնը լռեցնելուն և այն իշխանություններին հարմարեցնելու փորձերին։

Ելույթի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ազգային բարերար Սամվել Կարապետյանի գործին։ Վարդևանյանը ներկայացրեց, թե ինչպես Եկեղեցու պաշտպանությանը հրապարակային կերպով կանգնելուց հետո Կարապետյանը ենթարկվեց խուզարկությունների, ձերբակալության և երկարատև կալանքի՝ ծանր պայմաններում։ Նրա խոսքով՝ նախնական կալանքը փաստացի վերածվել է պատժի, ինչը հակասում է իրավունքի հիմնարար սկզբունքներին և վկայում է քաղաքական հետապնդման մասին։

Վարդևանյանը ընդգծեց, որ իր տասնհինգ տարվա փաստաբանական գործունեության ընթացքում չի հանդիպել կրոնական ազատության նման բացահայտ և համակարգված խախտումների։ Նա հիշեցրեց, որ ժողովրդավարության մասին խոսելը բավարար չէ, եթե այդ արժեքները չեն կիրառվում գործնականում, և կոչ արեց միջազգային հանրությանը պաշտպանել կրոնի ազատությունը ոչ թե հայտարարություններով, այլ կոնկրետ քայլերով։

Գագաթնաժողովի ընթացքում, երբ փաստաբանը ներկայացնում էր Արցախի էթնիկ զտման փաստերը, Ուկրաինայից ժամանած պատվիրակության կողմից փորձ է արվել խոչընդոտել նրա ելույթը։ Սակայն այդ միջադեպը, ինչպես ինքն է նշել հետագայում, որևէ ազդեցություն չի ունեցել, և ներկայացված բոլոր փաստերը լիարժեքորեն հնչեցվել են միջազգային լսարանին։

Ամփոփելով իր խոսքը՝ Արամ Վարդևանյանը առանձնացրեց մի կարևոր շեշտադրում. Հայաստանի Հանրապետությունը որպես երկիր և ժողովուրդ չի նույնականացվում օրվա իշխանությունների գործողությունների հետ։ Նրա խոսքով՝ կա հասարակություն, որը չի համերաշխվում քաղաքական հետապնդումների, Եկեղեցու դեմ ճնշումների և անկախ ինստիտուտների թուլացման փորձերի հետ։

Վաշինգտոնից հնչած այս ելույթը դարձավ ոչ միայն Եկեղեցու պաշտպանության կոչ, այլ նաև ահազանգ այն մասին, որ իշխանությունը պահպանելու մոլուցքով գործադիր իշխանությունը պատրաստ է առաջին հերթին հարվածել հենց այն ինստիտուտին, որը դարեր շարունակ եղել է ազգի հոգին, վեր է կանգնել քաղաքական փոփոխություններից և իրավունք ունի արտահայտելու սեփական, անկախ կարծիքը։

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ Գևորգյան
Ամենադիտված