Հայերեն


Նոր մանրամասներ ՊՊԾ գնդի զավթման գործից

Հասարակություն

Ոստիկանության ՊՊԾ գնդի զինված զավթման մեջ մեղադրվող եւս 18 անձանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է՝ մեղադրական եզրակացությամբ:
Այս առնչությամբ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ ապօրինի պահվող հրազենով զինված, կազմակերպված խմբի կողմից ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության /ՊՊԾ/ գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու եւ պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ եւ 235-րդ հոդվածներով հարուցված քրեական գործից 18 մեղադրյալների վերաբերյալ անջատված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
Քրեական գործով կատարված օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա պարզվել է, որ կազմակերպված զինված խմբի անդամներ Տիգրան Սարգսյանը, Հովհաննես Վարդանյանը, Արամ Հակոբյանը, Վարդան Գերավետյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գեւորկ Իրիցյանը, Տիգրան Մանուկյանը, Թորոս Թորոսյանը, Արթուր Մելքոնյանը, Արթուր Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Արայիկ Հակոբյանը, Մարտիրոս Հակոբյանը, Արամ Մանուկյանը, Թաթուլ Թամրազյանը, Հովհաննես Հարությունյանը եւ այլոք, ծանր հանցագործություն կազմակերպելու համար մեղադրվող Ժիրայր Սեֆիլյանին եւ մի շարք այլ անձանց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելուն պետությանը հարկադրելու նպատակով, 2016 թվականի հուլիսի 17-ին զինված հարձակում են գործել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա. «ԿՌԱԶ» մակնիշի բեռնատարով հարվածելով՝ կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու կից պարիսպը, իրենց մոտ ապօրինի պահվող ինքնաձիգների կիրառմամբ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ՝ ներխուժել են գնդի տարածք եւ զավթածն ազատելու պայմանով պետությանը գործողություն կատարելուն հարկադրելու նպատակով զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները:
Նշված շինությունները, տրանսպորտային միջոցները զավթելուց անմիջապես հետո, կազմակերպված խմբի անդամները նույն եղանակով`կազմակերպված խմբի կազմում իրենց մոտ ապօրինի պահվող ինքնաձիգների եւ նռնակների կիրառմամբ, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, պատանդ են վերցրել եւ պահել գնդում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների եւ բուժաշխատողների:
Դրանից հետո, կազմակերպված խումբը զավթած վարչական շենքերը, շինությունները, տրանսպորտային միջոցներն ու պատանդներին ազատելու պայմանով պետությանը ներկայացրել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրաժարականի, ինչպես նաեւ ապօրինի զենք պահելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին եւ մի շարք այլ անձանց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակելու վերաբերյալ պահանջներ:
Կազմակերպված խմբի անդամներին միանալու փորձ է կատարել Վարդգես Գեւորգյանը եւ դրան նախապատրաստվել՝ Մանվել Աթոյանը:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է նաեւ, որ կազմակերպված խմբի անդամները հարձակումը կատարելուց հետո ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի հերթապահ մասից հափշտակել են գնդի սպառազինության մեջ մտնող հրազենն ու ռազմամթերքը, իսկ գնդի պարսպի մեջ ներկառուցված «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատից կատարել են առանձնապես խոշոր չափերով՝ 14.808.000 ՀՀ դրամի գաղտնի հափշտակություն:
Քննությամբ հիմնավորվել է, որ գումարի հափշտակությունը կատարվել է գնդի տարածքը զավթելու եւ պահելու օրերին, նշված բանկոմատի ծխնիները մետաղահատ էլեկտրական սղոցով կտրելու եղանակով: Բանկոմատից հափշտակված գումարները բաղկացած են եղել 1000, 5000, 10000 եւ 20000-անոց ՀՀ թղթադրամներից, որոնցից 10000 եւ 20000-անոց թղթադրամները եղել են նոր նմուշի, հաջորդական համարի եւ սերիայի:
Բանկոմատից հափշտակված գումարներից 300.000 ՀՀ դրամը հայտնաբերվել է մեղադրյալ Արթուր Սողոմոնյանի անձնական խուզարկությամբ` վերջինիս կոշիկների միջից, ընդ որում, 10.000-անոց միանգամայն նոր, հաջորդական համարի եւ սերիայի թղթադրամներով:
Բացի այդ, կազմակերպված խմբի անդամները 2016թ. հուլիսի 24-ին՝ հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել են ոստիկանական 4 եւ քաղաքացիական 1 տրանսպորտային միջոցներ՝ սեփականատերերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս, ինչպես նաեւ իրականացրել են զավթածն ու պատանդներին պահելուն ուղղված այլ բռնի գործողություններ:
Թաթուլ Թամրազյանը վնասազերծվել եւ գնդի տարածքից դուրս է բերվել 2016 թվականի հուլիսի 17-ին, Հովհաննես Հարությունյանը` հուլիսի 26-ին, Արամ Հակոբյանն ու Արամ Մանուկյանը՝ հուլիսի 27-ին, իսկ Արթուր Մելքոնյանը՝ հուլիսի 29-ին: Կազմակերպված խմբի մյուս անդամների հանցավոր գործունեությունն ավարտվել է 2016 թվականի օգոստոսի 31-ին, երբ վերջիններս կամովին ազատել են զավթած շենքերը, շինություններն ու տրանսպորտի միջոցները, հրաժարվել իրենց պահանջներից եւ հանձնվել իրավապահ մարմիններին:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածների եւ մասերի համակցությամբ մեղադրանքներ են առաջադրվել կազմակերպված խմբի 18 անդամներին, մասնավորապես՝
– Տիգրան Սարգսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով,
– Հովհաննես Վարդանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով,
– Արամ Հակոբյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով
– Վարդան Գերավետյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով,
– Սերգեյ Կյուրեղյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
– Գեւորկ Իրիցյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
– Տիգրան Մանուկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով,
– Թորոս Թորոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
– Արթուր Մելքոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով,
– Արթուր Սողոմոնյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով,
– Գառնիկ Հովակիմյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով,
– Արայիկ Հակոբյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով,
– Մարտիրոս Հակոբյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
– Արամ Մանուկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով եւ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,
– Թաթուլ Թամրազյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով,
– Հովհաննես Հարությունյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով եւ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով
– Մանվել Աթոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 35-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 35-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 35-235-րդ հոդվածի 3-րդ մասով,
– Վարդգես Գեւորգյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով, 34-235-րդ հոդվածի 3-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ), 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 365-րդ հոդվածի 1-ին մասով:
Վարույթն իրականացնող մարմինը վերը նշված 18 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված