Հայերեն


«Ազգային արժեքների և կեղծ «արժեքների» միջև պատերազմ է, որը դեռևս հանգուցալուծում չունի, քանի դեռ այս իշխանությունները շարունակում են պաշտոնավարել». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եռացող աշխարհում, որտեղ պատերազմները, ռազմական բախումները չեն դադարում, մեր երկրի իշխանությունները Հարավային Կովկասը «խաղաղության կղզյակ» են փորձում դարձնել։ Բայց այդպիսի կղզյակ լինելու համար առնվազն թիկունքում պետք է շարունակեր զարգանալ հայերով բնակեցված Արցախը։ ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ևս փաստում է՝ աշխարհում քաղաքական նոր իրողություններ են։ «Ցավոք, Արցախը նաև նախադեպ դարձավ աշխարհի համար այն առումով, որ ուժի կիրառմամբ այսօր կարելի է հարցեր լուծել, և, ըստ էության, քաղաքականության մեջ դրվագներից մեկը դարձել են ռազմական գործողությունները կամ պատերազմները։ Եթե աշխարհը կամ քաղաքական աշխարհը չէր ընդունում ուժի կիրառումը, հիմա, կարծես թե, դա նորմա է դարձել։ Չնայած երբևէ չի կարելի դա որպես փաստ ընկալել և չընդունել, որ ինչ-որ մի պահի իրավունքի ուժն է, ի վերջո, հաստատվելու։ Պետք է գիտակցենք, որ աշխարհակարգն, ընդհանուր առմամբ, փոխվում է, և յուրաքանչյուրը փորձում է այդ նոր աշխարհակարգում իր հաստատուն տեղն ունենալ։ Բոլորն ակտիվ աշխատում են այդ ուղղությամբ։ Այս իշխանությունները փորձում են ավելի շատ պոպուլիզմով համեմված աշխատանք ցույց տալ, բայց տեսնում ենք, որ իրականում որևէ աշխատանք չի տարվում։ Իշխանությունները որպես սուբյեկտ չեն դիտարկվում։ Ակնհայտ է, որ իրենք այստեղ ավելի շատ կատարողի դերում են։ Այսօր կարծես գնդակի կամ քամու ազդեցության տակ գտնվող փուչիկի նման այս ու այն կողմ շպրտվելով՝ իշխանությունները ուզում են ցույց տալ մեր հասարակությանը, որ իրենք իբրև թե աշխատանք են տանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Աշխարհի ներկա իրողության մեջ դու ընդունել ես, որ քո ազգի ինչ-որ մի հատվածի պետք է զենքի ուժի ներքո բռնի տեղահանեն իր հայրենիքից, և այնուհետև, օրինակ՝ Հայաստանի Հանրապետության նախագահը դրա համար շնորհակալություն հայտնի թշնամական պետության նախագահին, և դա ձևակերպվի որպես քաղաքական կամքի դրսևորում։ Ակնհայտ է, որ հենց սա արդեն իսկ խաղաղություն չէ, և սա անվտանգային լրացուցիչ խնդիրներ է առաջացնում Հայաստանի Հանրապետության համար։ Ադրբեջանը, Թուրքիան ունեն նախադեպ զենքի կիրառմամբ քո պատմական վայրերից, քո հայրենիքից, ըստ էության, քեզ դուրս շպրտելու և դա մարսելու, մարսելու նաև միջազգային հարթակներում, որովհետև Հայաստանի իշխանությունները դա լեգիտիմացնում են, որպեսզի Ադրբեջանի արածներն աշխարհը նորմալ ընկալի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը։

