Հայերեն


Կիրովականցի Վաղոն քրոջ «պատիվը» պահելու համար դանակի 22 հարվածով սպանել է նրա սիրեկանին

Հասարակություն

1in.am-ը գրում է․

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվեց Վաղինակ Դ.-ի գործի դատական քննությունը:

Վաղինակ Դ.-ն մեղադրվում էր ծանրացուցիչ հանգամանքում՝ խմբի կազմում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ Վաղինակն իր քրոջ՝ Լ. Դ.-ի ու նրա մտերիմի՝ Ազատ Ա.-ի «միջև առկա փոխհարաբերությունների շուրջ Ազատ Ա.-ից պարզաբանումներ պահանջելու նպատակով գործով չպարզված անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ՝ 2015 թվականի հունիսի 3-ին Երևանում հանդիպել է Ազատ Ա.-ին, նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ նվազագույնի հասցնելով Ազատ Ա.-ի կողմից իր կյանքը պաշտպանելու հնարավորությունը՝ ծակած-կտրած բնույթի մոտ 22 վնասվածքներ է հասցրել, ինչի հետևանքով Ազատ Ա.-ն մահացել է»:

2015 թվականի հունիսի 3-ին բազմաթիվ վնասվածքներով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված Ազատ Ա.-ն հասցրել է ոստիկաններին տեղեկացնել, որ իրեն վնասվածքները պատճառել է «Կիրովականցի Վաղոն»:

Վաղինակ Դ.-ն հայտնաբերվել է, նրան մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ պարզվել է, որ նրա քույրը երկու երեխաների հետ Մոսկվայում գտնվող ամուսնուց հեռացել, Երևանում ապրել է գործով տուժող Ազատի հետ: Բայց շուտով Ազատը սկսել է ճնշել նրան, վախեցնել երեխաներին, սպառնացել է վերացնել նրա ընտանիքը, սպառնացել է, թե Թուրքիայի տոմս է առնելու, նրան ուղարկելու է Թուրքիա՝ մարմնավաճառության…

Վաղինակի քույրը երեխաների հետ հեռացել է Ազատի տանից, գնացել է հայրական տուն:

Դատարանում ամբաստանյալի քույրն ակնարկել է, թե Ազատի կողմից ենթարկվել է ֆիզիկական ու սեռական բռնության, ժամանակին իրավապահներին չի դիմել, որովհետև վախեցել է իր ընտանիքի, երեխաների, իր կյանքի ու անվտանգության համար:

Նա դատարանում հայտնել է, թե ինքն իմացել է, որ հունիսի 3-ին եղբայրն ու Ազատը պիտի հանդիպեին: Վերջինս իրեն խայտառակող լուսանկարներ ուներ, ցանկանում էր դրանք ցույց տալ եղբորը. «Եթե եղբայրս չաներ, ես էի անելու, էդ աստիճանի ինձ հասցրել էր»,- դատարանում ասել է ամբաստանյալի քույրը:

Դատախազը միջնորդել էր Վաղինակ Դ.-ին մեղավոր ճանաչել ու դատապարտել 18 տարի ազատազրկման:

Առաջադրված մեղադրանքը՝ ներկա ծավալով, մեղադրող Կ. Սավթալյանը դատաքննության ընթացքում էր առաջադրել ամբաստանյալին:

Նախաքննության ավարտին Վաղինակին առաջադրված էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նույն մեղադրանքը, միայն թե՝ «գործով չպարզված անձանց» փոխարեն կոնկրետ Վաղինակի երկու ընկերների անուններ էին՝ Ա. Մ.-ի ու Ա. Հ.-ի: Վերջիններս մի քանի ամիս կալանքի տակ են պահվել, սակայն քրեական հետապնդման մարմինը գործուն ապացույցներ չի կարողացել ձեռք բերել նրանց մասնակցության վերաբերյալ, հիշյալ անձինք բաց են թողնվել, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Ապա մեղադրանքի ծավալը փոխվել է այն առումով, որ Վաղինակ Դ.-ն ամեն դեպքում սպանությունը կատարել է երկու այլ՝ չպարզված անձանց հետ նախնական համաձայնությամբ: Դեպքի վայրից Վաղինակի հետ երկու այլ փախչողների տեսնելու վերաբերյալ հայտնել էին մի քանի վկաներ…

Դատարանը դատական ակտում իրավական վերլուծության է ենթարկել մեղադրանքը փոփոխելու, նոր մեղադրանք առաջադրելու մասին դատախազի որոշումների իրավաչափությունը:

Դատարանը եզրահանգել է, որ դատախազի գործողությունները եղել են իրավաչափ, նա դատարանում մեղադրանքը փոփոխելու իրավական հնարավորությունից օգտվել է ՀՀ քր. դատ. օր.-ի 3091 հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավական մեխանիզմների գործադրմամբ:

Ընդ որում՝ մեղադրանքի ծավալի փոփոխությամբ ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը չի ծանրացվել, ամբաստանյալի վիճակը նախկին մեղադրանքի համեմատ չի վատթարացել, մնացել է նույնը:

Դատարանն ապացուցված է գնահատել, որ «Վաղինակ Դ.-ի կողմից, նրա մեղավորությամբ, մի խումբ անձանց կողմից տուժող Ազատ Ա.-ին դիտավորությամբ կյանքից զրկելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված, համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին»:

Դատարանն արժանահավատ չի համարել ամբաստանյալի և նրա շահերի պաշտպանի պնդումները, թե Վաղինակը սպանությունը կատարել է միայնակ՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում:

Հանցագործության կատարման պահին հոգեկան խիստ հուզմունքի վիճակում չգտնվելը հիմնավորված է նաև դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ, համաձայն որի՝ Վաղինակ Դ.-ն դեպքի պահին ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում չի գտնվել:

Դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք՝ հաշվի է առել տուժողի վարքագծի հակաբարոյականությունն ու հակաօրինականությունը, որով պայմանավորվել է հանցագործությունը: Դա, ըստ դատական ակտի, արտահայտվել է դեպքին նախորդող ժամանակահատվածում «ամբաստանյալի ու նրա քրոջ նկատմամբ տուժողի դրսևորած հակաբարոյական վարքագծով, ինչից դրդված՝ ամբաստանյալ Վաղինակ Դ.-ն, կողմնորոշված լինելով իր ընտանիքի պատիվը բարձր պահելու միտումով և գտնվելով հուզական լարվածության վիճակում, մի խումբ անձանց հետ միասին ապօրինաբար կյանքից զրկել է տուժողին»:

Ըստ դատական ակտի՝ Վաղինակն աջակցել է հանցագործության բացահայտմանը, նա մատնացույց է արել դեպքի և հանցագործության գործիքի գտնվելու վայրերը:

Վաղինակ Դ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և դատապարտվել է 14 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2015 թվականի հունիսի 3-ից:

Վաղինակ Դ.-ից հօգուտ տուժողի իրավահաջորդի կբռնագանձվի 1 միլիոն դրամ՝ որպես տուժողի հուղարկավորության համար կատարված անհրաժեշտ ծախսերի հատուցում:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված