Հայերեն


ԱՄՆ-ն սիրիական բանակից պահանջել է դադարեցնել առաջխաղացումը քրդերի հսկողության տակ գտնվող տարածքներում

Աշխարհ

Միացյալ Նահանգները շաբաթ օրը կոչ է արել սիրիական բանակին դադարեցնել առաջխաղացումը երկրի հյուսիսում քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում, որտեղ սիրիական զորքերը բախվել են քրդական ուժերի հետ Եփրատ գետի երկայնքով գտնվող ռազմավարական հենակետերի և նավթահանքերի համար, հայտնում է Reuters-ը:

Մի քանի օր շարունակ սիրիական զորքերը կենտրոնացել էին Եփրատի արևմտյան մասում գտնվող մի խումբ գյուղերի շուրջ և քրդերի գլխավորած «Սիրիական դեմոկրատական ուժերին» (SDF) կոչ էին անում վերատեղակայվել գետի հակառակ ափին:

SDF-ի մարտիկները շաբաթ վաղ առավոտյան հեռացել են այդ տարածքից՝ որպես բարի կամքի դրսևորում, սակայն հետո մեղադրել են սիրիական զորքերին համաձայնությունը խախտելու մեջ՝ շարունակելով առաջխաղացումը դեպի արևելք՝ գործարքի մեջ չներառված քաղաքներ և նավթահանքեր:

ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը գլխավորող Բրեդ Կուպերը հայտարարել է, որ սիրիական զորքերը պետք է «դադարեցնեն ցանկացած հարձակողական գործողություն» Հալեպ և Տաբկա քաղաքների միջև ընկած տարածքներում (շուրջ 160 կիլոմետր դեպի արևելք)։

Զորքերի դուրսբերման նախնական գործարքը ներառում էր Դեյր Հաֆեր քաղաքը և հարակից մի քանի գյուղեր, որոնց բնակիչները հիմնականում արաբներ են։ SDF-ը հեռացել է շաբաթ օրը, և սիրիական զորքերը համեմատաբար հանգիստ մուտք են գործել այնտեղ։

Սիրիական նավթային ընկերությունը հայտնել է, որ սիրիական զորքերը գրավել են մոտակա Ռասաֆա և Սուֆյան նավթահանքերը, որոնք այժմ կարող են վերագործարկվել: SDF-ի ուժերը նահանջել են դեպի արևելք՝ Տաբկա քաղաքի ուղղությամբ, որը լարվածության օջախ է. այն գտնվում է գետի հոսանքն ի վար՝ դեռևս արևմտյան ափին, և հիդրոէլեկտրակայանի պատնեշի մոտ է, որն էլեկտրաէներգիայի կարևորագույն աղբյուր է:

Սակայն երբ սիրիական բանակը հայտարարել է Տաբկան գրավելու մտադրության մասին, SDF-ը նշել է, որ դա նախնական գործարքի մաս չի կազմել, և իրենք պայքարելու են քաղաքն ու դրա շրջակայքի մեկ այլ նավթահանք պահելու համար:

Սիրիական բանակը հայտարարել է, որ քուրդ զինյալների հարձակումների հետևանքով իր չորս զինծառայող է սպանվել, իսկ SDF-ը հայտնել է իր մի քանի մարտիկների սպանության մասին՝ առանց հստակ թիվ նշելու:

Ընտրություններին մասնակցելով եկեք անցյալում թողնենք` պառակտումը․ գալիս է միասնականության դարաշրջանը․ Արամ ՎարդևանյանՔՊ-ն փակում է Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը. Նարեկ ԿարապետյանՄեզ մեկ Սաֆարովից չկարողացան պաշտպանել, իսկ 300.000 ադրբեջանցուց ինչպե՞ս են պաշտպանելու․ «Ուժեղ Հայաստան»Լարսում կանգնած է ոչ թե բեռնատարը, այլ Հայաստանի տնտեսությունը. արտահանողները մնացել են մենակ. Էդմոն ՄարուքյանԼՀԿ քարոզարշավը Սյունիքում«Նարեկ»-ը՝ որպես օրհնություն. Նարեկ ԿարապետյանՈւժեղ Հայաստան դաշինքը Ավան վարչական շրջանում էՄենք փոփոխություն կբերենք մեր երեխաների ապագայի համար․ «Ուժեղ Հայաստան»Սամվել Կարապետյանի հյուրերից մեկը նրան դիմեց Պարոն Վարչապետ-ովՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Արմավիրում է․ ԲՀԿՄեզ պետք է մարզի բնակիչների օգնությունը իմանալու համար ցանկացած մարզի խնդիրները․ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը շարունակում է Ավանում«Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթըԶոհվածների ընտանիքները և արցախահայությունը լինելու է մեր ուշադրության կենտրոնում․ ԿարապետյանՄենք ամեն ինչ անելու ենք մարդկանց համար, ոչ թե մեր գրպանների․ Սամվել ԿարապետյանՆոր Նորքում «Mercedes»-ում հրդեհ է բռնկվել․ ոստիկաններն ունեն կասկածներ, որ այն միտումնավոր հրկիզել ենՇատ մեծ տնտեսական գոտի Հրազդանում․ ԿարապետյանՊակիստանում երկաթգծերի պայթեցման հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվելԿոտայքի մարզում մոտ 27% բնակչության աղքատ են․ Սամվել ԿարապետյանՆախընտրական հանդիպումները շարունակվում են՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այցելել է ԷջմիածինԵս Իրանի հետ գործարքի չէի գնա, եթե դա Իսրայելին ձեռնտու չլիներ․ Թրամփ Աբովյանում ծննդատան նախկին տնօրենը մարմնի տարբեր հատվածներում ստացած ծակած վերքերnվ տեղափոխվել է հիվանդանոցՎարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Ֆիլիպ Կիրկորովը արձագանքել է Լյուսի Չեբոտինայի և Լյուբա Ուսպենսկայայի միջև կոնֆլիկտինՌուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ»-ով hարվածել Ուկրաինային. Զելենսկի Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Իրանի հետ գործարքի հնարավորությունը 50/50 է․ Թրամփ Ձեր սիրո լեզուն՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանը պատանդ պահի համաշխարհային էներգետիկ շուկան. Ռուբիո Հանսի Ֆլիկը խոսել է «Բարսելոնա»-ի գլխավոր նպատակների մասին Իրանը և ԱՄՆ-ը միաժամանակ շատ հեռու և շատ մոտ են հնարավոր համաձայնությանը․ Իրանի ԱԳՆ խոսնակԶելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան»Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա ՇուշանյանԱյն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար ՂումաշյանՌԴ-ում արգելվել է շուրջ 37 մլն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան»Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայիՉինաստանի իշխանությունները պլանավորում են արգելել արևային վահանակների սարքավորումների առաքումը ԱՄՆ Որտեղի՞ց են Գուրգեն Սիմոնյանի ֆինանսներըՊետք է ձևավորել բազմաուժ խորհրդարան և բացառել մեկ ուժի իշխանությունը․ Էդմոն Մարուքյան Հունիսի 7-ին ՔՊ-ին ընտրելը նշանակում է նոր զիջումներ40000 դրամ զինծառայողի ընտանիքին և անվճար բուհական կրթություն զինծառայողին․ Հրայր Կամենդատյան Նախընտրական հանդիպում և քայլերթ Արաբկիր վարչական շրջանում․ ԲՀԿԱջակցության և փոփոխությունների ուղերձը՝ Էջմիածին․ «Ուժեղ Հայաստանը» ներկայացրեց ապագայի երեք առանցքային ծրագիրըՄհեր Ավետիսյանը Ռուսաստանի դեսպանատան առջև ծաղկեպսակ է տեղադրել՝ ի հարգանք Լուգանսկի ուսանողական քոլեջին հասցված հարվածի հետևանքով նահատակված ռուս երեխաների հիշատակինՓոփոխությունը գալիս է Սամվել Կարապետյանի հետ Պետք է ձևավորել բազմաուժ խորհրդարան և բացառել մեկ ուժի իշխանությունը․ Էդմոն Մարուքյան
Ամենադիտված