Նկատում է՝ սա վտանգավոր նախադեպ է Հայաստանի համար։ «Խաղաղության դարաշրջանի «կերտումը» սկսելուց կամ դրա՝ ընթացքի մեջ լինելը հայտարարելուց հետո թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան ակտիվորեն շրջանառության մեջ դրեցին «Զանգեզուրի միջանցք», «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունները։ Այս իշխանությունները որքան էլ մեր հասարակության համար կոկորդ պատռեն, որ իբրև թե «Զանգեզուրի միջանցք» կամ «Արևմտյան Ադրբեջան» խոսույթները գոյություն չունեն, մեր ինքնիշխանությանը որևէ վտանգ չի սպառնում, հակառակը՝ ինքնիշխան ենք, միևնույնն է, դա փուչիկ է, այդ ամենը տեսնում ենք միայն ներքին քաղաքական դաշտում հակազդեցության համար, բայց դրսում նրանց կողմից նման խոսույթ չենք լսում, ինչ-որ պայքար այդ ուղղությամբ չենք տեսնում։ Նույնիսկ հակված եմ մտածելու, որ Հայաստանի իշխանությունները բացարձակ տեղյակ չեն այն գործընթացներից կամ այն ապագայից, ինչպես իրենք են շատ սիրում ասել, որը սպասում է մեզ բոլորիս, սպասում է Հայաստանի Հանրապետությանը։ Իսկ մյուս կողմից՝ եթե դու առ այսօր ունես գերեվարված, պատանդառված ազգակիցներ, ունես մոտ 150 հազար հայրենակիցներ, որոնք այսօր բռնի տեղահանված են և ունեն փախստականի կարգավիճակ, ունես օկուպացված հայկական տարածքներ, որտեղ ամենայն արագությամբ ոչնչացվում է հայկական հետքը, չես կարող խոսել խաղաղության մասին։ Այդ խաղաղությունը որևէ մեկը չի ընկալելու, հետևաբար, նույնիսկ այն գերտերությունների դեպքում, որոնք խաղում են այդ խաղը, դա բխում է զուտ իրենց շահերից, իրենք իրենց երկրի շահերն են առաջ տանում, մասնավորապես՝ տնտեսական շահը։ Թե՛ գերտերությունները, թե՛ միջազգային խաղացողները, թե՛ Հայաստանի իշխանությունները շատ լավ հասկանում են, որ որևէ կերպ խաղաղություն չի հաստատվել կամ առնվազն այս փխրուն ու հարաբերական, ձևական խաղաղությունը ժամանակավոր բնույթ է կրում, մինչ այդ հզորների կողմից Հայաստանի կլանումը»,- նշում է մեր զրուցակիցը։

Զուգահեռաբար շարունակվում են բռնաճնշումները երկրի ներսում՝ քաղբանտարկյալների թվի աճ, Եկեղեցու դեմ հարձակումներ։ «Քաղաքական բանտարկյալների մասով վստահ կարող եմ ասել, որ դա սպառնալիք է, ուղերձ հանրությանը։ Այսօր կալանավորվելը, ձերբակալվելը Հայաստանի իրավական դաշտում ունի նոր ձևակերպում՝ պատիժ։ Եթե իշխանություններն ուզում են պատժել որևէ մեկին, կեղծ գործեր են «կարում», կեղծ մեղադրանքներ հորինում, կպցնում մարդկանց և ուղղակի տանում կալանքի։ Քաղբանտարկյալները հասարակության բոլոր շերտերից են։ Յուրաքանչյուրն ինչ-որ մի շերտի համար ազդակ, ուղերձ է, որ այդ շերտն ուղղակի խելոք, զգույշ, վախեցած մնա։ Չեմ կարող ասել, որ սա ընդհանրապես չունի ազդեցություն, բայց վստահաբար կարող եմ ասել, որ դա բոլորի վրա հաստատ չի ազդում, և ովքեր գիտակցում են, որ երբևէ այլևս կորցնելու ոչինչ չեն ունենա, եթե կորցնեն հայրենիքն այն պարագայում, եթե այս իշխանությունները շարունակեն իշխանավարել, նրանք շարունակում են իրենց պայքարը։ Ինչ վերաբերում է Եկեղեցուն։ Ինչոր կենտրոնից կամ կենտրոններից էին մեզ ուղարկված այս իշխանությունները, նրանց մեծ օգնությամբ 2018 թվականին զավթվեց իշխանությունը՝ գունավոր հեղափոխությունների շարքի մեջ։ Վստահաբար կարող եմ ասել, որ Եկեղեցու հետ կատարվողը դրա շարունակությունն է։ Եթե նայում ենք գունավոր հեղափոխությունների պատմությունը, ապա հիմնականում դրանք սկսվել են ազգային արժեքների ջարդով, ինչը մեզ մոտ եղավ 2018 թվականից։ Այն ժամանակ ևս անդրադարձան Եկեղեցուն, ժողովրդի համար դա նորություն էր, կար հակազդեցություն, դադարեցրին հարձակումները։ Տարիների ընթացքում, երբ բոլոր առումներով այս իշխանությունները կարողացել են թուլացնել ժողովրդի զգոնությունը, հիմա հարմար պահն է այդ ծրագրի շարունակության համար։ Եկեղեցին մեր պետության գլխավոր հենասյունն է, վերջին երկու-երեք տարվա հարցումներից պարզ է դառնում, որ, որպես կառույց, ամենաբարձր հեղինակությունն ունի Հայ առաքելական եկեղեցին։ 2018 թվականին փորձեցին մեր հերոսապատումն արժեզրկել, երբ հայտարարեցին, որ բոլոր հերոսները թալանչիներ են, կեղեքողներ, և ժողովրդի մեջ փորձեցին կասկած դնել, ինչ-որ տեղ էլ հաջողեցին։ Հիմա նույն ծրագիրը փորձում են օգտագործել նաև Եկեղեցու մասով։ Թիրախավորում են մեր հոգևոր հայրերին, մեկն «ահաբեկիչ» է, մյուսը՝ «թալանչի», այն մյուսն էլ «Եկեղեցու օրենքներով չի ապրում»։ Բոլոր հոգևորականների դատական նիստերին մասնակցում եմ։ Հանրային մեղադրողների կեցվածքից, խոսքից, հայացքից երևում է, որ հասկանում են՝ աբսուրդ է այն ամենը, ինչ անում են։ Բայց անում են, կանգ չեն առնում, որովհետև ունեն հրահանգ։ Իրենք արժանապատվության և այս իշխանություններին ծառա լինելու միջև ընտրել են ծառա լինելը։ Ակնհայտ է, որ այդ քրեական գործերում որևէ փաստարկ չկա։ Փաստաբանները հաճախ նշում են, որ այդ գործերի մեջ չկա իրավաբանություն, և իրենք այլևս չեն կարողանում իրավաբանություն իրականացնել։ Այստեղ զուտ ազգային արժեքների և կեղծ «արժեքների» միջև պատերազմ է, որը դեռևս հանգուցալուծում չունի, քանի դեռ այս իշխանությունները շարունակում են պաշտոնավարել»,- եզրափակում է Մետաքսե Հակոբյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԵՄ-ում էներգիայի 47.3 տոկոսն ապահովել են վերականգնվող էներգիայի աղբյուրներըԻշխանության քայլերը հանգեցնելու են ավելի մեծ ըմբոստության երիտասարդների շրջանում․ Աննա ԿոստանյանՎախը ստիպում է Փաշինյանին արագ արձագանքել, բայց դա իրականությունից փախուստի արձագանք է․ Մարիաննա Ղահրամանյան Ինչի պետք է պատրաստ լինի հայ մարդը սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը պաշտպանելու համար․ Ավետիք Չալաբյան Չի կարող հայ կոչվել նա, ով ուրանում է հայի ինքնությունն ու պատմությունը․ Ավետիք ՔերոբյանԱհա թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ․ Նարեկ ԿարապետյանԻրանի քաղաքակրթության վերացման սպառնալիք շանտաժը հոդս ցնդեց․ Հրայր ԿամենդատյանԴեղերի գրանցումը միտումնավոր վերածել են տարիներ տևող փորձության․ Հրայր Կամենդատյան18 արդարների գործով դատական նիստի օրը հայտնի էԻնչ ենք մենք առաջարկում արդյունաբերության բնագավառում․ Հրայր Կամենդատյան Խոսքը՝ գործի փոխարեն, թե՞ գործը՝ խոսքի փոխարեն. ընտրության առաջ կանգնած հասարակությունըԴատարկ տներ, կորած սուբսիդիաներ․ Տավուշում բացահայտվում է գյուղական բնակարանաշինության ծրագրի իրական պատկերըԻսրայելը կոչ է արել ԱՄՆ-ին զիջումների չգնալ Իրանի հարցում․ Axios Թրամփը հայտարարել է, որ իրեն «բոլորովին չի անհանգստացնում» ռազմական հանցագործությունների հնարավոր մեղադրանքըՄի վախեցիր Նիկոլ Փաշինյան․ Ալիկ ԱլեքսանյանՌԴ-ն էներգակիրների մատակարարման հսկայական քանակությամբ հայտեր ունի. Պեսկով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «Lexus»-ը Անդրանիկ Քոչարյա´ն, մի տղայիդ ես անդրադարձել, բա մյուս տղայիդ մասին ի՞նչ կասես, որ պատերազմից փախցրել ես․ Նառա ԳևորգյանՑիլով մարդ, մի վախեցիր Կարապետյանից, ինքը քեզ վատ բան չի անելու․ Նարեկ Կարապետյան«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգեց Հարի Մագուայրի հետ պայմանագիրը Ինչպես է շաքարը «կարամելացնում» ձեր մարմինը և արագացնում ծերացումը Փաշինյանի օրոք ադրբեջանցու սապոգը դրվեց Սյունիքի սուրբ հողի վրա․ Անուշ ՄիրզոյանԻշխանության վերջին խաղաքարտը. պատերազմի սարսափը՝ որպես ընտրական տակտիկա․ Էդմոն ՄարուքյանՔՊ-ից պատգամավորի թեկնածու առաջադրված իջևանցի բժիշկ Միքայել Ադամյանը ՌԴ քաղաքացի է Ես պատրաստ եմ իմ կյանքը տալ հանուն հայրենիքի, ինչպես և 14 միլիոն իրանցիները․ Փեզեշքիան«Կոչումը՝ կին. Ոսկե կոդ 2026»-ի Անահիտ աստվածուհու մեդալը շնորհվել է Ռոզա ԾառուկյանինԱՄՆ-ի և Իսրայելի հետ պшտերազմը դադարեցնելու Իրանի ծրագիրը բաղկացած է տասը կետից. The New York TimesIDBank-ը և Իդրամը՝ «Մաթեմիկ» հասարակական-կրթական կազմակերպության կողքինԸնտրական օրենսգրքի փոփոխությունը չի քննարկվել որևէ կողմի հետ, փոխվում է մեկ անձի, մեկ ուժի ցանկությամբ` ակնհայտ ապօրինի․ Արամ Վարդևանյան«Ես պահում էի հայրիկին ու ինքն էլ չէր կոտրվում». Լիլիթ Թոխատյանը՝ հայրիկի առողջական խնդրի ու բարդ փուլի մասինԱՄՆ-ը կարողացել է վնաuել կամ nչնչացնել Իրանի ավելի քան 155 նավ IDBank-ը՝ ՀԲՄ մարզային համաժողովի մասնակիցՓառաբանելով մայրությունը, գեղեցկությունը և ուժը․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում նշվեց Մայրության և գեղեցկության օրը Կոնվերս Բանկը կրկին արժանացել է STP Excellence Award մրցանակինՌԴ Պերմ քաղաքում դպրոցականը դանակnվ hարձակվել է ուսուցչուհու վրա. վերջինս մաhացել էՅունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկովԾանր մարմնական վնաuվածք պատճառած տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել էԳյումրիում հիմնովին նորոգման կարիք ունեցող մի շարք մանկապարտեզներ կան․ Մարտուն ԳրիգորյանԱմենախոցելի խմբերի պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության օրակարգում․ Արմեն ՄանվելյանՀայկական պետությունը պետք է լինի ամուր, հարատև և ապահով․ Ավետիք ՉալաբյանՔպ քաղաքային իշխանությունը հեռացվելու է․ դրանք պետք է հեռանան մեր կամքով և որոշմամբ․ Հրայր ԿամենդատյանԱրեգա Հովսեփյանը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի խոստումներըԱրարատԲանկը Լոռիում՝ բիզնեսի և տնտեսության զարգացման մրցունակ լուծումներովՈրոշում եմ կայացրել միանալ Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը. «Հայուհի» կենտրոնի հիմնադիր (տեսանյութ) Ընտրական օրեսնգիրքը փոխվում է ընտրություններից 2 ամիս առաջ` ժողովրդավարության բաստիոնում. Աշոտ ՄարկոսյանԻ՞նչ փոխվեց, որ ընտրություններից 2 ամիս առաջ որոշեցիք ընտրական օրենսգիրք փոխել. Ալիկ Ալեքսանյանը՝ Նիկոլ Փաշինյանին Եթե դուք հետևեիք Սամվել Կարապետյանի հորդորին և օր առաջ ավարտեիք պատերազմը, կփրկվեր 3,500 հայորդու կյանք. Նարեկ ԿարապետյանՂազախստանը մերժեց Փաշինյանի սադրանքը Փաշինյանը եկեղեցու դեմ պայքարը ներառել է ՔՊ ծրագրում Կհեռացնե՞ն Անդրանիկ Քոչարյանին ՔՊ ցուցակից
Ամենադիտված