Հայերեն


Իսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Աստիճանաբար բյուրեղացող տպավորություն կա, որ երկրի հետ ու երկրի գլխին կատարվող ձախողումների ու ամեն ինչի համար Նիկոլ Փաշինյանը, ի վերջո, մեղավոր է նշանակելու... ժողովրդին: Ինչպես երբեմն կեսկատակ նշում են խոսակցականով՝ «ժողջան»-ին: Չնայած, ի՜նչ «բյուրեղացող տպավորություն», դա արդեն կարելի է ասել՝ բետոնվող իրողության է վերածվում:

Մանավանդ, ոչ մեկ անգամ արդեն նման մի բան ասել է, չէ՞: Մասնավորապես, որ եթե կառավարությունը մեղավոր է, ուրեմն՝ ժողովուրդն է մեղավոր, քանի որ այդ ժողովուրդն է կառավարությանը վստահության քվե տվել: Դե, սկզբունքորեն, սա այն եզակի դեպքերից է, երբ կարելի է Փաշինյանի հնչեցրած դատողությանը համաձայնել: Ձևական տրամաբանության տեսակետից սխալ բան չի ասում. եթե ժողովուրդը, հասարակությունը շարունակում է հանդուրժել կառավարությանը, Փաշինյանին ու նրա քպական իշխանությունը, ապա նման կառավարություն ունենալու համար հենց հասարակությունն էլ մեղավոր է: Երևի դրա համար է, որ փաշինյանական իշխանությունները շարունակաբար աճող հարկերով, տուգանքներով, վարձավճարներով (կարմիր գծեր և այլն), թանկացումներով հասարակության «կաշին քերթում» են:

Ինչպես մի հայտնի երգիծաբան է ժամանակին նկատել, «մենք ամենից համբերատար ժողովուրդն ենք, քանի որ միայն մեր ժողովուրդն այսքան երկար կարող է հանդուրժել մի կառավարություն, որին տանել չի կարող»:

Վերադառնանք, սակայն, գլխավոր գործող անձին, այն է՝ Փաշինյանին: Նա, կհիշեք, ժամանակին ասում էր, չէ՞, մեր հայրենակից գյուղացիներին, թե՝ մոշը չեք կարողանում վաճառել, որովհետև... անգլերեն չգիտեք: Մարդիկ գնացին երևի անգլերեն սովորելու, մինչև սովորեցին, մոշի թփերը դարձան անանցանելի մացառուտներ, տարածքների մի մասն էլ սահմանազատվեց՝ հօգուտ Ադրբեջանի: Կարճ ասած, առաջ առանց անգլերենի իմացության մոշը չէր վաճառվում, հիմա՝ անգլերենի իմացությամբ չի վաճառվում:

Հետո Փաշինյանը մեկ ուրիշ գյուղում հայտարարեց, որ գյուղացիները ոչխար պահել էլ չգիտեն: Չեն կարողանում, էլի, ոչխար պահել, խնամել: Ու դասախոսություն կարդաց, թե ինչպես է պետք ոչխար պահել, կովերին երբ է պետք տանել արոտ, ինչով է պետք կերակրել կամ արածեցնել: Հետո հայտարարեց, որ մեր ժողովուրդը դպրոց ու մանկապարտեզ կառուցել էլ չգիտի:

Հետո հայտարարեց, թե ջրամբար կառուցել էլ չգիտի...

Մեկ այլ առիթով Փաշինյանը հայտարարեց, թե ժողովուրդը լավ չի ապրում, որովհետև աղքատությունը իրենց գլխում է: Հետո հայտնագործեց. «Աղքատ եք, որովհետև կրթություն չունեք...»:

Սա, ի դեպ, ասում էր այն նույն Փաշինյանը, որը մինչև վարչապետի բազկաթոռին հայտնվելը բոլորին համոզում էր, որ վատ են ապրում, որովհետև կառավարությունը լավը չի, իսկ աղքատ են, որովհետև օլիգարխները թալանում են իրենց:

Վարչապետ դառնալուց հետո նվեր ստացած «ճտիկով գրիչի» զսպանակակոճակը «կտտացրեց» ու... սկավառակը փոխվեց, ի հայտ եկան նոր իրողություններ՝ «աղքատություն՝ գլուխների մեջ» և «կրթության պակաս»:

Բայց հարցն այդ չէ տվյալ հրապարակման դիտանկյունից: Եվ հարցը նույնիսկ այն չէ, որ Փաշինյանն ինքը, ասենք, իր որոշ թիմակիցներ էլ պահանջվող լիարժեք կրթությունը չունեն: Սա՝ մեղմ ասած:

Իսկ հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը միշտ էլ մի հնար ու տարբերակ գտել է, որպեսզի մեղավոր կարգի իրեն սեփական ուսերի վրա իշխանության բերած «հպարտ քաղաքացիներին»:

Առհասարակ, եթե մեղքն ու պատասխանատվությունը այլոց վրա բարդելը օլիմպիական մարզաձև լիներ, ապա Նիկոլ Փաշինյանը անընդմեջ կգրավեր ոչ միայն առաջին տեղը, այլև մնացած հաջորդ երկրորդ, երրորդ, չորրորդ տեղերը ևս:

Պատերա՞զմ եղավ, «նախկիններն» էին մեղավոր, պարտությո՞ւն եղավ, բանակն էր մեղավոր, Արցախը կորստի՞ մատնվեց, արցախցիներն են մեղավոր ու ռուսները...

