Հայերեն


«Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«2020 թվականին պարզ դարձավ, որ երկբևեռ աշխարհակարգ, որպես այդպիսին, այլևս գոյություն չունի, քանի որ և՛ պետությունների շահերն են փոխվել, և՛ ազդեցության գոտիներն ու նարատիվներն են վերաձևակերպվել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Արմեն Հովասափյանը, երբ անդրադառնում ենք օր օրի փոփոխվող աշխարհին և այդ աշխարհում Հայաստանի դերին, որին իշխանությունները որպես խաղաղության կղզյակ են ներկայացնում։ Վստահ է՝ խաղաղության թեման էլ ավելի շատ է շահարկվելու նախընտրական շրջանում։ «Սկսենք Դավոսում տեղի ունեցածից։ Դոնալդ Թրամփը դասական պոպուլիստ է, նրա առաջ քաշած այս «խաղաղության» գործընթացում թեման Գազան է, Գազայի շուրջ պետք է ստեղծվի խաղաղության գոտի։ Խաղարկային ֆիշկան Գազայի ֆակտորն է։ Սակայն այդ խաղաղությանը զուգահեռ տեսնում ենք ոչ պակաս ագրեսիվ մարտավարություններ, տարբեր տիպի թիրախային հարվածներ։ Ստացվում է՝ այն, ինչ բխում է Ամերիկայի շահերից, լրիվ նորմալ է։ Նորմալ է, երբ Վենեսուելայի նախագահ Մադուրոյին անկողնուց հանում, տեղափոխում են ԱՄՆ, հետո Նյու Յորքի դատարան։ ԱՄՆ-ն իր նկրտումներն է ցույց տալիս Գրենլանդիայի նկատմամբ, խոսում է Կուբայի մասին, Ռուբիոյին նշանակում է նախագահ, ասում է, որ Կոլումբիան է շուտով նույն ճակատագիրն ունենալու, ինչ Վենեսուելան։ Խոսում են Կանադայի մասին։ Ընդ որում՝ հետաքրքիր էր, որ այդ «խաղաղության» գործընթացի խորհրդանշի վրա պատկերված էր ամբողջ Հյուսիսային Ամերիկա աշխարհամասը, այսինքն՝ մարդը ցանկանում է «խաղաղություն բերել» Հյուսիսային Ամերիկա աշխարհամասում։ Թրամփի հաղթաթուղթը՝ «Խաղաղության խորհուրդ» ասվածը, ավելի շատ համաշխարհային կառույցներին ուղղված մարտահրավեր է։ Նա փաստացի ցույց է տալիս, որ ՄԱԿ-ն իր համար առոչինչ է։ Թրամփն այնպիսի մարդ է, որ ցանկացած պահի կարող է ցանկացած որոշում չեղարկել։ Չեմ բացառում, որ մի օր արթնանանք և տեսնենք, որ ՄԱԿ-ը, որպես կազմակերպություն, գոյություն չունի։ Դրա ֆինանսավորման հիմնական աղբյուրը ԱՄՆ-ն է։ Եթե Թրամփը ցանկանա, որ ՄԱԿ-ն այլևս չաշխատի, այն չի աշխատի։ Դրա փոխարեն կաշխատի, պայմանական ասած, «Խաղաղության խորհուրդը»։ Այն կոչեր կհնչեցնի, երկու կողմերին կլոր սեղանի շուրջ նստեցնելուց, բանակցություններից, համամարդկային արժեքներից կխոսի և այլն»,- նկատում է մեր զրուցակիցը։

Փոփոխվող աշխարհում անդրադառնալով Հայաստանի դիրքավորմանը՝ քաղաքագետը նշում է՝ իշխանությունն ամբողջովին տապալել է իր նախընտրական ծրագիրը։ «Ցույց է տալիս, որ ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ։ Տնտեսության հետ կապված «հրաշքների» մասին են խոսում, հիանում են ադրբեջանական բենզինի, ցորենի մուտքով, և այլն։ Սրանք ցավալիության աստիճանի ծիծաղելի դրվագներ են, քանի որ սրա վառ օրինակը պատմականորեն գոյություն ունեցել է։ 15-րդ դարում՝ 1453 թվականին, թուրքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը։ Մինչ այդ Կոստանդնուպոլիսը Եգիպտոսից նավով ցորեն չէր բերում, պայմանագիր չունեին իրենց հետ։ Թուրքիայի գալուց հետո Պոլսի ժողովուրդը սկսեց լավ ապրել, բայց, ցավոք, Պոլսում այլևս ապրում էր թուրքական կոնտինգենտ, այսինքն՝ երբ քեզ լավ կերակրում են, վերջում գալիս է հատուցման ժամանակը։ Երբ Ֆիդանը ողջունում է ժողովրդավարությունը, աջակցում Փաշինյանին, շատերը մոռանում են, որ Ֆիդանը, մինչև Թուրքիայի արտաքին գործերի նախարար լինելը, եղել է Թուրքիայի հակահետախուզության պետը։ Այսինքն՝ գործակալական ցանցը պատկանել է Ֆիդանին։ Նման մարդուն նշանակելով ԱԳ նախարար՝ Էրդողանը ցույց է տալիս աշխարհին՝ մենք գալիս ենք՝ տիրապետելով գործակալական այս համակարգին, ունենալով տարբեր բազաներ։ «TRIPP»-ի վերաբերյալ օրերս տարածվեց, որ Ադրբեջանը ներդրում է կատարելու ամերիկյան որոշ բիզնես կորպորացիաներում։ Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանը, Ռուբեն Ռուբինյանը դրա մասին տեղյա՞կ չէին։ Թե՞ առաջ են տանում հիբրիդային պատերազմի մասին թեզերը, ու դեռ հոգևորականներին էլ դարձրեցին այդ պատերազմի գործակալներ»,-ասում է մեր զրուցակիցը։

Ընդգծում է՝ պետք է ֆիքսել, որ իշխանության ներկայացուցիչները երբեք ու ոչինչ պատահական չեն ասում և անում։ «Մարդիկ ասում են՝ տգետ են, պրիմիտիվ են և այլն, ես համաձայն չեմ։ Դեռևս 2018 թվականի սեպտեմբերին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարեց Հայաստանի՝ պատմական կաղապարներից դուրս գալու մասին։ Այդ արտահայտությունը վերջին ութ տարվա ընթացքում տեղի ունեցածի վառ ապացույցն է։ Ցանկացած հայի պատմական կաղապարն է Ցեղասպանությունը, Արցախը, Սփյուռքը, Եկեղեցին, ազգային արժեքները։ Երբ դրանք գոյություն չունեն, պատմական կաղապարը գոյություն չունի։ Բանակ, անվտանգություն չկա, Եկեղեցուն պատերազմ են հայտարարել, պատմությունը աղավաղեցին, և այլն, և այլն։ Ստացվում է, որ Բոլթոնի՝ Փաշինյանի վրա դրված առաջադրանքը նա գերազանց կերպով կատարել ու կատարում է»։

