Հայերեն


«Այս իշխանությունների վերարտադրման պարագայում զոհասեղանին ենք դնելու Հայաստանի Հանրապետության գոյի և հետագա ճակատագրի հարցը». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վերջին տարիներին գործող քաղաքական ուժի իշխանության օրոք շատ մեծ ցավ ու հիասթափություն է ինձ պատճառում այն, որ մեր երկրում իրավունքի գերակայությունն այս աստիճան նահանջել է, որ մեր երկրում իրավական պետության հենասյունային սկզբունքները այսպիսի տկար վիճակում են, օրինակ՝ իրավական, ժողովրդավար պետության կարևորագույն ցուցիչներից այնպիսիք, ինչպիսին, օրինակ՝ իշխանությունների տարանջատումն է զտման ու հակակշռման մեխանիզմներով, ըստ էության, մեր երկրում այլևս արտացոլված չէ։ Հատկապես խորհրդարանական կառավարման ձև ունեցող երկրում դրանք պետք է ընդգծված տարանջատված լինեն ու զսպեն մեկը մյուսին, և ինչպես մեր Սահմանադրության մեջ ուղղակի արտացոլված է, օրինակ՝ խորհրդարանը՝ օրենսդիր մարմինը, վերահսկում է գործադիր իշխանությանը, ցավոք, գործնականում լրիվ հակառակ պատկերն է, երբ խորհրդարանը դարձել է գործադիր իշխանության սպասարկուն այն պայմաններում, երբ իրենք այն բացառիկ քաղաքական ուժն էին, որը բացարձակ մեծամասնություն ունեցավ Հայաստանում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր, իրավապաշտպան-սահմանադրագետ Գոհար Մելոյանը, երբ առաջարկում ենք ամփոփել 2025 թվականն իրավական ձեռքբերումների, եթե այդպիսիք եղել են, և բացթողումների տեսանկյունից։

Ընդգծում է՝ իրենց մասնագիտական արժանապատվությունը շարունակում է տկար վիճակում մնալ։ «Մի շարք խախտված իրավունքների թվում, երբ մեծապես քաղաքական հայացքներով ու քաղաքական իրավունքներն էին ոտնահարվում (մեր երկրում մշտապես այս տարիների ընթացքում մեծաքանակ քաղաքական բանտարկյալներ ենք ունեցել), այս տարին նաև առանձնացավ մարդու անձնական իրավունքների ոտնահարումով, այնպիսին, ինչպիսին խղճի, դավանանքի ազատությունն է, ու հատկապես ընդգծվեց այս իշխանության անթույլատրելի վարքագիծը մեր Եկեղեցու նկատմամբ։ Ամեն տարի մի նոր կարմիր գիծ են հատում, ու այս տարվա կարմիր գիծը մեր Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն էր, որը ցանկացած նորմալ, ընդ որում՝ ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, այլև ցանկացած հայ մարդու համար անթույլատրելի է։ Մեր Սահմանադրությունը, ընդգծելով Եկեղեցու բացառիկ կարգավիճակը, տալիս է, թե որն է նրա գործունեության հիմնական նպատակը։

Դա հայի ինքնության պահպանումն է. պատահական չէ այդ բացառիկ կարգավիճակը, որը վրա է հասել հարյուրամյակների ընթացքում, և այո՛, Եկեղեցին այն հնագույն ինստիտուտն է, որի միջոցով և որի շնորհիվ կարողացել ենք այդ հարյուրամյակներում, չունենալով շատ հաճախ պետականություն, գոյատևել որպես ազգ։ Մեր Սահմանադրության մեջ խտրականությունը նաև ազգային պատկանելությամբ է որոշվում։ Եկեղեցու դեմ արշավի ֆոնին Եկեղեցու կողքին շատ մարդիկ են կանգնած, ովքեր, օրինակ՝ աթեիստ են, բայց ունեն որոշում, որ հայ են, իրենց որոշումը հստակ է իրենց ազգային պատկանելության հարցում, և բանական, ողջամիտ մարդիկ հստակ գիտակցում են, որ սա պայքար է իրենց ինքնության դեմ։ Տարին ամփոփում ենք հետևյալ կերպ. կրկին արձանագրում ենք մարդու իրավունքների խախտված խմբեր, կրկին արձանագրում ենք իրավական ու ժողովրդավար պետության խախտված հենասյունային սկզբունքներ, որոնք այդպես էլ չեն վերադարձել ու վերականգնվել իրավական պետության ծիր, կրկին արձանագրում ենք, որ այդ խախտումները ընդլայնվում են, բազմատեսակ են դառնում և պոտենցիալ ունեն ահագնանալու։ Ընդգծենք, որ այս տարի նաև փաստաբաններ ապօրինաբար ազատազրկվեցին և ծայրահեղ անհամարժեք միջավայրում։ Խոսքի ազատության հիմքով անհամարժեք բռնության ենթարկվեցին մարդիկ, օրինակ՝ խոսքս Վազգեն Սաղաթել յանի ու Նարեկ Սամսոնյանի մասին է, այդ իրավիճակի համար իրավունքն ու օրենքն ուներ լուծում, կարող էին պարզ դատավարական ընթացակարգով զրպարտության և վիրավորանքի հիմքով դատի տալ իրենց, բայց ոչ երբեք Ազգային անվտանգության ծառայությունը ներխուժեր մարդկանց տներ և նրանց բերման ենթարկեր, և այնուհետև մարդկանց նկատմամբ կիրառվեր ամենածանր խափանման միջոցը։ Նույն իրավիճակն ունենք Եկեղեցու հետ կապված։ Այս պահին չորս սրբազան հայրեր ազատազրկված են, այս պահին ունենք մեծանուն բարերար, ով ազատազրկված է, ցավոք, շարքը կարելի է շարունակել։ Հենց միայն քաղբանտարկյալների թվաքանակով անթույլատրելիության սահմաններն անցած են, ու կրկին ընդգծում եմ՝ սա մեզ տալիս է հիմք շարունակելու մեր պայքարը, սա հիմնական դրդապատճառներից մեկը պետք է հանդիսանա մեր պայքարն աննահանջ իրականացնելու, որովհետև իմ մշտական մոտիվացիան, ցանկությունը, այս պայքարի հիմնական մղումը եղել է դեպի վերականգնված իրավունքի գերակայություն, դեպի ժողովրդավար ու իրավական պետության ծիր վերադառնալու ցանկությունը։ Ուզում եմ ապրել իրապես ժողովրդավար և իրավական Հայաստանի Հանրապետությունում, որտեղ չկան պայմանական արժեքներ, որտեղ խաղաղությունն ու մեր սահմանները ոչ թե մշտական վտանգի ներքո են, այլ երաշխավորված են ամուր հիմքերով»,-նկատում է մեր զրուցակիցը։

Անդրադառնալով 2026 թվականից իր ակնկալիքներին, հաշվի առնելով խորհրդարանական ընտրությունները, որոնք ջրբաժան են լինելու, իրավապաշտպանը նշում է՝ 2026 թվականը հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության պատմության համար լինելու է բախտորոշիչ թվական: «Բախտորոշիչ է, որովհետև սպասվում են խորհրդարանական հերթական ընտրությունները, բախտորոշիչ է, որովհետև այդ խորհրդարանական ընտրությունների ելքով է պայմանավորված լինելու ընդհանրապես մեր ազգի ու պետականության ճակատագիրը։ Ինչո՞ւ, որովհետև այսօրվա քաղաքական ուժը, որն ունի նպատակ ու նկրտում հերթական անգամ վերարտադրվելու՝ որպես իշխանություն, արդեն հստակ տեսլական է ներկայացրել իրենց վարչության վերջին ժողովում, թե ինչ են անելու, եթե ստանան ժողովրդի քվեն։ Իսկ անելու են հետևյալը. փոխելու են մեր Սահմանադրությունը, փոխելու են մի տեքստով, որի հետ կապված յոթ տարուց ավելի աշխատանքներ են տանում, բայց թղթին տրված գեթ 1 հոդված չենք տեսել, միևնույն ժամանակ լսել ենք թշնամու պահանջը մեր Սահմանադրության փոփոխված տեքստի վերաբերյալ, որը բավականին մտահոգիչ է։ Համոզմունք ունեմ, որ եթե այդպիսի փոփոխություն տեղի ունեցավ, այդ հիմքերով հետագայում հարցականի տակ է դրվելու մեր պետականության ճակատագիրը։ Իրենց տեսլականով