Հայերեն


Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում

Հասարակություն

Հայաստանի ֆինտեխ ոլորտի առաջատար Իդրամը հայտարարում է Weixin Pay-ի (WeChat Pay) հետ համագործակցության մեկնարկի մասին՝ ընդլայնելով իր միջազգային գործընկերությունների շրջանակը և կատարելով ևս մեկ կարևոր քայլ երկրի վճարահաշվարկային համակարգի զարգացման ուղղությամբ։

Այս համագործակցության շրջանակում WeChat Pay-ի օգտատերերը շուտով կկարողանան Հայաստանում կատարել վճարումներ Idram QR-ի միջոցով՝ ավելի քան 26.000 վաճառակետերում՝ պարզապես սքանավորելով Իդրամի QR կոդը իրենց WeChat հավելվածով։ WeChat Pay-ի ինտեգրումը հատկապես կնպաստի Չինաստանից ժամանող այցելուների վճարային հարմարավետությանը՝ դրական ազդեցություն ունենալով զբոսաշրջության և սպասարկման ոլորտների վրա։

Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանի խոսքով՝ Իդրամի համար միջազգային առաջատար վճարային համակարգերի հետ համագործակցությունը ոչ միայն տեխնոլոգիական զարգացում է, այլև ռազմավարական ներդրում Հայաստանի տնտեսական և թվային ապագայի մեջ։ «WeChat Pay-ի հետ գործընկերությունը կարևոր քայլ է Հայաստանի ֆինտեխ էկոհամակարգի գլոբալ ինտեգրման ճանապարհին և նոր հնարավորություններ է բացում ինչպես բիզնեսների, այնպես էլ զբոսաշրջիկների համար։ Ուրախ ենք, որ ծառայությունը սեղմ ժամկետներում հասանելի կլինի WeChat Pay-ի օգտատերերին։ Նշեմ, որ մեր նոր գործընկերոջ հետ պայմանավորվածության համաձայն՝ համագործակցության շրջանակում հաջորդ քայլով Իդրամի օգտատերերն իրենց հերթին կկարողանան Idram&IDBank հավելվածով վճարել Չինաստանում WeChat QR-ի միջոցով»,- ասել է Արսեն Քդենյանը։

«Մենք ուրախ ենք հաստատել ռազմավարական գործընկերություն Իդրամի՝ Հայաստանի առաջատար ֆինտեխ ընկերության հետ, ինչը մեր առաջին առանցքային համագործակցությունն է Կովկասյան տարածաշրջանում», – նշել է WeChat Pay-ի Մերձավոր Արևելքի գործընկերությունների և բիզնեսի զարգացման տնօրեն Ալեքս Դենգը։ «Այս համագործակցությունը մեր լայն օգտատերերի բազային հնարավորություն կտա Հայաստանում օգտվել նույնքան հարթ և հարմար վճարային փորձից, ինչին նրանք սովոր են Չինաստանում՝ գնումների, սննդի, տրանսպորտի և այլ ոլորտներում՝ Իդրամի լայն QR ցանցի միջոցով։ Մենք ակնկալում ենք սերտ համագործակցություն Իդրամի հետ՝ համատեղ խթանելու Հայաստանի թվային վճարումների էկոհամակարգի ընդլայնումը և նպաստելու Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական, առևտրային և մշակութային կապերի խորացմանը»։

WeChat Pay-ի հետ համագործակցությունը հերթական անգամ հաստատում է Իդրամի առաջատար և նորարար դերը՝ որպես ընկերություն, որը զարգացնում է ժամանակակից վճարային տեխնոլոգիաները՝ նպաստելով Հայաստանի ֆինտեխ ոլորտի միջազգային ինտեգրմանը, տնտեսական ակտիվության խթանմանն ու երկրի թվային ֆինանսական ենթակառուցվածքների միջազգային ճանաչելիության բարձրացմանը։

ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՄՂԻՑ

«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգեց Հարի Մագուայրի հետ պայմանագիրը Ինչպես է շաքարը «կարամելացնում» ձեր մարմինը և արագացնում ծերացումը Փաշինյանի օրոք ադրբեջանցու սապոգը դրվեց Սյունիքի սուրբ հողի վրա․ Անուշ ՄիրզոյանԻշխանության վերջին խաղաքարտը. պատերազմի սարսափը՝ որպես ընտրական տակտիկա․ Էդմոն ՄարուքյանՔՊ-ից պատգամավորի թեկնածու առաջադրված իջևանցի բժիշկ Միքայել Ադամյանը ՌԴ քաղաքացի է Ես պատրաստ եմ իմ կյանքը տալ հանուն հայրենիքի, ինչպես և 14 միլիոն իրանցիները․ Փեզեշքիան«Կոչումը՝ կին. Ոսկե կոդ 2026»-ի Անահիտ աստվածուհու մեդալը շնորհվել է Ռոզա ԾառուկյանինԱՄՆ-ի և Իսրայելի հետ պшտերազմը դադարեցնելու Իրանի ծրագիրը բաղկացած է տասը կետից. The New York TimesIDBank-ը և Իդրամը՝ «Մաթեմիկ» հասարակական-կրթական կազմակերպության կողքինԸնտրական օրենսգրքի փոփոխությունը չի քննարկվել որևէ կողմի հետ, փոխվում է մեկ անձի, մեկ ուժի ցանկությամբ` ակնհայտ ապօրինի․ Արամ Վարդևանյան«Ես պահում էի հայրիկին ու ինքն էլ չէր կոտրվում». Լիլիթ Թոխատյանը՝ հայրիկի առողջական խնդրի ու բարդ փուլի մասինԱՄՆ-ը կարողացել է վնաuել կամ nչնչացնել Իրանի ավելի քան 155 նավ IDBank-ը՝ ՀԲՄ մարզային համաժողովի մասնակիցՓառաբանելով մայրությունը, գեղեցկությունը և ուժը․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում նշվեց Մայրության և գեղեցկության օրը Կոնվերս Բանկը կրկին արժանացել է STP Excellence Award մրցանակինՌԴ Պերմ քաղաքում դպրոցականը դանակnվ hարձակվել է ուսուցչուհու վրա. վերջինս մաhացել էՅունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկովԾանր մարմնական վնաuվածք պատճառած տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել էԳյումրիում հիմնովին նորոգման կարիք ունեցող մի շարք մանկապարտեզներ կան․ Մարտուն ԳրիգորյանԱմենախոցելի խմբերի պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության օրակարգում․ Արմեն ՄանվելյանՀայկական պետությունը պետք է լինի ամուր, հարատև և ապահով․ Ավետիք ՉալաբյանՔպ քաղաքային իշխանությունը հեռացվելու է․ դրանք պետք է հեռանան մեր կամքով և որոշմամբ․ Հրայր ԿամենդատյանԱրեգա Հովսեփյանը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի խոստումներըԱրարատԲանկը Լոռիում՝ բիզնեսի և տնտեսության զարգացման մրցունակ լուծումներովՈրոշում եմ կայացրել միանալ Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը. «Հայուհի» կենտրոնի հիմնադիր (տեսանյութ) Ընտրական օրեսնգիրքը փոխվում է ընտրություններից 2 ամիս առաջ` ժողովրդավարության բաստիոնում. Աշոտ ՄարկոսյանԻ՞նչ փոխվեց, որ ընտրություններից 2 ամիս առաջ որոշեցիք ընտրական օրենսգիրք փոխել. Ալիկ Ալեքսանյանը՝ Նիկոլ Փաշինյանին Եթե դուք հետևեիք Սամվել Կարապետյանի հորդորին և օր առաջ ավարտեիք պատերազմը, կփրկվեր 3,500 հայորդու կյանք. Նարեկ ԿարապետյանՂազախստանը մերժեց Փաշինյանի սադրանքը Փաշինյանը եկեղեցու դեմ պայքարը ներառել է ՔՊ ծրագրում Կհեռացնե՞ն Անդրանիկ Քոչարյանին ՔՊ ցուցակից Շնորհավոր Աստվածածնի ավետման տոնը, Աստվածածնի, որ հանուն մեր փրկության կամովին տարավ Որդու զոհաբերման մեծ տառապանքը. Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա ընտրություններին ժողովուրդն է որոշելու իր ապագան․ Հրայր Կամենդատյան Սիրելի մայրեր, շնորհավոր ձեր տոնը. Թող ձեր կյանքը լցված լինի սիրով, ջերմությամբ և գնահատանքով. Մհեր ԱվետիսյանՀիմա էլ կռիվ են տալիս Սամվել Կարապետյանի անվան հետ. Նարեկ Կարապետյան Երբ կրթությունը քանդվում է, երկիրը դառնում է խոցելի, ինչը հիմա արվում է Հայաստանում․ Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի սարսափն ու Ընտրական օրենսգրքի փոփոխությունը Փաշինյանը չի կարող խանգարել. Հայաստանի հաջորդ վարչապետը՝ Սամվել Կարապետյանն է. Ալեքսանյան Թող ձեր ուժը լինի անսպառ, ձեր հավատը՝ անսասան, և ձեր սերը՝ այն հիմքը, որի վրա կկառուցենք անվտանգ, բարեկեցիկ ու արժանապատիվ Հայաստան. Նաիրի Սարգսյան«Սամվել Կարապետյանի՝ այլ քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը սկսվել է»․ Ալիկ ԱլեքսանյանՊետության գործառույթը քաղաքացուն կրթելն է, այլ ոչ թե ցածրորակ մշակույթ տարածելը․ Մենուա ՍողոմոնյանՄեր հարատևումը մեր ինքնության, ազգային մշակույթի պահպանման մեջ է․ Արսեն Գրիգորյան Team Telecom Armenia-ի ծառայությունների դիմաց վճարումները հասանելի են բոլոր հիմնական վճարահաշվարկային հավելվածներով և տերմինալներով Մի ողջ իշխանական ռեժիմ 10 ամիս փորձեց վարկաբեկել Սամվել Կարապետյանի անունը, չկարողացան Մենք միավորվում ենք նոր ուժերի հետ, որոնք նախկինում իշխանության չեն եղել, չեն կրել պատասխանատվություն ՀՀ ներկա վիճակի համար․ «Ուժեղ Հայաստան» Նսեմացնում են նախագահի ինստիտուտը, բայց իրենց թիմակիցն է, երևի խնդիր չեն տեսնում․ Վարդևանյան Ապրիլի 11-ին «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքը հրավիրում է մեծ հանրահավաք Այս մարդիկ ցնցումների մեջ են ընկնում Սամվել Կարապետյան անունից, եկեք նորի՛ց ցնցման մեջ գցենք Այս թույլիկներին հասցրել ենք այն վիճակին, որ հիմա ընդունում են օրենք Սամվել Կարապետյանի մասին Պայքարել անվանման դեմ՝ սա իսկապես նորարարություն է. Արամ Վարդևանյանը՝ անձնանունների արգելքի մասին
Ամենադիտված