Այս ամբողջով հանդերձ, իշխանության ներկայացուցիչներն առիթը բաց չեն թողնում ասելու, որ, վստահաբար, ընտրվելու են առաջիկա ընտրություններում։ «Ցանկացած իշխանություն ունի ցինիզմի որոշակի դոզա, պետք է որոշակի առումով ցինիկ լինեն, հնարավորինս ցույց տան, որ իրենք տիրապետում են իրավիճակին, ամեն ինչ վերահսկվում է, ոնց ասեն, այնպես էլ լինելու է։ Ընդդիմադիր հատվածը պետք է ասի իր բուն ասելիքը։ Նիկոլը հիմնականում խաղարկում է այն թեման, որ եթե նա չլինի վարչապետ, 2 րոպե հետո պատերազմ է սկսվելու։ Ընդդիմությունը պետք է ներկայանալի լինի, ճիշտ մատուցի իր խոսքը, ընկալելի լինի ժողովրդի համար։ Կասկած չունեմ՝ եթե սրանք վերարտադրվեցին, հաջորդ հարվածները լինելու են կուսակցությունների վրա, ընդհուպ առանձին կուսակցությունների փակում և այլն։ Բայց նրանց վերընտրվելու վստահության կարևոր հիմքը ընտրությանը քաղաքացիների քիչ մասնակցությունն է։ Որքան քիչ մարդ մասնակցեց ընտրությանը, այնքան նրանց ձայների տոկոսը բարձր է լինելու։ Իհարկե, ընդդիմադիր ուժերը ընտրությունների ավարտից հետո կարող են միավորվել, քվեարկել, այս մեխանիզմը կարող է աշխատել, բայց մինչ այդ չպետք է նստել սենյակներում, պանելային քննարկումներ անել, պետք է այցելել գյուղեր։ Բոլորի կոշիկները պետք է մաշվեն գյուղամիջում՝ գյուղի փողոցները չափչփելիս, բոլորի կոշիկների տակը պետք է ծակվի։ Հատիկ-հատիկ բոլոր գյուղերը, թաղերը պետք է մտնեն, մարդկանց հետ առերեսվեն, աչքերի մեջ նայեն։ Մարդիկ պետք է նրանց ասեն այն, ինչ մտածում են իրենց մասին։ Մարդկանց ներսում կուտակված զայրույթը, ասելիքը պետք է դուրս գա, քաղաքական գործիչներին պիտի մատնացույց անեն նրանց սխալները, խոսեն բացթողումների մասին։ Նրանք էլ ընդունեն ժամանակին թույլ տված սխալները։ Բայց նաև շեշտեն, որ այս պահին կարևոր հարց է պետք լուծել. Արցախում այսօր հազարավոր գերեզմաններ են մնացել, որպեսզի մենք էլ վաղը նույն խնդիրը չունենանք, կարողանանք այցելել մեր ծնողների գերեզմանին, խունկ ծխել, դու, որպես քաղաքացի, պետք է մեզ օգնես։ Ոչ ոք երաշխիք չունի, որ Եղեգնաձորում, Ալավերդիում, Ջերմուկում ու Վայքում նույն վիճակը չի լինելու, ինչ Արցախում եղավ։ Նույնիսկ շատ վատ սցենար էլ եմ պատկերացնում, որ, Աստված մի արասցե, երբ սրանք հասկանան, որ պարտվել են, խնդրանքով դիմեն իրենց սիրելի բարեկամներին, և արթնանանք ու տեսնենք, որ պայմանական թուրքական բանակը Երասխի հատվածում կանգնած է։

Նույնիսկ քաղաքագիտորեն եմ պատկերացնում, որ դա կարող է գետնի վրա գոյություն ունենալ։ Օգնության դիմի, ասի՝ ռևանշիստներն են եկել, փրկեք ինձ։ Միևնույն ժամանակ, ցանկացած ադեկվատ ու մտածող ուժ իշխանության գալուց հետո նախ պետք է հասկանա՝ ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ են խոսել, այդ բանավոր պայմանավորվածություններն ինչի՞ մասին են։ Հաջորդ իշխանության գործերը շատ բարդ են լինելու։ Մեծ խնդիրներ են լինելու՝ և՛ արտաքին, և՛ ներքին։ Մարդկանց սպասումները ևս մեծ են լինելու։ Նաև մարդկանց պետք է ասեն, որ առաջիկա մեկ տարին կեղտն են մաքրելու, թղթերն են կարդալու, նրանց կնքած պայմանագրերն են նայելու, սև գործերն են բացելու, եթե անհրաժեշտություն լինի, քրեական գործեր են հարուցվելու և այլն։ Միշտ ասում եմ՝ հաջորդ իշխանությունը լավագույն դեպքում գիշերը ժամը 3-ին է տուն գնալու աշխատանքից»,-եզրափակում է Արմեն Հովասափյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԺողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԳյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումԹուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին Իշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ Ադամյան34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է«ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՏնտեսությանը հարվածողները հարվածում են Ադրբեջանի հետ հավասարվելու մեր տեսլականին. Հ. Կամենդատյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան Այսօր Արեգնազը համալրեց կին քաղբանտարկյալների շարքը. դատարանը Արեգնազ Մանուկյանին կալանավորեց երկու ամսով․ Մենուա ՍողոմոնյանՀերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում»․ Գոհար ՄելոյանՀայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան․ Արեգա Հովսեփյան Հպարտ եմ, որ պաշտպանել եմ եկեղեցին. Սամվել Կարապետյան Ռուսաստանը խոցել է սեփական ուղղաթիռըԹրամփը կարծում է, որ ինքը կլիներ աշխարհի ամենամեծ կոմունիստըՄեր սպասումն այն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները. Ջեյհուն Բայրամով
Ամենադիտված