Բայց, երբ տարիներ շարունակ նույն հեքիաթներն ես պատմում կամ «լոլո»-ները կարդում, դրանք սկսում են չաշխատել: Փաշինյանն ինքն էլ է, թերևս, տեսնում, որ արդեն չեն աշխատում, այն ազդեցությունը չեն թողնում այդ պատճառաբանությունները:

Սակայն, թևքերը քշտած, Փաշինյանը նետվել է նախընտրական արշավի: Ու եթե այս անգամ էլ ընտրվեց, ավելի ճիշտ՝ վերարտադրվեց, ապա... մեղավոր է լինելու ժողովուրդը, ինքն, ինչպես միշտ, մեղավոր չի լինելու:

Կրկնենք. ինքը պրոֆեսիոնալ է մեղադրանքներն իր վրայից գցելու և ուրիշների վրա բարդելու մեջ: Չէ՞ որ ինքը թիվ մեկ պատասխանատուն է, բայց հո թիվ մեկ մեղավորը չէ:

Ու երբե՛ք, ո՛չ մի դեպքում ու ոչ մի ձևով ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, մեղավոր չի կարող լինել:

Կարճ ասած՝ ժողովո՜ւրդ, պատրա՞ստ ես մեղավոր, մշտամեղավոր ու քավության նոխազ լինել: Հատկապես այն բոլոր վնասների ու աղետների համար, որոնք հեղինակել են Նիկոլ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն՝ իրենց վարած, եթե կարելի է դա այդպես անվանել, քաղաքականությամբ:

Այո, ամեն ինչից երևում է, որ վերջը մեղավոր քեզ (մեզ) է նշանակելու, ժողովուրդ ջան: Հարգելի հեռվաշենցի տիկին Վարսիկ, ոստիկան Աշոտի անհայտ մնացած հարգելի տատի՛, քպականի հայտնի (նախկին) հարևան Պողոս «ձյաձյա», պատրա՞ստ եք ստանձնել այդ ամենի համար մեղավորությունը:

Գուցե սխալվենք, բայց գալու է մի օր, որ Փաշինյանն ասի՝ էհ, ես չէի հասկանում, բա դուք էլ չէիք հասկանո՞ւմ, որ ինձ վարչապետ դրեցիք, ինձ իշխանության բերեցիք:

Ու կարծում ենք՝ քանի դեռ այդ կետին ու ավելի վատ կետերի չենք հասել, արժե ավելի արագորեն սթափվել, լրջանալ ու հետևություններ անել:

Հնարավոր հետևության տարբերակ է այն, որ, որպես ժողովուրդ, փեշներիցս քարերը թափենք ու այսքան աղետ ու գլխացավանք բերած իշխանությունից, այս դարդից ազատվենք: Մեզ համար նոր «դարդեր» գտնենք: Օրինակ՝ թե ինչպես ենք վերականգնելու երկրի զինված ուժերն ու պաշտպանունակությունը: Ինչպես ենք վերականգնելու կրթական համակարգը և այն ազատելու ավերիչ հետևանքներից:

Ինչպես ենք առողջացնելու երկրի տնտեսական կյանքն ու առաջին հերթին ինչպես ենք վերականգնելու մեր նորմալ, մարդկային հարաբերություններն ու մթնոլորտը, ինչպես ենք ձերբազատվելու ատելության ու ներքին թշնամության մաշեցնող թույնից, որ այս 7-8 տարիներին առատորեն լցվել է մեր ժողովրդի վրա:

Համաձայնեք, մեր զավակներն ու թոռները, հանրագումարում մեր ժողովուրդը, մենք բոլորս շատ ավելի լավ վիճակի ու նորմալ կառավարության ենք արժանի: Հաստա՛տ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԺողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԳյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումԹուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին Իշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ Ադամյան34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է«ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՏնտեսությանը հարվածողները հարվածում են Ադրբեջանի հետ հավասարվելու մեր տեսլականին. Հ. Կամենդատյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Այսօր Արեգնազը համալրեց կին քաղբանտարկյալների շարքը. դատարանը Արեգնազ Մանուկյանին կալանավորեց երկու ամսով․ Մենուա ՍողոմոնյանՀերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանՀայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռըԹրամփը կարծում է, որ ինքը կլիներ աշխարհի ամենամեծ կոմունիստըՄեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն ԲայրամովԺամանակն է, որ Բեռլինը դադարեցնի Կիևի ռեժիմի ձեռքերով մղվող պшտերազմը. ԶախարովաԱբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes Vito»-ն և «Honda Accord»-ը. կա վիրավnր
Ամենադիտված