ու Ադրբեջանի պահանջներով և գործողություններով կա «Արևմտյան Ադրբեջանի» վերականգնման ծրագիր, նաև, այսօրվա իշխանության խոսույթով, այսպես կոչված, անկլավների, որոնք Հայաստանի Հանրապետության տարածք են համարվում՝ ըստ վարչատարածքային բաժանման մասին օրենքի, «վերադարձի», իսկ իրավական գնահատմամբ՝ հանձնման գործընթաց կա։ Այսինքն՝ եթե 2021 թվականի ընտրություններին ես, որպես փորձագետ, ահազանգում էի, որ նրանց վերարտադրման պարագայում ակնհայտորեն կորցնելու ենք Արցախը, այսօր ահազանգում եմ, որ նրանց վերարտադրման պարագայում զոհասեղանին ենք դնելու Հայաստանի Հանրապետության գոյի և հետագա ճակատագրի հարցը։ Յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր համար խոր, համապարփակ, սառը դատողությամբ, բայց նաև որոշակի էմոցիաներով առաջնորդվելով՝ վճռական որոշում կայացնի՝ արդյոք համաձա՞յն է Հայաստանի Հանրապետության նման հեռանկարի և պետականության կորստի վտանգներին ուղղակիորեն առերեսվելու օրակարգի հետ»,-եզրափակում է Գոհար Մելոյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԺողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորըՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն Մանվելյան«Սիրելի՛ եղբայր, դու ուժեղ և անկոտրում առաջնորդ ես». միջազգային մարզական համայնքը՝ Ծառուկյանի կողքին Երևանի պետական համալսարանը չպետք է լինի մի վայր, որտեղ աշխատանքի երաշխիքը լռությունն է կամ լոյալությունը. ՀայաՔվեԳյուղական բնակավայրերում աշակերտների սովորելու ձգտումն ավելի մեծ է, քան Երևանում. Ատոմ ՄխիթարյանՄենք պետք է սկսենք տեր կանգնել մեր ազգային ինքնությանն ու իրավունքներին. Արսեն ԳրիգորյանԱյսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոցի մուտքը կլինի Triangulum-ի էլեկտրոնային երաժշտության փառատոնի տոմսերով Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը խմբային խաղերով դուրս է եկել կիսաեզրափակիչ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին կցուցադրվի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում` Կինոյի տան մեծ դահլիճումԹուրքիայի կողմից ՌԴ-ից գնված S-400-ները վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին. թուրքական ԶԼՄ-ներ Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք Ալիևի փաստաբանը համառորեն լռեցնում է այն թեման՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը ուղիղ տեքստով հայտարարել է, որ «Հայաստանը զшվթելը իրենց ազգային նոր նպատակն է»․ Հայրապետյան Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին Իշխանությունների նպատակն է արատավորել Ավետիք Չալաբյանի անունը և բարի համբավը. Անահիտ Ադամյան34-ամյա վարորդը «ROX»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է Անցած գիշեր էլ խաղաղ չի եղել․ ՌԴ ՊՆ-ն մանրամասնում է«ՀայաՔվե» միավորումը հաստատակամ է` հասնելու մեր միավորման համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակմանըՏնտեսությանը հարվածողները հարվածում են Ադրբեջանի հետ հավասարվելու մեր տեսլականին. Հ. Կամենդատյան Վթար է․ ջուր չի լինելու մի շարք հասցեներում Արեգնազ Մանուկյանին ազատությունից զրկելը ձեր խղճուկության արտահայտությունն է․ Աբրահամյան
Ամենադիտված