Հայերեն


Քաղաքական կարգախոսներից այն կողմ․ Հայաստանի տնտեսական կողմնորոշման հարցը

Քաղաքականություն

Հայաստանում խորհրդարանական ընտրություններին մնացել է ընդամենը վեց ամիս։ Նման ժամանակահատվածներում երկիրը, ինչպես միշտ, բաժանվում է ճամբարների՝ գործող իշխանության աջակիցների և քննադատների։ Յուրաքանչյուր կողմ ներկայացնում է ապագայի իր տեսլականը, իր «ճիշտ ճանապարհը»։ Սակայն քաղաքական աղմուկի մեջ հաճախ կորչում է ամենահիմնական հարցը․ իսկ ընդհանրապես ո՞ր ուղղությամբ պետք է շարժվի Հայաստանը։

Վերջին տարիներին հանրային դիսկուրսում հաճախ ենք լսում եվրոպական ինտեգրման, արևմտյան չափանիշների և արժեքների մասին խոստումներ ու ակնկալիքներ։ Այդ ձգտումը ինքնին հասկանալի և արդարացված է․ նորմերի, ինստիտուտների և բարձր ստանդարտների պետք է ձգտել ցանկացած հասարակությունում։ Սակայն պետության զարգացումը չի կարող կառուցվել միայն ցանկությունների վրա։ Տնտեսությունը պահանջում է սթափ հաշվարկ և իրատեսական մոտեցում։

Այս առումով Ռուսաստանը Հայաստանի համար պարզապես հարևան երկիր չէ։ Այն մեր ընդհանուր ապրանքաշրջանառության շուրջ 40 տոկոսն է, ԵԱՏՄ-ի շրջանակում՝ ավելի քան 180 միլիոն սպառող ունեցող շուկայի հասանելիություն, ներդրումների աղբյուր և հազարավոր աշխատատեղեր։ Հայաստանի և Ռուսաստանի տնտեսությունները վաղուց արդեն խորը փոխկապակցված են՝ թե՛ պատմական, թե՛ կառուցվածքային իմաստով։ Եվ սա թերություն չէ, այլ հնարավորություն։ Երբ տնտեսությունները փոխկապակցված են, կողմերն էլ շահագրգռված են կայունությամբ, կանխատեսելիությամբ և զարգացման շարունակականությամբ։ Հենց այս տրամաբանության վրա են ձևավորվում իրական գործընկերային հարաբերությունները։

Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանին տվել է ոչ միայն շուկա։ Այն դարձել է անվտանգության բարձիկ տարածաշրջանային անկայունության պայմաններում՝ թույլ տալով տնտեսությանը «ջրի վրա մնալ» բարդ տարիներին։ Տնտեսագետների գնահատմամբ՝ 2026 թվականին հնարավոր է ՀՆԱ-ի 5–6 տոկոս աճ՝ պայմանով, որ ինտեգրացիոն քաղաքականությունը պահպանվի հետևողական և կայուն։ Թվերը կարող են չթվալ տպավորիչ, սակայն սա իրական աճ է, որի վրա կարելի է կառուցել երկարաժամկետ զարգացում, ներգրավել ներդրումներ և ստեղծել նոր աշխատատեղեր։

Սա չի նշանակում հրաժարում արևմտյան արժեքներից կամ ինքնամեկուսացում։ Սա նշանակում է տնտեսական տրամաբանության ընտրություն քաղաքական կարգախոսների փոխարեն։ Իրատեսական քաղաքականություն, որը հենվում է առկա ռեսուրսների, կապերի և հնարավորությունների վրա։ Եվ այս ընտրությունն ունի լիարժեք գոյության իրավունք։

Նոր ուղին ռոմանտիկ հակադրություն չէ երազանքի և իրականության միջև։ Դա հասուն որոշում է՝ աշխատել այն ամենի հետ, ինչ ունենք, ամրապնդել մեր դիրքերը ԵԱՏՄ-ի ներսում, բարձրացնել պահանջների նշաձողը գործընկերների նկատմամբ, բայց չշրջվել նրանցից, քանի դեռ այդ համագործակցությունը կարող է ծառայել Հայաստանի շահերին։ 

 Քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Euromedia24-ի հետ զրույցում ընդգծում է՝ ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև ընտրության թեման ինքնին աբսուրդային է, քանի որ այն նախևառաջ անհեռանկարային է։ Պատճառն այն է, որ Եվրոպան երբեք թույլ չի տա այլ խաղացողի լիարժեք մուտք գործել իր շուկա․

