Հայերեն


Հայ վիրտուոզները․ տաղանդի ճանապարհը դեպի մեծ բեմ

Հասարակություն

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը կյանքի է կոչում կրթական ծրագրեր, որոնք ուղղված են հայ տաղանդավոր երեխաների և պատանիների բացահայտմանը, խնամքին և մասնագիտական կայացմանը։ Հիմնադրամի «Հայ վիրտուոզները» ծրագրի առանցքային նպատակը ստեղծագործական և կրթական այնպիսի միջավայրի ձևավորումն է, որտեղ երիտասարդ երաժիշտները կարող են լիարժեք բացահայտել իրենց ներուժը, զարգանալ և վստահ քայլերով շարժվել դեպի մեծ բեմեր։

Ազգային պատմամշակութային ժառանգության ճանաչողությունից մինչև ելույթներ աշխարհի հեղինակավոր բեմերում՝ հիմնադրամը կանգնած է պատանի երաժիշտների կողքին նրանց զարգացման ամբողջ ճանապարհին։ Այս ուղեկցությունն ունի մեկ կարևոր առաքելություն՝ պահպանել, զարգացնել և աշխարհին ներկայացնել հայկական մշակույթը՝ նոր ձայներով, նոր անուններով և ժամանակակից շնչով։

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի գործունեությունը հնարավոր է դառնում վստահելի գործընկերների և նվիրված աջակիցների շնորհիվ։ Ռազմավարական գործընկերների թվում են Երևանի քաղաքապետարանը, Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը, «Վիրտուոզների բանաձևը» նախագծի գործընկեր «Ռենշին» ընկերությունը։ Հաղթանակների գործընկերներն են Ամերիաբանկը, ՎՏԲ-Հայաստան բանկը, Էվոկաբանկը և «Ամառ» ՍՊԸ-ն, իսկ ձգտումների գործընկերների շարքում են Վանք բարեգործական հիմնադրամը և «Ջի Թի Բի Հոլդինգս» ընկերությունը։ Հիմնադրամի ապագայի գործընկերներն են Ակբա Բանկը և «Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցը, իսկ զարգացման գործընկերների շրջանակում են «Մարիլա» ՍՊԸ-ն, «Բարուր Թոյս»-ը, Miniso Armenia ընկերությունը, «Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» (TCF) ՍՊԸ-ն, «Արփա-Սևան» ԲԲԸ-ն և «Մետա-Իքս Մարկետս» ՓԲԸ-ն։

Հիմնադրամի ծրագրերի իրականացման գործում կարևոր դեր ունեն նաև անհատ աջակիցները՝ Արման Բարսեղյանը, Հայկ Կարապետյանը, Մհեր Աբրահամյանը, Էլիզա Ղալթախչյանը և Էրիկ Հայրապետյանը։ «Հայ վիրտուոզները» ծրագրի շրջանակում պատանի երաժիշտները ստանում են նաև կրթաթոշակներ, որոնք կարևոր աջակցություն են ոչ միայն մասնագիտական առաջընթացի, այլև անձնական կայացման համար։ Այդ աջակցությունը հնարավորություն է տալիս մասնակցել միջազգային մրցույթների, կատարելագործվել, ձեռք բերել անհրաժեշտ երաժշտական գործիքներ և առանց խոչընդոտների շարունակել իրենց ստեղծագործական ուղին։

Ճանապարհը հեշտ չէ․ այն լի է փորձություններով, ընտրություններով ու պատասխանատվությամբ։ Այստեղ անհրաժեշտ են ուժ, համբերություն, հետևողականություն և ամենակարևորը՝ հավատ ու աջակիցներ։ Այդ աջակիցը կարող ես լինել նաև դու, նվիրաբերիր հիմա` անցնելով այս հղումով: Աջակցելով հիմնադրամին՝ մեր գործընկերներն ու հովանավորները դառնում են այն պատմության մի մասը, որտեղ տաղանդը հնարավորություն է ստանում ծաղկելու, իսկ երազանքը՝ իրականանալու։

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի յուրաքանչյուր ծրագիր ներդրում է ոչ միայն մեկ երիտասարդի ապագայի, այլև հայկական մշակույթի վաղվա օրվա մեջ։ Երբ տաղանդը հանդիպում է հավատին ու աջակցությանը, ծնվում է արժեք, որը չի սահմանափակվում բեմով կամ մրցույթով։ Այն դառնում է ազգի ձայնը՝ հնչող աշխարհի տարբեր անկյուններում։ Շնորհակալություն բոլորին, ովքեր հավատում են այս ճանապարհին և իրենց մասնակցությամբ օգնում են, որ երաժշտությունը դառնա ապագա, իսկ ապագան՝ հնչեղ ու հայկական։

Հղումը՝ https://invest.m4f.foundation/hy

ՌԴ-ն էներգակիրների մատակարարման հսկայական քանակությամբ հայտեր ունի. Պեսկով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz»-ը և «Lexus»-ը Անդրանիկ Քոչարյա´ն, մի տղայիդ ես անդրադարձել, բա մյուս տղայիդ մասին ի՞նչ կասես, որ պատերազմից փախցրել ես․ Նառա ԳևորգյանՑիլով մարդ, մի վախեցիր Կարապետյանից, ինքը քեզ վատ բան չի անելու․ Նարեկ Կարապետյան«Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգեց Հարի Մագուայրի հետ պայմանագիրը Ինչպես է շաքարը «կարամելացնում» ձեր մարմինը և արագացնում ծերացումը Փաշինյանի օրոք ադրբեջանցու սապոգը դրվեց Սյունիքի սուրբ հողի վրա․ Անուշ ՄիրզոյանԻշխանության վերջին խաղաքարտը. պատերազմի սարսափը՝ որպես ընտրական տակտիկա․ Էդմոն ՄարուքյանՔՊ-ից պատգամավորի թեկնածու առաջադրված իջևանցի բժիշկ Միքայել Ադամյանը ՌԴ քաղաքացի է Ես պատրաստ եմ իմ կյանքը տալ հանուն հայրենիքի, ինչպես և 14 միլիոն իրանցիները․ Փեզեշքիան«Կոչումը՝ կին. Ոսկե կոդ 2026»-ի Անահիտ աստվածուհու մեդալը շնորհվել է Ռոզա ԾառուկյանինԱՄՆ-ի և Իսրայելի հետ պшտերազմը դադարեցնելու Իրանի ծրագիրը բաղկացած է տասը կետից. The New York TimesIDBank-ը և Իդրամը՝ «Մաթեմիկ» հասարակական-կրթական կազմակերպության կողքինԸնտրական օրենսգրքի փոփոխությունը չի քննարկվել որևէ կողմի հետ, փոխվում է մեկ անձի, մեկ ուժի ցանկությամբ` ակնհայտ ապօրինի․ Արամ Վարդևանյան«Ես պահում էի հայրիկին ու ինքն էլ չէր կոտրվում». Լիլիթ Թոխատյանը՝ հայրիկի առողջական խնդրի ու բարդ փուլի մասինԱՄՆ-ը կարողացել է վնաuել կամ nչնչացնել Իրանի ավելի քան 155 նավ IDBank-ը՝ ՀԲՄ մարզային համաժողովի մասնակիցՓառաբանելով մայրությունը, գեղեցկությունը և ուժը․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղում նշվեց Մայրության և գեղեցկության օրը Կոնվերս Բանկը կրկին արժանացել է STP Excellence Award մրցանակինՌԴ Պերմ քաղաքում դպրոցականը դանակnվ hարձակվել է ուսուցչուհու վրա. վերջինս մաhացել էՅունիբանկը կմասնակցի Leasing Expo 2026 ցուցահանդեսին հատուկ առաջարկովԾանր մարմնական վնաuվածք պատճառած տղամարդը ձերբակալվել, ապա կալանավորվել էԳյումրիում հիմնովին նորոգման կարիք ունեցող մի շարք մանկապարտեզներ կան․ Մարտուն ԳրիգորյանԱմենախոցելի խմբերի պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության օրակարգում․ Արմեն ՄանվելյանՀայկական պետությունը պետք է լինի ամուր, հարատև և ապահով․ Ավետիք ՉալաբյանՔպ քաղաքային իշխանությունը հեռացվելու է․ դրանք պետք է հեռանան մեր կամքով և որոշմամբ․ Հրայր ԿամենդատյանԱրեգա Հովսեփյանը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի խոստումներըԱրարատԲանկը Լոռիում՝ բիզնեսի և տնտեսության զարգացման մրցունակ լուծումներովՈրոշում եմ կայացրել միանալ Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը. «Հայուհի» կենտրոնի հիմնադիր (տեսանյութ) Ընտրական օրեսնգիրքը փոխվում է ընտրություններից 2 ամիս առաջ` ժողովրդավարության բաստիոնում. Աշոտ ՄարկոսյանԻ՞նչ փոխվեց, որ ընտրություններից 2 ամիս առաջ որոշեցիք ընտրական օրենսգիրք փոխել. Ալիկ Ալեքսանյանը՝ Նիկոլ Փաշինյանին Եթե դուք հետևեիք Սամվել Կարապետյանի հորդորին և օր առաջ ավարտեիք պատերազմը, կփրկվեր 3,500 հայորդու կյանք. Նարեկ ԿարապետյանՂազախստանը մերժեց Փաշինյանի սադրանքը Փաշինյանը եկեղեցու դեմ պայքարը ներառել է ՔՊ ծրագրում Կհեռացնե՞ն Անդրանիկ Քոչարյանին ՔՊ ցուցակից Շնորհավոր Աստվածածնի ավետման տոնը, Աստվածածնի, որ հանուն մեր փրկության կամովին տարավ Որդու զոհաբերման մեծ տառապանքը. Մենուա ՍողոմոնյանԱռաջիկա ընտրություններին ժողովուրդն է որոշելու իր ապագան․ Հրայր Կամենդատյան Սիրելի մայրեր, շնորհավոր ձեր տոնը. Թող ձեր կյանքը լցված լինի սիրով, ջերմությամբ և գնահատանքով. Մհեր ԱվետիսյանՀիմա էլ կռիվ են տալիս Սամվել Կարապետյանի անվան հետ. Նարեկ Կարապետյան Երբ կրթությունը քանդվում է, երկիրը դառնում է խոցելի, ինչը հիմա արվում է Հայաստանում․ Ատոմ ՄխիթարյանՓաշինյանի սարսափն ու Ընտրական օրենսգրքի փոփոխությունը Փաշինյանը չի կարող խանգարել. Հայաստանի հաջորդ վարչապետը՝ Սամվել Կարապետյանն է. Ալեքսանյան Թող ձեր ուժը լինի անսպառ, ձեր հավատը՝ անսասան, և ձեր սերը՝ այն հիմքը, որի վրա կկառուցենք անվտանգ, բարեկեցիկ ու արժանապատիվ Հայաստան. Նաիրի Սարգսյան«Սամվել Կարապետյանի՝ այլ քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը սկսվել է»․ Ալիկ ԱլեքսանյանՊետության գործառույթը քաղաքացուն կրթելն է, այլ ոչ թե ցածրորակ մշակույթ տարածելը․ Մենուա ՍողոմոնյանՄեր հարատևումը մեր ինքնության, ազգային մշակույթի պահպանման մեջ է․ Արսեն Գրիգորյան Team Telecom Armenia-ի ծառայությունների դիմաց վճարումները հասանելի են բոլոր հիմնական վճարահաշվարկային հավելվածներով և տերմինալներով Մի ողջ իշխանական ռեժիմ 10 ամիս փորձեց վարկաբեկել Սամվել Կարապետյանի անունը, չկարողացան Մենք միավորվում ենք նոր ուժերի հետ, որոնք նախկինում իշխանության չեն եղել, չեն կրել պատասխանատվություն ՀՀ ներկա վիճակի համար․ «Ուժեղ Հայաստան» Նսեմացնում են նախագահի ինստիտուտը, բայց իրենց թիմակիցն է, երևի խնդիր չեն տեսնում․ Վարդևանյան
Ամենադիտված