Հայերեն


Հայաստանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին

Քաղաքականություն

Կրեմլի ամենահայտնի քարոզիչներից մեկի՝ Վլադիմիր Սոլովյովի՝ Հայաստանի հասցեին անցած շաբաթավերջին հնչեցրած սպառնալից հայտարարությունից երկու օր անց պաշտոնական Երևանը բողոքի նոտա է հղել Մոսկվային։ Հայաստանի արտաքին գերատեսչությունը հաղորդավարի հայտարարությունը, թե Հայաստանում ևս՝ Ուկրաինայի օրինակով, հատուկ ռազմական գործողություն պետք է սկսել, ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն է որակել։

«Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Հայաստանի արտգործնախարարություն, նրան հանձնվել է բողոքի հայտագիր, որում խորը վրդովմունք է արտահայտվել պետական հեռուստաընկերության մաս կազմող ծրագրի եթերում հնչած հայտարարությունների կապակցությամբ։ Ընդգծվել է, որ դրանք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն են ու թշնամական դրսևորում և կոպտորեն խախտում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները», – հայտնում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Նշենք՝ ռուս հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովը հերթական հաղորդման ընթացքում ասել էր․ «Թքած ունենալ միջազգային իրավունքի, միջազգային կարգի վրա։ Եթե մեզ մեր ազգային անվտանգության համար անհրաժեշտ էր սկսել Հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, ինչո՞ւ, ելնելով նույն նկատառումներից, մենք չենք կարող սկսել նաև մեր ազդեցության գոտու այլ կետերում։ Մեզ համար շատ ավելի ցավոտ է այն, ինչ կատարվում է Հայաստանում, քան այն, ինչ կատարվում է Վենեսուելայում։ Հայաստանի կորուստը, ահա սա հսկայական խնդիր է»։

Հայաստանի գործող իշխանություններն ու նրանց քարոզչամեքենան փորձում են Վլադիմիր Սոլովյովի այս հայտարարությունը ներկայացնել որպես ռուսական իշխանությունների պաշտոնական տեսակետ, իսկ Սոլովյովին էլ՝ թիվ մեկ պրոպագանդիստ։ Մինչդեռ փաստն այն է, որ Սոլովյովը անկախ լրագրող է և որքան էլ կապված է ռուսական իշխանությունների հետ, երբեմն անում է հայտարարություններ, որոնք դուրս են պաշտոնական քարոզչական նարատիվներից։ Նույն հաջողությամբ էլ Ռուսաստանը, օրինակ, կարող է Հայաստանի իշխանություններին բողոքի նոտա հղել «սորոսական» տարբեր լրատվամիջոցներով, տարբեր փորձագետների, քաղաքական գործիչների կողմից հնչեցված հակառուսական հայտարարությունների կապակցությամբ։

Ցանկացած պարագայում բողոքի այս նոտան լուրջ հարված է լինելու հայ-ռուսական հարաբերությունների հետագա ընթացքին, և փաստ է, որ փաշինյանական իշխանությունը չի վարանում հարցը բարձրացնել այսպիսի մակարդակով՝ փոխանակ այն քննարկելու բանակցային փակ ֆորմատով և գալու ընդհանուր հայտարարի։ Ըստ երևույթին, հայկական կողմը ամեն ինչ փորձում է անել հարաբերությունները Ռուսաստանի հետ կրկին սրելու համար։

Տաթևիկ Բադալյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքը Ստեփանավանում․ ՀայաՔվեԵրևան քաղաքի քրեական nստիկանները կողոպուտի դեպք են բացահայտել 2026-ին կզացնում ենք 16֊ին. Արշակ Կարապետյան Կասեցվել է «Ապարանի պանրի գործարան»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄՆարեկ Կարապետյանը բացառապես ՀՀ քաղաքացի է և երբևէ որևէ այլ երկրի քաղաքացիություն չի ունեցել․ Լիլիա Շուշանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների երգը ավտոբուսումՍպերցյանն ակնարկել է «Կրասնոդարից» հնարավոր հեռանալու մասին Բաշ Ապարանում հանդիպեցինք Դրոյի թոռանը՝ Ֆիլլիպ Կանայանին․ Նարեկ ԿարապետյանՍամվել Կարապետյանը հանդիպել է մշակույթի գործիչների հետՎայքում բախվել են «Iveco» կցորդիչով բեռնատարը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով բեռնատարը այնուհետև բախվել է «MAN» կցորդիչով բեռնատարին․ կան տուժածներԴու քո կյանքով և ընտրությամբ ցույց տվեցիր, թե ինչ է նշանակում լինել իսկական հայրենասեր՝ պատրաստ ամենամեծ զրկшնքների. Սամվել Կարապետյանի շնորհավորանքը՝ Ռուբեն Վարդանյանին«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումԱրցախը պարտվե՞ց, թե հանձնեցին. բացառիկ հարցազրույց գեներալ Վարդան Ավետիսյանի հետ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումը՝ ԵղեգնաձորումՇաղափ բնակավայրում բախվել են «VAZ»-ը և «GAZ»-ը․ կա զnh «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շարունակում է քարոզարշավը Լոռու մարզի Բազում գյուղումԱսում են՝ «գնում ենք ԵՄ», բայց վերջին 5 տարում դեպի ԵԱՏՄ և ՌԴ արտահանման ծավալներն են գնալով մեծանում. Գևորգ Գորգիսյան 300 հազար ադրբեջանցիների "խաղաղ" ներխուժման մասին ավելի մանրամասն. Արմեն Մանվելյան30 կրեդիտ տրամադրող ուսուցիչների վերապատրաստման երկամսյա համակցված ծրագիրն այլևս հասանելի է«Ձեզ միացնում ենք 5G-ին, հավաքեք հրամանը»․ IDBank-ը զգուշացնում է «կապի թարմացման» անվան տակ տեղի ունեցող զեղծարարության մասին Ucom-ի և staff.am-ի նախաձեռնությամբ կայացել է Executive Offsite Vol.1-ը՝ միավորելով Հայաստանի բիզնես առաջնորդներին «Ուժեղ Հայաստան» դաշինքը քարոզարշավը շարունակում է Լոռու մարզի Սպիտակ համայնքումԵկե՛ք փոփոխության և հույսի հանրահավաքին. Ուժեղ Հայաստան Ալիեւի հրահանգները կատարող իշխանությունը անհաջող կերպով փորձում է ճնշել Հայաստանում փոփոխություններ բերող ուժին. Մարիաննա ՂահրամանյանԱյսօր Ռուբենը Վարդանյանը դարձավ 58 տարեկան. Ավետիք ՉալաբյանԴեպի Ռուսաստան ծաղկի արտահանման արգելքը կհանգեցնի հայ տնտեսվարողների սնանկացմանը․ Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Սպիտակում Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը»Ապագան պատկանում է ուժեղ ՀայաստանինՄիացիր փոփոխությանը՝ հանուն ուժեղ ՀայաստանիԻնչպես հաշվի առնել սփյուռքի ձայնը ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ ԼՀԿ քարոզարշավը Սյունիքում«Ուժեղ Հայաստան» դաշինքն Ապարանում էԱմերիաբանկը և ԱԶԲ-ն կնքել են 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր Հայաստանում ՄՓՄՁ ֆինանսավորումն ու կանաչ ներդրումներն ընդլայնելու նպատակովԻնչպե՞ս է Փաշինյանը ստում վիզաների հարցում Բաց խոսակցություն պետական համակարգի հետ. Հրաչյա Ռոստոմյան «Ուժեղ Հայաստան»-ը Ապարանում էԹույլ մի ՛ տուր՝ որոշեն քո փոխարեն․ Արթուր ԴանիելյանԳնա՛ ընտրության, որ քո կամքին չբռնանան. Գոհար ՄելոյանՓաշինյանի ու իր թիմի վատ դիվանագիտության արդյունքում մեր գյուղացու բերքի հիմնական գնորդը` ՌԴ-ն փակել է հայկական ծաղկի մուտքը երկիր. Նարեկ ԿարապետյանՃակատագրական հայտարարությունԳնա՜ ընտրության, մի թող, որ քո փոխարեն որոշի Փաշինյանը. Մարիաննա ՂահրամանյանԷդմոն Մարուքյանը վստահ է՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը լուծելի էՎստահ եմ, որ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները կբացեն նաև քո բանտախցի դուռը և կազատեն քեզ գերությունից. Գագիկ ԾառուկյանՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավըԱրամ Վարդևանյանի ելույթը Ավան վարչական շրջանում. Տեսանյութ Մայիսի 28֊ին ո՞ւմ անկախության օրն ես շքերթ անում. Արշակ ԿարապետյանԽորհրդարան անցնելուց հետո, եթե նախագահը հրաժարական չտա՝ իմպիչմենտի ենք ենթարկելու նրան. Էդմոն ՄարուքյանԵվրադիտորդները կրկին սվաղում են Փաշինյանի հանցանքները
Ամենադիտված