«Դրա ամենավառ օրինակներն այսօր Ուկրաինան և Մոլդովան են, որոնք մեր աչքի առաջ են։

Պատկերացրեք՝ Ուկրաինան Եվրոպայից ստանում է զենք, զինամթերք և ֆինանսական աջակցություն՝ պատերազմ վարելու համար, սակայն եվրոպական շուկա մուտք գործելու հարցում իրավիճակը բոլորովին այլ է։ Ուկրաինական ապրանքները դեպի Եվրոպա արտահանվում են՝ պահպանելով սահմանային բոլոր մաքսատուրքերը։ Սա հստակ ցույց է տալիս, որ եվրոպական շուկան փակ է եղել, կա և կմնա այն պետությունների համար, որոնք Եվրոպան չի դիտարկում որպես իր մաս։

Խոսքը այստեղ զուտ հայտարարությունների մասին չէ՝ այն մասին, թե «մենք Եվրոպա ենք գնում» կամ «Եվրոպան մեզ ասում է՝ դուք եվրոպական երկիր եք»։ Խնդիրը հայտարարությունների մեջ չէ։ Խնդիրը գործնական գործընթացների մեջ է՝ թե որքանով են դրանք իրականում ձեռնտու Հայաստանի Հանրապետությանը։

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, ապա այն Հայաստանին տալիս է կոնկրետ և չափելի հնարավորություններ։ ԵԱՏՄ անդամակցությունը ոչ միայն ապահովում է հայկական ապրանքների արտահանումն ու ներմուծումը, այլև հնարավորություն է տալիս ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքները՝ օրինակ ցորենը կամ նավթամթերքները, ձեռք բերել ԵԱՏՄ շուկայում ձևավորված ներքին գներով՝ Ռուսաստանի, Ղազախստանի և մյուս անդամ երկրների մակարդակով։

Այսպիսի պրեֆերենցիաները Հայաստանի Հանրապետության տնտեսության համար պարզապես կարևոր չեն, այլ հանդիսանում են նրա ուղղակի գոյատևման ամենակարևոր բաղադրիչներից մեկը»։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն էլ նկատում է՝ տնտեսության կառուցվածքն է որոշում, թե որ ինտեգրացիոն մոդելն է պետության համար իրատեսական և կենսունակ։ Եթե երկրի շուկան հիմնականում կողմնորոշված է դեպի եվրասիական շուկան՝ առավելապես Ռուսաստանի ուղղությամբ, ապա այդ պայմաններում Եվրամիության անդամակցությունը որպես գերնպատակ ձևակերպելը կարող է վերածվել արկածախնդրության․

«Դրա մի քանի հիմնարար պատճառներ կան։ Առաջինը արդեն ակնհայտ է՝ Հայաստանի տնտեսությունը կառուցվածքային առումով կապված է ռուսական շուկայի հետ։ Երկրորդ՝ պետք է իրատես լինել․ Եվրամիությունում Հայաստանին որևէ մեկը չի սպասում։ Եվ երրորդ՝ հայկական ապրանքներն ու ծառայությունները մեծ մասամբ չեն համապատասխանում եվրոպական շուկայի խիստ ստանդարտներին և սերտիֆիկացիոն պահանջներին։

Որպես մասնավոր, բայց խոսուն օրինակ՝ կարելի է հիշել հայկական կոնյակի խնդիրը։ Եվրոպական շուկան չի ընդունում «կոնյակ» անվանումը և պահանջում է բրենդի անվան փոփոխություն, ինչը ինքնին ցույց է տալիս, թե որքան բարդ ու սահմանափակ է հայկական արտադրանքի մուտքը եվրոպական շուկա։

Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ եվրոպական չափանիշներին ձգտելը հնարավոր է և անհրաժեշտ՝ առանց երկրի ռազմավարական կողմնորոշումը փոխելու և առանց Եվրամիությանը անդամակցելու մասին օրենքներ ընդունելու։ Այլ կերպ ասած՝ հնարավոր է իրականացնել տեխնիկական և ինստիտուցիոնալ համապատասխանեցում եվրոպական չափանիշներին՝ չդնելով վտանգի տակ այն ինտեգրացիոն նախագիծը, որի շրջանակում երկիրն արդեն գտնվում է։

Սա ավելի իրատեսական և անվտանգ ճանապարհ է՝ տնտեսության զարգացման տեսանկյունից»,-նշում է Սուրենյանցը։

Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ այն երկրները, որոնք կարողանում են ճիշտ օգտագործել իրենց աշխարհաքաղաքական դիրքը, ճգնաժամերից դուրս են գալիս ավելի ուժեղ։

Ընտրությունները հնարավորություն են սահմանելու ճիշտ ուղղություն։ Հարցն այն է՝ պատրա՞ստ ենք ընտրել ոչ ամենագեղեցիկ, բայց ամենաաշխատող ճանապարհը։

Վեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնի
Ամենադիտված