Հայերեն


Հայաստանի ազգային հավաքականի բացառիկ և ֆանտաստիկ մրցակիցը

Սպորտ

Առաջին լրատվական / Հունիսի 4-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ստուգողական հանդիպում կանցկացնի Սենտ Քիթս և Նևիսի ընտրանու հետ: Բացի այն, որ այս հանրապետությունը քչերին է հայտնի, այն նաև բացառիկ պետք է համարել: Սենտ Քիթս և Նևիս ֆեդերատիվ հանրապետությունը գտնվում է Կարիբյան ծովի արևելյան հատվածում: Սենտ Քիթսը և Նևիսը տարբեր պետություններ են, որոնց ընդհանուր տարածքը կազմում է ընդամենը 261 ք/կմ, իսկ բնակչությունը 49 հազար է: Որպեսզի այս տվյալներն ավելի պատկերավոր լինեն, նշենք, որ Երևանի մակերեսը կազմում է 223 ք/կմ: Կոպիտ ասած՝ Հայաստանի ազգային հավաքականը մրցելու է թվացյալ 50 հազար բնակչություն ունեցող Երևանի հետ: Սենտ Քիթս և Նևիսը արևմտյան կիսագնդի ամենափոքր պետությունն է: Իր տարածքով էլ այս երկիրը 207-րդն է աշխարհում:

Այս տարի Սենտ Քիթս և Նևիսը որևէ հանդիպում չի անցկացրել: Վերջին հանդիպումը մեր մրցակիցն անցկացրել է 2016 թվականի նոյեմբերին՝ սեփական հարկի տակ 2:0 զիջելով Հայիթիի ազգային թիմին:

Ի դեպ, ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Սենտ Քիթս և Նևիսը բավական բարձր դիրք է զբաղեցնում: Երեկ հրապարակված աղյուսակում մեր մրցակիցը, առաջադիմելով 9 աստիճանով, հանգրվանել է 89-րդ հորիզոնականում: Եթե հաշվի առնենք բնակչության քանակն ու երկրի տարածքը, Սենտ Քիթս և Նևիսի հավաքականի ներկայիս դիրքը ՖԻՖԱ-ի աղյուսակում պետք է ֆանտաստիկ որակել: Անցյալ տարի Սենտ Քիթս և Նևիսին հաջողվել է հաղթել Արուբային, Բերմուդային, Անտիգուա և Բարբուդային, Սուրինամին: Միակ պարտությունը Հայաստանի հավաքականի մրցակիցը կրել է Հայիթիից:

Ի դեպ, Սենտ Քիթս և Նևիսը մրցել է նաև եվրոպական հավաքականի հետ՝ ընկերական խաղում ոչ-ոքի՝ 1:1 խաղալով Էստոնիայի ազգային թիմի հետ: 2015 թվականի նոյեմբերին Սենտ Քիթս և Նևիսը Տալլինում 3:0 հաշվով զիջել է էստոնացիներին, այնուհետև Անդորրայում 1:0 հաշվով առավելության հասել այս երկրի ազգային հավաքականի նկատմամբ:

Նշենք, որ աշխարհի առաջնության ընտրական փուլում Սենտ Քիթս և Նևիսի ազգային հավաքականը ելույթ է ունենում Կոնկակաֆ գոտում: Այս հավաքականում հանդես են գալիս բարձրահասակ և ֆիզիկապես ամուր ֆուտբոլիստներ: Կան ֆուտբոլիստներ, ովքեր ելույթ են ունենում Անգլիայի Չեմպիոնշիփ լիգայում: Գլխավոր թերությունն այն է, որ Սենտ Քիթս և Նևիսի ֆուտբոլիստները բավական դանդաղ են տեղաշարժվում: Նրանք գրոհները զարգացնում են եզրերով՝ հույսը դնելով բարձրահասակ ֆուտբոլիստների երկրորդ հարկում հաջող խաղալու վրա:

Ինչ խոսք, հավանականությունը մեծ է, որ առաջիկա խաղում Հայաստանի ազգային հավաքականը հաղթանակ կտանի համոզիչ հաշվով: Կարծում ենք՝ ակնհայտ է, որ Սենտ Քիթս և Նևիսը խաղաոճով նույնիսկ մոտ չէ Մոնտենեգրոյի ընտրանուն, որի հետ Հայաստանի հավաքականը մրցելու է հունիսի 10-ին: Ունենալով կարգով ավելի թույլ մրցակից՝ մեր ֆուտբոլիստների գլխավոր նպատակը պետք է լինի հատկապես հարձակման գծում տակտիկական սխեմաների փորձարկումն ու բարելավումը:

Նշենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարում Մոնտենեգրոյի հետ խաղում մեզ միայն ու միայն հաղթանակ է հարկավոր: Նշենք նաև, որ հարձակման գծում այսօր մեր հավաքականը որոշակի խնդիրներ ունի: Ընտրական փուլի նախորդ հինգ հանդիպումներում մեր հավաքականի հարձակվողներից ոչ մեկին չի հաջողվել գոլ խփել: Ընտրական այս փուլում մեր հավաքականին հաջողվել է խփել 6 գոլ, և այդ բոլոր գնդակները հեղինակել են կիսապաշտպաններն ու պաշտպանները:

Արթուր Պետրոսյանի տրամադրության տակ կան երեք հարձակվողներ՝ Ռուսլան Կորյան, Արթուր Սարկիսով և Էդգար Մանուչարյան: Երևանում կայացած Մոնտենեգրոյի հետ առաջին մրցավեճում Պետրոսյանը մեկնարկային կազմում ընդգրկել էր Կորյանին, ով դարձավ գոլային փոխանցման հեղինակ:

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպումը կսկսվի ժամը 20-ին:

Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»
Ամենադիտված