Հայերեն


Արևմտյան եկեղեցիների աճող մտահոգությունը Հայաստանի իշխանությունների քաղաքականության շուրջ

Քաղաքականություն

Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իշխանությունների վարած քաղաքականությունը շարունակում է միջազգային արձագանք առաջացնել։

Վերջին օրերին արևմտյան երկրների եկեղեցական կառույցները գնալով ավելի են բարձրաձայնում իրենց մտահոգությունը՝ նշելով, որ երկրում վտանգված են ոչ միայն եկեղեցու բնական գործունեությունը, այլև հիմնարար մարդու իրավունքները։

Կանադայի Հայ Առաքելական Եկեղեցու թեմի առաջնորդ, եպիսկոպոս Աբգար Գևորգյանը դիմել է Հայաստանի և Սփյուռքի հոգևորականներին՝ ընդգծելով, որ ներկայիս փորձությունների պայմաններում Հայաստանում ծառայող քահանաները ցուցաբերել են իսկական հովվական օրինակ։ Իր ուղերձում նա նշել է, որ իշխանությունների ճնշման և պահանջների պայմաններում նրանք չեն շեղվել դարավոր եկեղեցական ավանդույթներից և պահպանել են հավատարմությունը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ Եպիսկոպոս Աբգար Գևորգյանը հատուկ ընդգծել է, որ հոգևորականներին առաջարկվել են զիջումներ և հարմարավետություն, սակայն նրանք ընտրել են ծառայության խաչը՝ չդառնալով կեղծ բարեփոխումների գործիք և չդավաճանելով իրենց խղճին ու կոչմանը։

Կանադայից հնչած այս դիրքորոշմանը զուգահեռ պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել նաև Դանիական Եկեղեցիների Խորհուրդը՝ ուղղված Հայաստանի վարչապետին։ Հայտարարության մեջ նշվում է, որ խորհուրդը մեծ ուշադրությամբ հետևում է Հայաստանում ստեղծված իրավիճակին, մասնավորապես Հայ Առաքելական Եկեղեցու մի քանի եպիսկոպոսների կալանավորմանը։ Դանիական կողմը շեշտում է, որ Հայ Առաքելական Եկեղեցին իրենց քույր եկեղեցին է և ունի կարևոր տեղ ոչ միայն հայ ժողովրդի պատմության և մշակույթի, այլև ժամանակակից հասարակական կյանքի մեջ։

Դանիական Եկեղեցիների Խորհուրդը իր հայտարարության մեջ բացահայտ մտահոգություն է հայտնում, որ Հայաստանում ճնշման տակ են հայտնվում հիմնարար իրավունքները՝ մտքի, խղճի և կրոնի ազատությունները։ Ընդգծվում է, որ այդ իրավունքները պաշտպանված են միջազգային կոնվենցիաներով, որոնց Հայաստանն ինքն է միացել, և դրանց խախտումը չի կարող դիտվել որպես ներքին հարց՝ առանց միջազգային հետևանքների։ Խորհուրդը կոչ է անում, որպեսզի եկեղեցական առաջնորդների նկատմամբ իրականացվող բոլոր իրավական գործընթացները կատարվեն իրավունքի գերակայության, համաչափության և կրոնի ազատության լիակատար հարգմամբ՝ հատկապես ներկայումս կալանավորված եպիսկոպոսների գործերի շրջանակում։

Երկու հայտարարություններն էլ փաստում են, որ Հայաստանի ներքին զարգացումները այլևս դուրս են եկել զուտ ներքին օրակարգի շրջանակներից։ Արևմտյան եկեղեցական կառույցների այս արձագանքները վկայում են, որ եկեղեցու նկատմամբ ճնշումների թեման ընկալվում է որպես արժեքային և իրավական խնդիր, որը վերաբերում է ոչ միայն հայ հասարակությանը, այլև այն միջազգային միջավայրին, որի մաս լինելը պաշտոնապես հռչակել է Հայաստանի Հանրապետությունը։

Կանադայից և Դանիայից հնչած կոչերը ցույց են տալիս, որ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը վերածվել է միջազգային ուշադրության առարկայի։ Արևմտյան երկրների եկեղեցիները ակնկալում են, որ Հայաստանի իշխանությունները կվերադառնան երկխոսության, իրավական վստահության և հիմնարար ազատությունների հարգման ուղուն՝ պահպանելով երկրի բազմադարյա քրիստոնեական ավանդույթն ու հասարակական համերաշխությունը։

Սամվել Կարապետյանը հանդիպել է մշակույթի գործիչների հետՎայքում բախվել են «Iveco» կցորդիչով բեռնատարը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով բեռնատարը այնուհետև բախվել է «MAN» կցորդիչով բեռնատարին․ կան տուժածներԴու քո կյանքով և ընտրությամբ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր՝ պատրաստ ամենամեծ զրկшնքների. Սամվել Կարապետյանի շնորհավորանքը՝ Ռուբեն Վարդանյանին«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումԱրցախը պարտվե՞ց, թե հանձնեցին. բացառիկ հարցազրույց գեներալ Վարդան Ավետիսյանի հետ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը՝ ԵղեգնաձորումՇաղափ բնակավայրում բախվել են «VAZ»-ը և «GAZ»-ը․ կա զnh «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը Լոռու մարզի Բազում գյուղումԱսում են՝ «գնում ենք ԵՄ», բայց վերջին 5 տարում դեպի ԵԱՏՄ և ՌԴ արտահանման ծավալներն են գնալով մեծանում. Գևորգ Գորգիսյան 300 հազար ադրբեջանցիների "խաղաղ" ներխուժման մասին ավելի մանրամասն. Արմեն Մանվելյան30 կրեդիտ տրամադրող ուսուցիչների վերապատրաստման երկամսյա համակցված ծրագիրն այլևս հասանելի է«Ձեզ միացնում ենք 5G-ին, հավաքեք հրամանը»․ IDBank-ը զգուշացնում է «կապի թարմացման» անվան տակ տեղի ունեցող զեղծարարության մասին Ucom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ կայացել է Executive Offsite Vol.1-ը՝ միավորելով Հայաստանի բիզնես առաջնորդներին «Ուժեղ Հայաստան» դաշինքը քարոզարշավը շարունակում է Լոռու մարզի Սպիտակ համայնքումԵկե՛ք փոփոխության և հույսի հանրահավաքին. Ուժեղ Հայաստան Ալիեւի հրահանգները կատարող իշխանությունը անհաջող կերպով փորձում է ճնշել Հայաստանում փոփոխություններ բերող ուժին. Մարիաննա ՂահրամանյանԱյսօր Ռուբենը Վարդանյանը դարձավ 58 տարեկան. Ավետիք ՉալաբյանԴեպի Ռուսաստան ծաղկի արտահանման արգելքը կհանգեցնի հայ տնտեսվարողների սնանկացմանը․ Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Սպիտակում Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը»Ապագան պատկանում է ուժեղ ՀայաստանինՄիացիր փոփոխությանը՝ հանուն ուժեղ ՀայաստանիԻնչպես հաշվի առնել սփյուռքի ձայնը ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ԼՀԿ քարոզարշավը Սյունիքում«Ուժեղ Հայաստան» դաշինքն Ապարանում էԱմերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Հայաստանում ՄՓՄՁ ֆինանսավորումն ու կանաչ ներդրումներն ընդլայնելու նպատակովԻնչպե՞ս է Փաշինյանը ստում վիզաների հարցում Բաց խոսակցություն պետական համակարգի հետ. Հրաչյա Ռոստոմյան «Ուժեղ Հայաստան»-ը Ապարանում էԹույլ մի ՛ տուր՝ որոշեն քո փոխարեն․ Արթուր ԴանիելյանԳնա՛ ընտրության, որ քո կամքին չբռնանան. Գոհար ՄելոյանՓաշինյանի ու իր թիմի վատ դիվանագիտության արդյունքում մեր գյուղացու բերքի հիմնական գնորդը` ՌԴ-ն փակել է հայկական ծաղկի մուտքը երկիր. Նարեկ ԿարապետյանՃակատագրական հայտարարությունԳնա՜ ընտրության, մի թող, որ քո փոխարեն որոշի Փաշինյանը. Մարիաննա ՂահրամանյանԷդմոն Մարուքյանը վստահ է՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը լուծելի էՎստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Գագիկ ԾառուկյանՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավըԱրամ Վարդևանյանի ելույթը Ավան վարչական շրջանում. Տեսանյութ Մայիսի 28֊ին ո՞ւմ անկախության օրն ես շքերթ անում. Արշակ ԿարապետյանԽորհրդարան անցնելուց հետո, եթե նախագահը հրաժարական չտա՝ իմպիչմենտի ենք ենթարկելու նրան. Էդմոն ՄարուքյանԵվրադիտորդները կրկին սվաղում են Փաշինյանի հանցանքները Այս իշխանությունը 8 տարի կռվում է մեր եկեղեցու դեմ, Ուժեղ Հայաստանում դա չի լինելու․ Ավետիք Չալաբյան Քամին և արևը պատմության մեջ առաջին անգամ շրջանցել են գազին Օրերս կայացավ ԶՊՄԿ-ի և «Լիդիան Արմենիա»-ի սիրողական ֆուտբոլային թիմերի ընկերական հանդիպումըԵրբ ես ասում եմ, որ Ռուսաստանի քաղաքական ուժերի և բոլոր ազդեցիկ շրջանակների հետ պետք է ունենալ հարգալից աշխատանքային հարաբերություններ ինձ պիտակավորում են որպես ռուսամետի. Գագիկ ԾառուկյանՓաշինյանը կարող է շարունակել թմբուկ նվագել, մինչ Սամվել Կարապետյանը բերելու է փոփոխությունը. Ուժեղ Հայաստան Գույքահարկը իջեցնող քաղաքական ուժը կհաղթի Երևանում. Հրայր ԿամենդատյանՄեր ժողովուրդը հոգնել է անորոշությունից, վախի և ճնշումների մթնոլորտից. Հայաստանը արժանի է անվտանգ և կայուն ապագայի. Գագիկ Ծառուկյան«Եթե չմասնակցեինք, նորից ժողովրդին տանելու էին թրքացման»․ Սամվել Կարապետյանի կոշտ հայտարարությունները կոտայքցիների հետ հանդիպմանը
Ամենադիտված